Զգեստը կարվեց հատուկ իր համար. Գայանե Մանուկյանը՝ Just Black-ի փիլիսոփայության և Աննա Հակոբյանի հետ համագործակցության մասին (Photo)

Երկու տարի առաջ Wnews.am-ը ներկա էր հայկական  Just Black ապրանքանիշի առաջին ցուցադրությանը, այսօր զրուցում ենք ապրանքանիշի հիմնադիր Գայանե Մանուկյանի հետ: Սևի սիրահար Գայանեն այնքան ոգեշնչված է  խոսում այդ գույնի մասին, որ մենք էլ սկսեցինք սիրել այն: Սևի մոգականության, Just Black-ի փիլիսոփայության, հայկական մոտիվների, ուրարտերենի, վարչապետի տիկնոջ հետ համագործակցության և այլ թեմաների շուրջ մեր զրույցը կարդացեք հենց հիմա:

-Ենթադրում եմ, այս հարցը շատ ես լսել և , այնուամենայնիվ, ինչո՞ւ սև: 

-Սևը  չլինելով գույն  բնության մեջ,  ինձ համար ամենահարուստ գույնն է, ամեն բան  խտացնում է իր մեջ. համադրության տեսանկյունից՝ ամեն ինչ կարելի է համադրել այդ գույնի հետ, բացառիկության տեսանկյունից՝ նույնքան բացառիկ է , որքան սպիտակը, այդ պատճառով սևն ինձ ոգեշնչեց: Just Black -ը ոչ  միայն հագուստ կամ աքսեսուար է, այլ փիլիսոփայություն,  նախագծի նպատակը ավելի լայն է, ամեն ինչի սևի մասին է, առաջիկայում ուզում ենք ստեղծել հնարավորինս շատ սև պարագաներ Just Black  բրենդի ներքո և դարձնել ցանցային բրենդ Հայաստանից:

-Սևի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, դա ձեզ չի՞ վախեցնում: Հաճախ այն մռայլ  ու ձանձրալի է թվում, չնայած, պետք է նկատեմ, որ առաջին ցուցադրությանը ես նման տպավորություն չստացա, լինելով ամբողջությամբ սևի մեջ՝ այն շատ տպավորիչ էր: 
-Շնորհակալ եմ, հետաքրքիր է, որ նկատել եք, իմ նպատակն էր, այդ խնդիրը լուծել, ուզում էի, որ սևը չլինի այն մռայլ , կարծրատիպային գույնը, նպատակ ունեի կոտրել այդ կարծրատիպը: Հաճախ ասում են՝ հայերը սիրում են սև հագնել, ինչո՞ւ են հագնում, մռայլ է և այլն, նեգատիվի մեջ են այս գույնը տեսնում:  Հենց առաջին ցուցադրության ժամանակ խնդիր կար կոտրելու դա և սևի հանդեպ  վերաբերմունքը  դարձնել պոզիտիվ, գույնն օգտագործել այնպես, որ  սկսի դրական խոսել, այդ խնդիրը լուծելու համար մի քանի գործիքներ օգտագործեցինք. մի քանի տեքստուրաների համադրություն մեկ կերպարի մեջ, սևի մի քանի երանգների համարդրություն, որով մենք խորություն տվեցինք, միատարրությունը կոտրեցինք:  Սևը շատ հարուստ գույն է , էլեգանտ է, շատ խնդիրներ է լուծում, կարելի է սևի միջոցով քողարկել մարմնի այն հատվածները, որոնք ուզում ես: Մենք սովորե ենք լսել , որ սևը միստիկ է, գոթական է, մռայլ է , բայց հակառակ կողմն էլ ունի այս գունը և մենք այդ կողմն ենք ուզում ընդգծել:


-Հաշվի առնելով ինչպես ես խոսում սևի մասին, կարող եմ այսել, որ այս գույնն ընտրելը նաև սուբյեկտիվ պատճառ ունի, դու սիրում ես այդ գույնը:
-Այո՛, իհարկե, կար նաև սուբյեկտիվ պատճառ: Սևը եղել է, կա և կլինի իմ սիրելի գույնը, իմ զգեստապահարանում ամենաշատ հանդիպող գույնը:

Ինչ ոճ ունի Just Black  -ը:
– Just Black -ը փիլիսոփայություն է: Ժամանակակից աշխարհում կարևոր խնդիրներ բարձրացնող ապրանքանիշ , օրինակ՝ էկոլոգիայի խնդիրը, կլիմայի փոփոխությունը: Մենք շատ կարևոր գաղափարների կրող ենք փորձում լինել, մենք ստեղծում ենք էկոլոգիական տոպրակներ, պայուսակներ՝ վերամշակված պլաստիկից: Մեր ոճը հարմարավետությունն  է,  բնական նյութերից  ստեղծված հագուստները, որոնք կրելի են ոչ միայն առօրյայում, այլև կաևոր իրադարձությունների ժամանակ: Մենք փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, որ երեկույթին պետք է պարտադիր լինել վառ, փայլփլուն, աչքի ընկնող զգեստով, ո՛չ  մենք ուզում ենք ասել, որ դու կարող ես լինել զուսպ, սև զգեստով , բայց նաև դրեսս կոդին համապատասխան:  

-Ովքե՞ր են ձեր հաճախորդները:

