ArinSkin. ինչով է կորեական կոսմետիկան գրավել ամբողջ աշխարհը (Photo)

Վերջին տարիներին կորեական արտադրության խնամքի միջոցներն ու կոսմետիկան աշխարհում ամենապահանջվածներից են: Պատճառը պարզ է. դրանք արդյունավետ են, որակյալ, հնարավորինս բնական, իսկ գնային առումով էլ հասանելի:  Զուր չէ, որ կորեացիներն իրենց տարիքից անհամեմատ երիտասարդ արտաքին ունեն:

Դե իսկ խնամքի պարագաների մի շարք միջոցներ, ինչպիսիք են պաչիները, կտորային դիմակները և այլն, հենց կորեացիների հայտնագործությունն են:

Բարեբախտաբար, կորեական խնամքի միջոցներն ու դեկորատիվ կոսմետիկան հասանելի են նաև հայերիս. «ArinSkin»ընկերությունը, ուսումնասիրելով կորեական արտադրությունը, Հայաստանում ներկայացնում է կորեական շուկայի ամենապահանջված և արդյունավետ միջոցները, որոնք կարող եք ձեռք բերել «Tashir street»-ից: Այստեղ իրականացվում է ոչ միայն վաճառք, այլ նաև պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

Wnews.am-ին տված հարցազրույցում«ArinSkin»-ի հիմնադիր Լիլիթ Խաչատրյանը, ով երկար տարիներ բնակվել է Կորեայում և քաջատեղյակ է կորեական արտադրության միջոցներից, ներկայացրեց խանութ-սրահում առկա տեսականին ու բացահայտեց կորեացիների երիտասարդության գաղտնիքները:

-Ե՞րբ և ինչու՞ հիմնեցիք «ArinSkin»-ը:

-«ArinSkin»-ը ստեղծվեց 2018-ի հունիսին, սակայն իր գործունեությունը վաղուց է ծավալել. արդեն 8տարի անմիջապես գտնվելով Կորեայում՝ ուսումնասիրում ենք կորեական կոսմետիկան, ընդգծում ամենաշատը վաճառվող լավագույն ապրանքանիշերը և նորագույն խնամքի մեթոդները, այդ ամենը ներկայացնում Հայաստանում:

Գաղտնիք չէ, որ կորեացիներն ունեն շատ երիտասարդ տեսք, առողջ մաշկ: Հենց դա էլ մեզ դրդեց այդ խնամքի միջոցները ներկրել Հայաստան: Նկատեմ, որ կորեական կոսմետիկայի արտադրությունն ու արտահանումն արագ տեմպերով աճում է ամբողջ աշխարհում: Օրինակ՝ վերջին7 տարում կորեական կոսմետիկայի արտահանումը դեպի Եվրոպա աճել է տաս անգամ, իսկ 2015 թվականից ռուսական շուկայում կորեական խնամքի միջոցներն առաջնային դիրքեր են զբաղեցնում:

-Ինչպե՞ս ծագեց ընկերության անունը՝ «ArinSkin»:

Դստերս անունն Արինա է, մեր ընկերության իդեոլոգիան էլ կայանում է նրանում, որ հնարավորություն տանք հայերին էլ  ունենալ մանկան պես հարթ և գեղեցիկ մաշկ:

-Որո՞նք են կորեական խնամքի միջոցների առավելությունները:

-Նախևառաջ բարձր էֆեկտիվությունն ու որակը: Կորեացիներն իրենց արտաքինի և առողջության հանդեպ բարձր պահանջներ ունեն, և արտադրողները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի արտադրանքի ավանդական եղանակն ու նորագույն տեխնոլոգիաները համադրելով՝ ստանան որակյալ ու արդյունավետ միջոցներ:

Կորեացիներն արտադրում են առողջարար էկո միջոցներ քիմիական մինիմալ բաղադրությամբ: Հիմնական շեշտը դրված է բուսական էքստրակտների վրա՝ կանաչ թեյի սերմեր, ժենշեն, ցենտելլա, ջրիմուռների էքստրակտներ, ինչպես նաև խխունջի մուցին, 24 կարատանոց ոսկի և այլն:

-Կարծիք կա, որ կորեական կոսմետիկան կարող է արդյունավետ լինել միայն կորեացիների համար, քանի որ այն ստեղծված է տվյալ բնակլիմայական պայմաններում ապրողների համար: Արդյո՞ք դա այդպես է:

