Vogue-ի ոճաբանը քննադատել է Մելանիա Թրամփի ոճն ու նրան անճաշակ անվանել (Photo)

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թամփին հաճախ են քննադատում և նա կարծես սովորել է դրան: Քննադատության է արժանանում նրա մոդելային անցյալը, ամուսնու հետ հարաբերությունները, անգամ` ոճը, որը, կարծես թե, իդեալական է թվում: Vogue  ամսագրի նորաձևության բաժնի խմբագիր Լինն Յագերը, սակայն, դրա հետ  համաձայն չէ, նա առիթը  բաց չի թողնում Մելանիայի կերպարները քննադատելու, նրան անճաշակ անվանելու համար:

«Մելանիա Թրամփը մեկնել էր Տեխաս՝ փոթորկից տուժածներին  տեսակցության բարձրակրունկ, սուր ծայրով, օձի կաշվից կոշիկներով, դրանք բացարձակ համապատասխան չէին այդ իրավիճակում, այդ կոշիկներով կարելի էր գնալ շոփփինգի ընկերուհիների հետ , բայց ոչ ինքնաթիռ նստել» ,-գրել էր նա:

Նա նաև նշել էր, որ ԱՄՆ առաջին տիկնոջ թիմը չի կարողանում նրան անգամ ճիշտ կոշիկներ ընտրել, էլ ինչ խոսենք մեծ բաների մասին:

Հեղինակավոր ամսագրի ոճաբանի այս քննադատությունը մեծ  աղմուկ էր բարձրացրել և Մելանիա Թրամփի երկրպագուները փորձել էին պարզել, թե ինչ տեսք ունի  ԱՄՆ նորաձևության իկոնա համարվող առաջին տիկնոջը քննադատող լրագրողը: Պարզվել է, որ Լիննը բավական էպատաժային կերպար է: Նա հասուն կին է՝ ինքնատիպ դիմահարդարմամբ և սանրվածքով:

Նրա կերպարները մեմ են դարձել համացանցում , Մելանիայի երկրպագուները նշում են, որ նա իրավունք չունի նորաձևության մասին գրել: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք, համաձա՞յն եք արդյոք Լիննի հետ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...