Բրազիլիայի սենատորն իր համարձակ հագուստով ֆուրոր է առաջացրել

Բրազիլիայի նորընտիր սենատոր Անա Պաուլա դա Սիլվան ցնցել է սոցցանցի օգտատերերին և երդմնակալության արարողության մասնակիցներին։

44–ամյա կինը հայտնվել է միջոցառմանն ալ կարմիր կոստյումով, որը դա Սիլվան ինչ–որ պահի հանել է, իսկ տակից երեւացել է բարակ ուսակապերով տոպ՝ ամբողջությամբ մերկացնելով նրա կուրծքն ու մեջքը։

Արարողությունը հեռարձակող բրազիլական ԶԼՄ–ներին բարկացրել է դա Սիլվայի կերպարը։ Նրանք կնոջը քննադատել են չափազանց գրգռիչ տեսքի համար, սակայն, դատելով նստերի դահլիճում արված լուսանկարներից, քաղաքական գործչի համար դա անակնկալ չի եղել։

Սենատորն իր կարծիքը հայտնել է ավելի ուշ` նշելով, որ զգեստապահարանը ծառայում է բացառապես ֆեմինիստական նպատակների համար` հիշեցնել արական սեռի ներկայացուցիչներին կանանց ազատ ընտրելու իրավունքի մասին։

Մամուլի կտրուկ արձագանքից հետո սենատորը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ իր Instagram–ում։ Նա հրապարակել է լուսանկար` աղմկահարույց կոստյումով  և նշել ձեռքբերումները։ Գրառման մեջ նաև նշվում է. «Մի փոքր տեղեկություն իմ պատմությունից նրանց համար, ովքեր ինձ չեն ճանաչում…

Սիրում եմ գեղեցիկ հագնվել, ինչն իր հերթին որևէ ընդհանուր բան չունի իմ աշխատանքի հետ։ Չեմ պատրաստվում փոխել կենսակերպս այն պատճառով, որ դարձել եմ պատգամավոր»։

Նշենք, որ Անա Պաուլա դա Սիլվան զբաղեցրել է Բրազիլիայի Սանտա–Կատարինա նահանգի Բոմբինյաս քաղաքի քաղաքապետի պաշտոնը։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...