7 լավագույն զգեստները «Օսկար 2019»-ում (Photo)

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունն ավարտված է, այն  ամենահեղինակավոր ու  սպասված մրցանակաբաշխությունն է ոչ միայն կինոմանների, այլև գեղեցիկը գնահատողների համար : Շքեղ կանայք, գեղեցիկ  զգեստներ, անկեղծ էմոցիաներ, բարձրաճաշակ երաժշտություն՝ այս ամենը ստեղծում են իսկապես տպավորիչ շոու :

Wnews.am-ի  խմբագիր Գայանե Շահինյանը հետևել է «Օսկար» 2019-ի կարմիր գորգին և առանձնացրել լավագույն զգեստների 7-յակը: Ահա, թե ովքեր և ինչու են հայտնվել այդ ցանկում:

Էշլի Գրեմ. «պլյուս սայզ» մոդելը կրկին  ապացուցեց, որ գեղեցկության ստանդարտներն էական չեն: Նա հրաշալի տեսք ունի Zac Posen  զգեստով:

Եվս մեկ սև զգեստ , այս անգամ Լեդի Գագայից: Թվում է ՝ հնարավոր չէ լինել միաժամանակ էլեգանտ և էպատաժային: Լեդի Գագան կարողանում է: Նա իր Alexander McQueen զգեստով լավագույնների շարքում է:

Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը ամենագեղեցիկ զույգերից էին, իսկ Շեյքն իր սուպերսեքսուալ BURBERRY զգեստով և սանրվածքով՝ իմ ֆավորիտների:

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգի գլխավոր գույնը վարդագույնն էր՝ իր բոլոր երանգներով: Ինձ հատկապես դուր եկավ Ջեմմա Չանի Valentino զգեստը: Այն չափազանց եթերային է, հեքիաթային ու անսովոր:

Շարլիզ Թերոնը՝ մազերի նոր գույնով, Dior երկնագույն զգեստով  ու  Bvlgari աքսեսուարներով  հոլիվուդյան դիվայի  իդեալական կերպարում է:

71-ամյա Գլենի Քլոուզը, ով հավակնում էր ստանալ Լավագույն դերասանուհի տիտղոսը իր Carolina Herrera ոսկեգույն զգեստով  հաղթական, շքեղ միաժամանակ տարիքին համապատասխան  և արժանապատիվ տեսք ուներ, ինչը համաձայնեք, հաճախ չի պատահում:

Արծաթագույնը ևս շատ էր Օսկար-2019-ում: Բրի Լարսոնի արծաթագույն զգեստը  Celine-ից հարմոնիկ էր նրա մազերի երանգի ու  կառուցվածքի հետ: Նա նույնպես իմ լավագույնների շարքում է:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...