Մեգա՞ն, թե՞ Լետիցիա. թագավորական ընտանիքների ամենանորաձև կանայք՝ Մարոկկոյում (Photo)

Աշխարհի ամենանորաձև միապետական ընտանիքների երկու կանայք՝ Իսպանիայի թագուհի Լետիցիան և Մեծ Բրիտանիայի դքսուհի Մեգան Մարքլը գրեթե միևնույն ժամանակ այցելել էին Մարոկկո:

Ինչպես միշտ, հանրության ուշադրությունն առաջին հերթին գրավեցին նրանց կերպարները. ումն էր ավելի հաջող, Wnews.am-ն առաջարկում է միասին պարզել:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն ու թագուհի Լետիցիան Մարոկկոյում անցկացրին երկու օր, իսկ արքայազն Հարին և Մեգան Մարքլը՝ երեք:

Երեկոյան կերպարներ.

Այցի առաջին օրը Մուհամեդ VI -ը գալա-ընթրիք էր կազմակերպել իսպանացի հյուրերի համար: Թագուհի Լետիցիան ներկայացել էր արևելյան ոճում՝ պահպանելով մարոկացիների ավանդույթները.  Felipe Varela զգեստը նա լրացրել էր նույն իսպանական ապրանքանիշի կլաչով և Magrit-ի բարձրակրունկներով.

 

Այցի եզրափակիչ օրը թագավորն ու թագուհին Մարոկկոյի Ազգային գրադարանում հանդիպում ունեցան իսպանական համայնքի ներկայացուցիչների հետ: Թագուհի Լետիցիան հանդիպմանն ընտրել էր  Carolina Herrera-ի հագեցած կարմիր զգեստ, կերպարն ամբողջացնում էին Lodi բարձրակրունկներն ու Reliquiae կլաչը, Ruby and Diamond-ի զարդերը: Թագուհու կերպարը տեղին էր, քանի որ կարմիրը մարոկացիների և իսպանացիների դրոշի գլխավոր գույնն է, բացի այդ փետրվարի 14-ին աշխարհը տոնում է Սուրբ Վալենտինի տոնը, և այստեղ ռոմանտիկ կարմիրը նման կանացի և էլեգանտ դրսևորմամբ, գեղեցիկ էր դիտվում:

Ինչ վերաբերվում է Մեգան Մարքլին, ապա գտնվելով հղիության յոթերորդ ամսում, նա շարունակում է կատարել թագավորական իր պարտականությունները և ամուսնուն ուղեկցում է միջազգային այցերում: Մեգանի ու Հարիի միջազգային այցը մեկնարկեց Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպումով: Երեկոյին Մեգանը շեշտը դրել էր մինիմալիզմի և չափավորության վրա՝ ընտրելով Valentino-ի ալ կարմիր զգեստ և կերպարը լրացնելով Natalie Marie ականջօղերով, Valentino-ի կլաչով և  Gianvito Rossi-ի բարձրակրունկներով:

Այցի հաջորդը օրը Մեգանին և Հարիին սպասվում էր դեսպանի մոտ ընդունելություն, որին ներկա էին Մարոկկոյի պատվավոր դեմքերը: Երեկոյին Մեգանը ներկայացավ արևելյան ժամանակակից արքայադստեր կերպարով՝ ընտրելով մարմնագույն երկար զգեստ, նույն երանգի կլաչ և բարձրակրունկներ: Նրա ողջ հանդերձանքը  Dior ապրանքանիշից էր:

Մարոկո կատարած այցի վերջին օրը զույգն ուղևորվեց Մուհամեդ VI-ի նստավայր, որը կառուցված էր  1950-ականների արաբական ոճով: Այցին Մեգանը ներկայացավ Carolina Herrera 2019 աշուն-ձմեռ հավաքածուի զգեստով:  Նրա կերպարը, սակայն, միանշանակ չընդունվեց. շատերն այն ծովափնյա համարեցին:

Համեմատելով թագավորական ընտանիքների երկու կանանց կերպարները, կարող ենք նշել, որ թագուհի Լետիցիայի և Մեգանի առաջին երկու կերպարները իրար նման էին.  երկուսն էլ ընտրել էին արևելյան ոճ, դե իսկ կարմիրը հիանալի գաղափար էր Մարոկկո այցի համար:

Առօրյա կերպարներ.

Բացի երեկոյան զգեստներից, Լետիցիան Մարոկկոյում ներկայացավ առօրյա երկու զուսպ կերպարներով: Ռաբատ քաղաքում թագավորական պալատում կայացած ընդունելությանը իսպանական թագուհին ընտրել էր վերարկու-զգեստ: Նմանատիպ ոճի զգեստով է հաճախ ներկայանում դքսուհի Քեյթը:

Հաջորդ օրը Ֆիլիպն ու Լետիցիան ուղևորվեցին Մուհամեդ V-ի տաճար: Թագուհին հանրությանը ներկայացավ Giorgio Armani-ի կոստյումով, որով նա ներկայացել էր դեռ 2003 թվականին, երբ հայտարարվել էր Ֆիլիպի հետ իրենց նշանադրության մասին:Հատկանշական է, որ նա այս նույն կոտսյումը կրեց Սուրբ Վալենտինի օրը՝ ընդգծելով իր ռոմանտիկ տրամադրությունը:

Դքսուհի Մեգանն էլ իրենց այցի երեք օրերին ներկայացավ առօրյա երեք կերպարներով: Առաջին օրը նա կրում էր իր «ֆիրմային» հագեցած կապույտ-մանուշակագույն երանգը: Alice + Olivia ապրանքանիշի վերարկուն նա լրացրել էր  Aritzia նեղ բլուզով և  Birdies կոշիկներով, որոնք ժամեր անց փոխարինվեցին Manolo Blahnik-ի բարձրակրունկներով:

Մեգանի երկրորդ առօրյա կերպարը խակի երանգի էր.  J Crew վերարկու,  Equipment բլուզ և  Rag & Bone նեղ ջինսեր: Կոշիկի ընտրության հարցում Մեգանն իր անհատականությունն էր դրսևորել՝ ընտրելով  Stuart Weitzman ապրանքանիշի բատիլյոններ:

Միևնույն օրը դքսուհի Մեգանը ներկայացավ երրորդ առօրյա կերպարով, բայց ավելի էլեգանտ զգեստով  Loyd/Ford ապրանքանիշից,  Babaton սպիտակ ժակետով և Manolo Blahnik բարձրակրունկներով:

Որքան է արժեցել նրանց զգեստապահարանը.

Թագավորական ընտանիքների երկու կանայք էլ սովոր են  իրենց հագուստի հարցում գումար չխնայել, սակայն այս անգամ թագուհի Լետիցիան ավելի համեստ դուրս եկավ:

Թագուհին տնտեսել էր՝ կրելով իր մոխրագույն զգեստը, որով արդեն իսկ ներկայացել էր և 16-տարվա վաղեմության կոստյումը:

Դե իսկ Մեգանի ծախսերն ավելի մեծ էին և կարված էին պատվերով՝ այդ թվում  Valentino-ի երեկոյան զգեստը, որն արժեր 600 եվրո, երկու անգամ թանկ կլաչը  1,360 եվրո արժողությամբ:

DailyMail հրատարակչության տվյալներով դքսուհու զգեստապահարանն արժեցել է 110 000 եվրո, որոնցից  90 000-ը կազմել է  Dior-ի հանդերձանքը, 3222 –ը՝  Carolina Herrera-ի զգեստը:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...