Գարնանային թրենդները՝ դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի մեկնաբանմամբ (Photo)

Գիտենք, գիտենք, որ եղանակն այսօր բացարձակ գարնանային չէ, բայց, այնուամենայնիվ, շուտով գարուն է: Զինվում ենք համբերությամբ, ծանոթանում գարնանային թրենդների հետ և երազում  տաք օրերի մասին:

Wnews.am-ի խմբագիր Գյանե Շահինյանը զրուցել է մեր ֆավորիտ հայ դիզայներներից մեի՝ Teress ապրանքանիշի հիմնադիր Թերեզա Ղարաբաղցյանի հետ գարնանային նորաձևության ամենաակտուալ  միտումների մասին : Ահա , թե ինչ ենք կրելու գարնանն ըստ Teress-ի:

Գարուն- ամառ 2019;

Վերջերս, այսպիսի մոտեցման եմ հանդիպում,  իբրև թե շատերը թրենդներին հետևում են միայն նրա համար, որ հեռու մնան այդ նույն թրենդներից՝ կարծելով, որ  այդկերպ բոլորը սկսում են նմանվել իրար: Գուցե և կան նման մարդիկ, սակայն խոսքը  միայն շատ-շատ փոքր հատվածի մասին: Չէ որ  թրենդները պատահական չեն ձևավորվում: Թրենդներն անուղղակի կերպով ներկայացնում են տվյալ ժամանակահատվածի մարդուն՝ գեղեցիկի մասին պատկերացումները, ձգտումները, աշխարհընկալումը, սոցիալական և այլ ասպեկտներով:

Սա որպես նախաբան, իսկ հիմա բուն հարցի պատասխանը.

Գարուն- ամառ 2019

Պաստելային գույներ, նորից կենդանական պրինտ, ծաղկային պրինտ և պուտեր, պուտեր… նահանջում է նեոնը և լոգմնիան:  Շարունակում է թեմայի մեջ մնալ պլիսը:  

Կաշվե գործվածքների օգտագործումը նույն կերպարում մեծ չափաբաժնով այս սեզոնին նույնպես շարունակվելու է գնահատվել որպես նորաձև:  

Նորաձև է դառնում դեգրադեն՝ երանգների սահուն, հաջորդական համադրումը նույն կերպարում, (հայրերեն բառացի թարգմանությունը. շերտաներկում) :

Շատ ավելի մասայական են դառնում կոստյումները՝ երկարացված, չընդգծող, առաջ ձևված ուսերով պիջակ և ոտքերը գրկող տաբատ:

Որպես  սեզոնի առանձնահատուկ թրենդ կարող եմ նշել ճեղքով տաբատները, ՛՛հեծանիվ՛՛ տաբատները,  և շորտերը: Հետ են գալիս նաև կապրիները: 

Դենիմը մասայական գունաթափման է ենթարկվում:

Նորաձևության առաջնային կրողները նախորդ սեզոնից այս սեզոն են բերելու նաև կեյփը՝ իհարկե, գարնանային ձևվածքով և սեզոնային գույներով:

Ասիական մշակույթի ազդեցության շնորհիվ նորաձևության մեջ նոր շունչ է ստանում  կիմանոն: Իսկ արևելյան ոճից փոխառված մեծ ու նկատելի ականջօղերով կերպարը հագեցնելն ու լրացնելը  ՛՛պարտադիր պայման՛՛ է լինելու նաև այս սեզոնին:

Չմոռանամ նշել նաև, որ մեր տատիկների զգեստապահարաններից էլ վերցնելու ենք մակրամե գործվածքը:

Եվ ևս մեկ բան վերջում, վերադառնում են նաև իմ վաղ դպրոցական տարիների ծամակալները (մեզ ավելի հայտնի որպես զակոլկաներ ու նեվեդիմկաներ), իհարկե, քիչ ավելի արդի տեսքով :

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...