Հայուհիներն ավելի խնամված են, քան այլ ազգի կանայք. կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանի հուշերը՝ ԱՄՆ-ից (Photo)

Հայաստանում բավականին հայտնի կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը մի քանի ամիս առաջ անսպասելի լքեց Հայաստանը՝  մեկնելով ԱՄՆ ,  սակայն որոշ ժամանակ անց, նույնքան անսպասելի վերադարձավ: Wnews.am-ի հետ զրույցում Մարիան պատմել է ԱՄՆ մեկնելու պատճառների, այնտեղ աշխատելու առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ,կիսվել   անձնական մի քանի նորություններով:

-Մարիա ի՞նչ  նպատակով  էիր մեկնել ԱՄՆ:

– Մի քանի պատճառ ունեի, նախ ուզում էի գործունեությանս սահմաններն ընդլայնել, ես արդեն աշխատել եմ Մոսկվայում, եվրոպական մի շարք այլ երկրներում և ուզում էի նաև Ամերիկայում  գործունեություն ծավալել, բացի այդ, անձնական պատճառ ունեի, մտածում էի, որ  երջանկությունս աւյնտեղ եմ գտել, բայց սխալվեցի:

– Նկատի ունես սե՞ր, ամուսնությո՞ւն:

-Այո՛,  այդպես էի մտածում, բայց դա իմ կյանքի մեծ սխալներից եղավ, չնայած  ուրախ եմ այդ փորձության համար, որովհետև հասկացա, որ լինում են բաներ, որոնք մեզանից կախված չեն :

– Աշխատանքային գործունեություն հասցրեցի՞ր այնտեղ ծավալել:

-Չնայած երկար չեմ մնացել , բայց արդեն մեծ քանակությամբ  հաճախորդներ ունեի: ԱՄՆ-ում լավ մասնագետների պահանջ կա, իսկ ես երբեք հաճախորդի խնդիր չեմ ունեցել, որ երկրում էլ որ լինեմ:  ԱՄՆ-ում կանայք, հատկապես՝՝ հայուհիները, սիրում են իրենց հետևել և հնարավորություն ունեն դա անելու ու  կոսմետոլոգիան շատ պահանջված է :

-Այդ դեպքում ինչո՞ւ վերադարձար:

– Երբ անձնական կյանքում խնդիրներ են լինում, դա խանգարում է նաև գործունեությանդ:  Չես կենտրոնանում աշխատանքի վրա:  Ես չկարողացա աշխատել, որովհետև մտքերը խանգարում էին, չեմ սիրում անձնականի մասին խոսել, բայց դա ակնհայտ էր: Հիմա պլաններ ունեմ կրկին մեկնելու, բայց արդեն բոլորովին այլ տրամադրությամբ, այնպես որ, իմ հաճախորդները թող սպասեն ինձ:

-Վերադառնալու որոշումը հե՞շտ կայացրիր:

-Ո՛չ հեշտ չէր, խճճված պատմություն էր, որը հիշելը անգամ  դժվար է. երբ փորձում ես կյանքդ զրոյից այլ վայրում սկսել, ու սկզբում ամեն ինչ լավ է թվում, բայց  անսպասելի  քո պատկերացումներին հակառակ  շատ մեծ հիասթափություն ես ունենում: Ես արագ որոշում կայացրեցի վերադառնալ:   Հուսամ, որ սա ինձ դաս կլինի ու  էլ երբեք նմանատիպ խնդրի առաջ չեմ կանգնի; Հիմա չեմ էլ ուզում այդ ամենը հիշել, իհարկե լավ պահեր էլ եմ ունեցել,  երջանիկ պահեր , ուզում եմ ավելի շատ դրանք պահել իմ մտքում: Ափսոսում եմ, որ   ԱՄն-ում շատ չճանապարհորդեցի , գեղեցիկ վայրերում չհասցրեցի լինել, բայց դեռ ամեն ինչ առջևում է:

-Ծննդյանդ օրը ևս այնտեղ էիր, ինչպե՞ս նշեցիր:

-Այո, համընկավ, միայնակ նշեցի ու միակ նվերը որ ստացա փոքրիկ բանալի էր , որը, սակայն, շատ թանկ նվեր է ինձ համար:

-Քեզ հաճախ անվանում են սկանդալային կոմետոլոգ, որտեղի՞ց այդ կարծիքը:

-Դա անտիփիար է, որը որոշ մարդիկ փորձում են անել, իբրև թե ես վիճաբանում եմ հաճախորդների հետ, կոնֆլիկտներ եմ ունենում, իհարկե դա այդպես չէ, պարզապես հաջողություն ունեցող մարդուն միշտ փնովում են: Ես արդեն 5 տարի է զբաղվում եմ կոսմետոլոգիայով ու հաճախորդներ ունեմ, ովքեր հենց առաջին օրվանից ինձ հետ են ու նրանք կփաստեն , որ այս ամենն ընդամենը ասեկոսեներ են, իհարկե, երբ մարդիկ անցնում են իրենց չափերը ես կարող եմ վիճել ու նրանց համար դառնալ սկանդալային, հատկապես, եթե դա մարդ է, ում ժամանակին հարազատի նման եմ վերաբերվել:

-Գեղեցկության ընկալումները, պահանջված պրոցեդուրաները տարբե՞ր էին Հայաստանում և ԱՄՆ-ում:

– Այնտեղ ավելի շատ են իրենց հետևում, նախ որովհետև ֆինանսները թույլ են տալիս: Եթե համեմատենք Հայաստանի գներն ու այնտեղ տարբերությունը չափազանց մեծ է, նաև ֆիլերներն են որակապես ավելի լավը: Շուրթերի ծավալը կամ ձևը փոփոխելը, այտոսկրերը այնտեղ էլ էր շատ տարածված: Ամերիկայում նկատեցի, որ կրծքերի իմպլանտացիան այնքան էլ ակտուալ չէ, և շատ քիչ են դիմում պլաստիկ վիրաբուժոթյան հատկապես կրծքերը մեծացնելու համար, իսկ մեր մոտ դա  շատ ակտուալ է: Այնտեղ հայ աղջիների շրջանում  շատ քիչ մարդ կար, ով ֆիլերով շուրթերը ուղղած չլիներ, կամ ընդհանրապես գեղեցկության որևէ ներարկում արած չլիներ:  Հայուհիներն այնտեղ շատ խնամված են, ավելի շատ ,  քան այլ ազգի կանայք:

-Գեղեցկությունը կարևո՞ր պայման է երջանիկ լինելու համար:

-Տղամարդիկ սկզբում սիրում են աչքերով, բայց գեղեցկության հետ մեկ տեղ աղջիկը պետք է լինի բարի,  անշահախնդիր, հավատարիմ, եթե նա իսկաապես հոգատար ու բարի է, նաև գեղեցիկ կթվա:

-Քեզ ի՞նչ է պակասում երջանիկ լինելու համար:

-Իմ երազանքը ժամանակը հետ տալու հնարավորություն ունենալն է, եթե հետ տայի, շատ բան այլ կերպ կանեի ու ընտրությանս մեջ չէի սխալվի, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ դա ինձ պետք էր, դաս էր ինձ համար: Ինձ երջանիկ լինլու համար պակասում է ազնիվ, հավատարիմ և գնահատող  մարդ իմ կողքին, որը վստահ եմ կհայտնվի:

 

 

 

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...