Ինչպես արդեն տեղեկացրել ենք ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Staples Center-ում ավարտվել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական գլխավոր մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը, որի շրջանակում հայտնի են դարձել տարբեր անվանակարգերում հաղթողների անունները:
Մենք ՝ Wnews.am-ում առանձնացրել ենք «Գրեմմի 2019»-ի ամենավառ կերպարները , առաջարկում ենք քննարկել միասին:
Լեդի Գագա Celine զգեստով
Լեդի Գագան ունի արդեն 6 «Գրեմմի », ի դեպ` նա հավակնում է այս տարի նաև «Օսկար» ստանալ:
Ջենիֆեր Լոպես Ralph&Russo զգեստով
Լոպեսն արծաթագույն զգեստը լրացրել է լայնեզր գլխարկով: Նրա կերպարը միանշանակ չի ընդունվել, որոշ լրատվամիջոցներում այն վատագույն կերպարների, մյուսների մոտ էլ լավագույնների շարքում է: Իսկ ձեզ դո՞ւր է գալիս: Մեզ՝ ոչ, Ջեյ Լոն չափազանց գեղեցիկ մարմին ունի այն թաքցնելու համար:
Քայլի Ջեններ Balmain կերպարով
22-ամյա Քայլի Ջենների կերպարը նույնպես դրական արձագանք չի ստացել , չնայած դրան նա երջանիկ է ու սիրահարված: Մեզ դուր է գալիս:
45-ամյա Հայդի Քլումը շքեղ տեսք ունի սպիտակ զգեստով և Jimmy Choo կոշիկներով:
Կարդի Բի Mugler վինտաժային զգեստով
Կարդի Բին ամենաէպատաժային կերպարն էր կարմիր գորգի վրա:
Լավագույն սկսնակ արտիստ ճանաչված Դուա Լիպայից մենք ավելին էինք սպասում:
Ժանել Մոնե Jean Paul Gaultier զգեստով
Երգչուհին երկրաչափական պատկեր է հիշեցնում:
Քեթի Փերրի Balmain զգեստով
Ոչ, ոչ, խնդրում ենք:
Մայլի Սայրուս Mugler կոստյումով
Մայլին չափազանց թարմ ու ժամանակակից տեսք ունի : Մեզ դուր է գալիս:
Մեկնաբանություններ