-Երբ նոր էի սկսում նախագիծը,  առաջին հերթին նկարում էի իմ հաճախորդներին: Նա միանշանակ պետք է  լիներ մեկը , ով կախված չէ բրենդներից, նրա համար կարևոր չէ բրենդ կրելը,  կարևոր է , երբ ինքն ինչ որ պատմության կրող է: Մեզ մոտ գալիս են մարդիկ, ովքեր գնահատում են պատմությունը, ովքեր սիրում են կրել յուրահատուկ իրեր, որոնք չեն կրկնվում, մեկն են իրենց տեսակի մեջ: Գնորդները մարդիկ են, ովքեր, բնականաբար, սիրում են սևը, անմիջականորեն դառնում են բրենդ- ամբասադորները, դառնում են գաղափարախոսության կրողները, սկսում են տարածել: Ունենք 60-ն անց հաճախորդներ, ավելի երիտասարդներ, անգամ՝ երեխաներ, որովհետև ունենք սև հագուստներ հատուկ նրանց համար, մենք կախում չունենք գույներից ու դա մեզ օգնւմ է շատ ավելի լայն լսարան ունենալ: 

 -Նշանակւմ է՝  թրեդներն ընդհանրապես ձեր մասին չեն:

-Ես չեմ հետևում ֆանատիկորեն, իհարկե, պետք է լինես տոնուաի մեջ, որպեսզի մարդկանց ժամանակին ոչ պատեհ բաներ չառաջարկես, բայց դա հիմնականը չէ, հիմա թրենդային է ինքնատիպ, յուրահատուկ լինելը նաև որակյալ լինելը, դա միշտ թրենդ է ու երբեք նորաձևությունից դուրս չի գա, երբ դու օրիգինալ ես, հետաքրքիր, ունես պատմություն, որով կիսվում ես մարդկանց հետ, երբ դու մատակարարում ես որակ, դու միշտ թրեդի մեջ ես:

-Պատմության մասին մի քանի անգամ նշեցիր, խոսենք  Just Black-ի այդ ուղղվածության մասին՝ սեպագրեր, հայկական էլեմենտներ: 

-Փորձում ենք հայկական մշակույթի որոշ մասնիկներ պրոպագանդել; Հագուստի միջոցով տարածել հայի գենետիկ կոդը, օգտագործում ենք շումերական գրականությունից վերցրած ինֆորմացիա, հայկական զարդանախշեր, ուրարտական գրեր: Շատ անգամ այս ամենը շատ ուղիղ են օգտագործում, ինչը հաճախ վանում է, մենք փորձում նք դա դարձնել ավելի կրելի, ոչ առաջնային: Այո՛ դա կա քո կերպարում, դու դրա  կրողն ես, բայց դա առաջին բանը չէ, որով աչքի ես ընկնում: Հայկական էլեմենտները գրագետ օգտագործելն է մեզ համար կարևոր, որ դու դրանցով չպարտադրես ոչինչ, չճնշես, բայց նաև աշխարհին ներկայացնես քոնը:

-Ի՞նչ է գրված հագուստին, ես ու ,ենթադրում եմ ,շատ շատերը  չեն հասկանում ուրարտերեն: 

-Մենք  ստեղծել ենք  ուրարտական սեպագրերից վերցրած այբուբենի տառատեսակի ձևով  այլ տառատեսակ, որը ավելի հասկանալի է, բայց գրում ենք և բուն ուրարտերենով, որը իհարկե բոլորը չեն կարող կարդալ, մեզ օգնում են պրոֆեսիոնալ մասնագետները: Թեյշեբա ուրարտական կայծակի և ամպրոպի Աստծուն նվիրված մեր հավաքածուն, որը  Էրեբունի- Երևանի 28000- ամյաի առիթով էինք ստեղծել,  նվիրված է քաղաքին և հագուստներին գրվում է  օրինակ՝ Քաղաքի աղջիկ, Էրեբունի, երկիր Բիայնա, Արգիշտի, մարդկանց անուններ, պատկերված է  կուռ նշանաը, որը նշանակում  է քաղաք, ունենք պայուսակ, որի վրա Արգիշտիի որդի Մենուայի արձանագրությունն է և այլն: Այդ հավաքածուն շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես հյուրերի մոտ, ովքեր մշակութային արժեք  են տեսնում դրա մեջ:

Ի դեպ, #madeinArmenia-ի հանդեպ հետաքրքրությունը մեծացե՞լ է, նկատո՞ւմ ես նման միտում:

 Հետաքրքրություն կա,  դրական դինամիկա եմ նկատել արտերկրից եկած հյուրերի մոտ , նրանք առանձնահատուկ հետաքրքրություն են դրսևորում հայ դիզայներների հանդեպ, ընդ որում՝ իրենք շատ պահանջկոտ են, ունեն գեղեցիկ զգեստապահարան, բայց վառվող աչքերով են ձեռք բերում այս կամ այն իրը և ես հասկանում էի, որ  ճիշտ բան եմ ստեղծում: 

 

-Վերջերս, Wnews.am -ում նյութ էինք տեղադրել Աննա Հակոբյանը Ժնևում կրում էր զգեստ՝ Just Black-ից, ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը: 

-Մենք՝ դիզայներներս, պետք է շնորհակալություն հայտնենք այս հնարավորության համար, որ վարչապետի տիկինը որոշեց, որ նա հայ դիզայներների հայելին է և դրսի աշխարհին կարող ենք նրա միջոցով ներկայանալ: Մեզ համար ուրախալի էր, երբ իմացանք նման շանս կա, բացի մեծ պատիվը, մեզ համար նաև հետաքրքիր փորձառություն էր, որովհետև  կուտյուրային հատուկ պատվերով կարված զգեստները կարևոր են: Զգեստը կարվեց հատուկ իր համար՝ հաշվի առնելով թե՛ առիթը, թե՛ որ ֆորմաներն ըստ մեզ նրան կհամապատասխանեն, և՛, թե  ինչ հաղորդագրություն ենք այդ զգեստի միջոցով ուզում հաղորդել: 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...