 Կորեացիների մաշկը գենետիկորեն շատ ավելի հաստ է, ուստի միջոցների մեջ ակտիվ նյութերի քանակը բարձր է. բաղադրության 60-70տոկոսը ակտիվ նյութեր են, որոնք ավելի արագ կարող են ազդել հայերի ավելի բարակ մաշկի վրա: Պետք է նշեմ նաև, որ կորեական կոսմետիկայի միջոցներըը մատչելի են. կորեացիներն այս առումով ևս կոտրեցին կարծրատիպը, թե էֆեկտիվ միջոցը պետք է թանկ լինի:

 -Տեղյակ ենք, որ «ArinSkin»-ում բացի վաճառքից իրականացվում է նաև խորհրդատվություն, պատմե՛ք այդ մասին:

 Այո, մենք ոչ միայն վաճառում ենք կորեական կոսմետիկան, այլև հետազոտում հաճախորդի մաշկը, պարզում, թե այն ինչ տեսակի է, ինչ խնդիրներ ունի և դրան համապատասխան խորհուրդ տալիս, թե խնամքի որ միջոցներն արժե ձեռք բերել: Սովորաբար նրանք, ովքեր հետևում են այդ խորհուրդներին, մեկ ամիս անց գալիս են մեզ մոտ արդեն իսկ լավ արդյունքներով:

Նշեմ նաև, որ «ArinSkin»-ը համագործակցում է աշխարհահռչակ «Samsung electronics» ընկերության հետ և նախատեսում ենք Հայաստան ներմուծել սարք, որը կիրականացնի մաշկի ամբողջական դիագնոստիկա՝ ընդգծելով բոլոր խնդիրները (ճարպի քանակը, խոնավեցման աստիճանը, տարիքային խնդիրները և այլն) և առաջարկելով  ակտիվ նյութեր, դրանց պայքարի դեմ: Հայաստանում  մինչև օրս նման սարք չկա: Նախատեսում ենք այն ներկրել հաջորդ սեպտեմբերին և Երևանում հիմնել մաշկի ախտորոշման  կենտրոն:

 -Եթե համեմատեք հայուհիների և կորեացի կանանց խնամքը, ի՞նչը կառանձնացնեք, ինչո՞վ են տարբերվում:

-Կորեացիներն իրենց խնամքը սկսում են կատարել սկսած դեռահաս տարիքից՝ օգտագործելով խոնավեցնող և արևապաշտպան միջոցներ: 25տարեկանից հետո սկսում են օգտագործել հակատարիքային խնամքի միջոցներ, քանի որ առաջին կնճիռներն ի հայտ են գալիս հենց այդ տարիքից: Հայուհիներն ուշ են սկսում պայքարել կնճիռների դեմ, երբ դրանք ավելի խորն են, այդ պատճառով էլ տարիքային խնդիրներն ավելի շատ են: Ցավոք, շատ հայուհիներ նախընտրում են իրենց խնդիրները կոծկել հաստ շպարի ներքո, մինչդեռ կորեացիները գերադասում են ունենալ առողջ, հարթ մաշկ, որը թաքցնելու կարիք չի լինի:

-Արդյո՞ք հնարավոր է կորեական կոսմետիկ միջոցներով բուժել ակնեն, որքա՞ն ժամանակ դա կպահանջի:

-Ակնեն լինում է մի քանի տեսակի: Եթե խնդիրն արտաքուստ է, (կարող է առաջանալ արևից, սխալ կոսմետիկ միջոցներ օգտագործելուց, սթրեսից և այլն) և ոչ շատ խորը, «ArinSkin»-ի առաջարկած միջոցներով կարելի է բուժել այն: Ոչ խորը ակնեի բուժումից երկու ամիս անց բարձր արդյունավետություն ենք գրանցում: Բացի այդ, առաջարկում ենք վերականգնող միջոցներ՝ վիտամիններ, արևապաշտպաններ, խոնավեցնող քսուկներ, որոնք թույլ չեն տալիս, որ խնդիրը նորից զարգանա:

-Շատերին է հայտնի կորեացիների՝ 10 քայլից բաղկացած ամենօրյա խնամքը: Արդյո՞ք մենք՝ հայերս, ևս այն պետք է կիրառենք գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար:

-Խնամքի 10 փուլանոց մեթոդն արդեն հայտնի է ամբողջ աշխարհում: Դրա առաջին 4-5քայլը միայն մաքրումն է. որին կորեացիները մեծ ուշադրություն են դարձնում: Քանի որ կորեացիներն ունեն հաստ մաշկ, 10փուլից բաղկացած  խնամի միջոցով միայն կարող են ստանալ ֆարֆորային մաշկի էֆեկտ, իսկ հայերը նույն  արդյունքին կարող են հասնել ավելի քիչ փուլերով: Ես համաձայն եմ կորեացիների հետ, որ մաշկի մաքրումը պետք է բաղկացած լինի հինգ փուլից, որին պիտի հաջորդեն խոնավեցումը, աչքի խնամքը, հակատարիքային միջոցները, արևապաշտպան միջոցը:

