GUCCI-ին դարձել է ամենապահանջված բրենդն աշխարհում (Photo)

Lyst  որոնողական հարթակը ամեն տարի հրապարակում է ամենապահանջված ապրանքանիշերի ցանկը:  Այն կազմվում է 12.000 դիզայներների և 5 մլն մարդկանց օնլայն- գնումների արդյունքներն ուսումնասիրելով:

2018 -ին ամենապահանջված  բրենդների ցանկը գլխավորել է GUCCI-ն, հետևում թողնելով Off-White-ին, որը նախորդ տարվա առաջատարն էր: Երրորդ տեղում Balenciaga է :

GUCCI-ի միանգամից երկու աքսեսուար հայտնվել են տարվա ամենափնտրվող 10 իրերի ցանկում: Առաջատարը ապրանքանիշի Soho Disco պայուսակն է, որն արտադրվել է 2014-ին:

Երկրորդ տեղում Gucci լոգոտիպով գոտին է:

Ամենապահանջված օնլայն ապրանքը սպորտային կոշիկներն են, իսկ առաջատարը 2018-ին  Veja V10  սպորտային կոշիկներն են , դրանց պոպուլյարությունը բարձրացել է հատկապես , երբ Մեգան Մարքլը ներկայացել  է դրանցով:

Մեծ պոպուլյարություն են վայելում նաև Versace Chain Reaction, Balenciaga Spee և Fila Ray  սպորտային կոշիկներն են:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...