Նոր խորհրդարանի լրագրողներն ու հաղորդավարները (Photo)

Սա լրագրողների  իշխանություն է. բավական է մատնանշել իշխանության ղեկին հայտնված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով 13 տարի շարունակ եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

Նոր ձեւավորված խորհրդարանի պատգամավորներից շատերը եւս նախկինում աշխատել են լրատվական դաշտում։ Ովքեր են նրանք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան.

 

 

 

 

2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: Արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին (2013թ., «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ):

 

Գայանե Աբրահամյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

 

Աշխատանքային պրակտիկան անցկացրել է Boston Globe և Washington Post թերթերում:

2001-2002 թվականներին աշխատել է Armenian International Magazine ամսագրում:

2002-2013 թվականներին Armenianow.com առցանց լրատվական կայքում աշխատել է որպես լրագրող:

2006 թվականից թղթակցում է միջազգային One Magazine ամսագրին, որը տպագրվում է ԱՄՆ-ում:

2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը:

2013-2017 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նախաձեռնել և իրականացրել է «Կլոր սեղան» հաղորդաշարը։

2015-2017 թվականներին թղթակցել է միջազգային The Guardian պարբերականին:

2016 թվականի ապրիլին հիմնադրել և ղեկավարել է «Հոդված 3» ակումբը։ 2017 թվականից Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը։

Արման Աբովյան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

 

 

 

2013-2018թթ.՝ «Նովոստի Արմենիա», «Ռեգնում», «Եվրասիա դեյլի», «Ֆրոնտնյուզ» տեղեկատվական-վերլուծական պորտալների հավատարմագրված քաղաքական վերլուծաբան: 2016-2018թթ.՝ «Ռադիո Վան»-ի «Ճշմարտության եզրեր» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Փոքրիկ երկիր» վերլուծական ծրագրի համահեղինակ-վարող:

 

Արման Բաբաջանյան. «Լուսավոր Հայաստան» խմբակցություն

 

 

 

 

 

2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։

2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքէջը։

Լուսինե Բադալյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

1997-1998թթ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում («Գիշերալիք»), 1998-2001թթ.՝ «Հայ FM» ռադիոկայանում («Մեկ գավաթ սուրճ»), 2001-2018թթ.՝ «Ռադիո Վան FM 103.1» ռադիոալիքում («Time Out», «Free Time»): 1997-1999թթ. եւ 2005-2010թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում («Նոր Սերունդ») եւ («Բարի լույս», «Հացի խնդիր», «Բենեֆիս», «Կռունկ» երաժշտական փառատոն), 2000-2005թթ.՝ Պրոմեթեւս (Հ2) («Սկանվորդ շոու», «Ամեն օր», «Բարի լույս»), 2010- 2015թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում ( «Սկսենք նորից», «Մի ուղեգրի պատմություն»), 2015-2018թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում («Բարեւ Երկիր»), 2018-2019թթ.՝ «1in.am»-ում ( «Հարցազրույց»):

Դասավանդել է լրագրության եւ հաղորդավարության հիմունքներ ԵՊՀ Մասս Մեդիա եւ Ա. Աբելյան կենտրոններում:

Նազելի Բաղդասարյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ:

Սրբուհի Գրիգորյան. «Լուսավոր Հայաստան» խմբակցություն

 

 

 

 

1996թ. եղել է Սիսիանի «Երիտասարդության ձայն» տեղական ռադիոհաղորդաշարի հեղինակ եւ վարող: 1998-2004թթ.՝ «Սիսիանի լրատու» տեղական ռադիոխմբագրության լրագրող-հաղորդավար, ապա խմբագիր: 2004-2005թթ.՝ «Որոտանյան ղողանջներ» ՍՊԸ, 2005-2016թթ.՝ «Սիսիանի լրատու» ՍՊԸ հեռուստալրագրող: Միաժամանակ եղել է «Հորիզոն» («Շանթ» ՀԸ) եւ «Երկիրն այսօր» («Երկիր Մեդիա» ՀԸ) լրատվական ծրագրերի մարզային թղթակից: 2007-2015թթ.՝ «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր:

Արման Եղոյան. «Իմ քայլը» խմբակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակը 2016 թ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում:

Նաիրա Զոհրաբյան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

 

 

 

 

1992թ. աշխատել է լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում: 1999-2006թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան: 2007թ.` «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող:

Վահագն Թեւոսյան. «Իմ քայլը» խմբակցություն

1998-99թթ լրագրող է աշխատել «Օրագիր» օրաթերթում,  2001-02թթ` «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ 2002-04թթ զբաղեցրել է նույն թերթի փոխխմբագրի պաշտոնը: 2004-07թթ ղեկավարել է Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի հանրային կապերի բաժինը, ինչպես նաև կանոնակարգել է Արևելյան գործընկերությանը նվիրված newneighbor.am կայքը: 2006թ. լրագրողական վարպետություն է դասավանդել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի վարժարանում: 2008թ-ից աշխատել է «Մուլտիշոկ» մանկական ամսագրի պատասխանատու խմբագիր, իսկ 2009թ.` գլխավոր խմբագիր: 2008-10թթ եղել է «Ռադիո Հայ» ռադիոկայանի լրատվական ծառայության տնօրենը: 2011-14թթ աշխատել է «Արմնյուզ» հեռուստաալիքում` որպես հաղորդումների խմբագիր, ինչպես նաև խաղացել է Ժողովորդի դերը «Արմքոմեդի» ծրագրում: 2015թ-ից աշխատել է «Արարատ» հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր:

Եղել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։

Թագուհի Թովմասյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

 

2004-2007թթ.` «Իրավունք» թերթի քաղաքական բաժնի լրագրող: 2007-2011թթ.`  «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող: 2011-2018թթ.` «Ժողովուրդ թերթի խմբագրություն ՍՊԸ» («Ժողովուրդ» օրաթերթը, ArmLur.am լրատվական կայք) լրատվական հոլդինգի հիմնադիր-ղեկավար, «Ժողովուրդ» թերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր:

Բաբկեն Թունյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005–2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

Սարգիս Խանդանյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

 

2010 – 2015թթ. – «Սիվիլիթաս» հիմնադրամում որպես «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար, հաղորդման հեղինակ
2014 – 2015թթ. – change.org կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակում որպես մեդիա արշավների և հաղորդակցության պատասխանատու
2015 – 2016թթ. – Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում որպես հաղորդակցության պատասխանատու
2016 – 2018թթ. – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում որպես բովանդակության պատասխանատու, խմբագիր

Հայկ Կոնջորյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

2014-2016թթ. եղել է «lragir.am» կայքի քաղաքական վերլուծաբան, «Ագօրա» եւ «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական համացանցային հաղորդաշարերի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Para.tv» համացանցային հեռուստաընկերության «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ եւ վարող:

Վահագն Հովակիմյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

1998-1999թթ. եղել է «Օրագիր» օրաթերթի լրագրող: 1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող: 2012-2013թթ.՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:

2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան: 2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր:

Թագուհի Ղազարյան. «Իմ քայլը» խմբակցություն

 

 

 

 

2013-2015թթ. եղել է «armsport.am», «sport.am», «footballcity.am» կայքերի սպորտային լրագրող եւ թարգմանիչ:

 

Անի Սամսոնյան. «Լուսավոր Հայաստան» խմբակցություն

 

 

 

 

 

 

2012-2013թթ.՝ «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.՝ «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատրազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.՝ «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

Իվետա Տոնոյան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

 

 

 

2003-2010թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող: 2010-2012թթ.՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 2012-2017թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է: 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...