-Նրանք, ովքեր խնամքի համար քիչ ժամանակ ունեն, ի՞նչ խորհուրդ կտաք, արդյո՞ք կորեական միջոցները նախատեսումն են արագ խնամք:

-Այո, կան միջոցներ, որոնք մաշկը միևնույն ժամանակ խոնավեցնում, սնուցում և պաշտպանում են արևից: Դրանցից են մեծ տարածում գտած BB քսուկները, աչքի քսուկը, որը սնուցող, հակատարիքային, խոնավեցնող է և այլն:

-Սովորաբար բնական կոսմետիկան ունենում է պիտանելիության կարճ ժամկետ: Արդյո՞ք կորեական կոսմետիկայի դեպքում էլ դա այդպես է:

-Հիմնականում պիտանելիության ժամկետը երկու տարի է: Նրանք օգտագործում են թանկարժեք կոնսերվանտներ, որոնք տարբերվում են եվրոպական և ամերիկյան բաղադրիչներից և վնասակար չեն: Կարող եմ ասել, որ կոսմետիկայի արժեքն էլ ձևավորվում է այդ կոնսերվանտներից:

-Պատմե՛ք «ArinSkin»-ում ներկայացված տեսականու մասին, արդյո՞ք խնամքի միջոցները միայն կանանց համար են:

-Մենք որոշեցինք հիմնել բազմաբրենդային խանութ-սրահ՝ ներկայացնելով խնամքի տարբեր ապրանքանիշերի լավագույն և ամենաշատը վաճառվող ապրանքատեսակները: Մենք ներկայացնում ենք ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց կանանց համար նախատեսված միջոցներ, ունենք նաև տղամարդկանց խնամքի գիծ: Այստեղ ներկայացված են նաև մազերի խնամքի պարագաներ, ակնեն, պոստակնեն բուժող միջոցներ, պաչիներ, մաքրման միջոցներ, BB քսուկներ, կուշոններ, որոնք միևնույն ժամանակ դեկորատիվ կոսմետիկա և խնամքի միջոցներ են համարվում:

 -Ինձ համար նորություն էր, որ կորեացի տղամարդիկ ևս մեծ ուշադրություն են դարձնում իրենց խնամքին: Արդյո՞ք հայ տղամարդկանց շրջանում էլ այդ միտումը նկատելի է:

 -Բոլոր կորեացի տղամարդիկ մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին, քանի որ գեղեցկությունն իրենց համար առաջին հերթին առողջությունն է: Շատ ընկերությունների խնամքի գովազդային դեմքերը տղամարդիկ են: Հայաստանում էլ տղամարդիկ նոր են սկսել հետաքրքրվել խնամքի միջոցներով: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ ունենք հաճախորդների, ովքեր վաղուց են օգտագործում կորեական խնամքի միջոցներ և խանութ-սրահ մտնելով՝ ուրախանում են՝ տեսնելով, որ ունենք այս կամ այն ապրանքանիշը:

-Խնամքի ո՞ր միջոցներն են ամենապահանջվածը հայ կանանց շրջանում:

-Դրանք հիմնականում հակակնճիռային, ակնեի, պոստակնեի, փակ ծակոտիների դեմ պայքարող, աչքերի, չոր մաշկի համար նախատեսված խնամքի միջոցներն են:

-Առջևում կանանց մեկամսյակն է: «Arin skin»-ն անակնկալներ մատուցելու՞ է կանանց:

-Այո, սիրով: Ունենք նվեր քարտեր, զեղչային համակարգ, հավաքածուների տարբերակով նվեր փաթեթներ, խաղարկություններ, մեր մշտական հաճախորդների համար հատուկ նվերներ, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է:

-Քանի որ բնակվել եք Կորեայում, վստահ եմ, հասցրել եք ուսումնասիրել կորեացիների գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները: Կբացահայտե՞ք մեր ընթերցողներին:

-Գաղտնիքը նախևառաջ գենետիկան է, հետո արդեն առողջ ապրելակերպը, սպորտը, սննդամթերքը և ճիշտ, գրագետ, անընդմեջ խնամքը բնական կոսմետիկ միջոցներով:

-Առջևում կանանց մեկամսյակն է, ի՞նչ կմաղթեք բոլոր կանանց:

– Մաղթում եմ գեղեցկություն, առողջություն, երջանկություն, սեր, թող միշտ փայլեն բոլորի աչքերը, որովհետև հայ կանայք լավագույնին են արժանի:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...