Արգենտինայի առաջին տիկինը. ինչպես արաբ փախստականների դուստրը նվաճեց բոլորի սերը

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հաջողակ եւ ճանաչված կանանց։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան, ով հաճախ ստվերում է թողնում  ոչ միայն մյուս հանրապետությունների առաջին տիկնանց, այլեւ հենց առաջնորդներին։

Խուլիանա Ավադան առաջին անգամ երկրին ներկայացավ 2015 թվականին։ Արգենտինան այդ պահին պատրաստվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Ֆավորիտ թեկնածուներն էին Դանիլ Սցիոլին եւ Մաուրիսիո Մակրին։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ թեկնածուները մասնակցում էին հեռուստաբանավեճի, որն այդպես էլ չէր հիշվի եւ ստվերում կմնար, եթե  վերջում հարթակ դուրս չգային թեկնածուների կանայք։ Նկատենք, որ Սիցոլին եւ իր կինը սառնորեն ողջունեցին իրար, իսկ Խուլիանա Ավադան՝ Մակրիի կինը, նետվեց դեպի ամուսնու գիրկն ու կրքոտ համբուրեց նրան։ Կրքոտ արգենտինացիները չկարողացան անտարբեր անցնել այս տեսարանի շուրջ. բանավեճից հետո ողջ մամուլը ողողված էր զույգի կրքոտ համբույրի լուսանկարներով։ Արդյունքում Ավադան դարձավ ընտրողների ֆավորիտն ու հաղթեց նախագահական ընտրություններում։

 

Հետաքրքիր է նաեւ այն, որ նրա մրցակից թեկնածուն մեկ տարի անց բաժանվեց իր կնոջից։

Աերգենտինայի առաջին տիկինը ծնվել է  1974թ. Բուենոս Այրեսում։ Նրա հայրը լիբանանցի է, մայրը՝ սիրիացի։ Խուլիանայի հայրը 1960-ականներին հիմնեց կանացի հագուստ արտադրող  Awada ապրանքանիշը, որը շատ եկամտաբեր էր։Նրանք Արգենտինայի ամենահաջողակ ընտանիքներից էին համարվում։ Երիտասարդ տարիքում Խուլիանան ճանապարհորդել է աշխարհի տարբեր երկրներում։

Դպրոցն ավարտելուց հետո նա ապրում էր Եվրոպայում, պարբերաբար ներկա լինում նորաձեւության ցուցադրությունների, իսկ հայրենիք վերադառնալուց հետո հոր ընկերությունում սկսում է աշխատել որպես դիզայներ։

1997թ. նա ամուսնանում է գործարար Գուստավա Կապելյոի հետ, սակայն մեկ տարի անց բաժանվում։Շուտով ինքնաթիռում նա ծանոթանում է բելգիացի կոմս Բրունո Լորանո Բարբեի հետ։ Նրանց հարաբերությունները տեւում են տասը տարի՝ չնայած այդպես էլ չեն պաշտոնականացվում։ Այնուամենայնիվ, 2003-ին ծնվում է նրանց դուստրը՝ Վալենտինան։ 

Բաժանումից կարճ ժամանակ անց սկսվում է Խուլիանայի եւ Արգենտինայի գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի սիրավեպը։ Մինչ այդ նրանք երկար տարիներ ծանոթներ էին։ Առաջին անգամ զույգը հանդիպել էին մարզասրահում, որտեղ մարզվում էին նույն մարզչի մոտ։

Նկատենք, որ մինչ Խուլիանայի հետ հարաբերությունները, Մակրին երկու անգամ ամուսնացած է եղել։ Նախորդ կնոջից՝ մոդել Իզաբել Մենդիտեգիից խոսակցությունների համաձայն բաժանվել է ֆուտբոլի հանդեպ տածած մեծ սիրո պատճառով, քանի որ կինը բողոքում էր, որ ամուսինը, լինելով ֆուտբոլային ակումբի նախագահ, ավելի շատ ժամանակն անցկացնում է մարզադաշտում, քան տանը։

2010-ին «Costa Salguero» համալիրում տեղի ունեցավ զույգի հարսանեկան արարողությունը։Հատկանշական է, որ  հենց «Costa Salguero» համալիրում էլ 2018-ին կայացավ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովը՝ ամենաազդեցիկ առաջնորդների մասնակցությամբ։ Այդպիսով Մակրին հասկացրեց, որ իր քաղաքական վերելքն անհնար կլիներ առանց կնոջ՝ Խուլիանայի։

Խուլիանան, կարելի է ասել, նախապես պատրաստվել էր առաջին տիկնոջ դերին՝ դեռ 2014-ին նա, լինելով մահմադեական, փոխելով  իր կրոնը կաթոլիկության։

2015-ին, առաջին տիկնոջ կարգավիճակում նա պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների առաջին տիկնանց հետ, ովքեր Խուլիանայի  գլխավոր զենքն են համարում նրա հմայքն ու զրուցակցին դեպի իրեն գրավելու հատկությունը։

Այս ընթացքում Խուլիանան հոյակապ հարաբերություններ է կառուցել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի, Իսպանիայի թագուհի Լետիցիայի, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի հետ։

Картинки по запросу хулиана авадаМелания Трамп и Хулиана АвадаХулиана Авада и Мелания Трамп

Արգենտինայի առաջին տիկինը ուշադիր հետեւում է արվեստի ոլորտում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, նպաստում է արգենտինացի արտիստների առաջխաղացմանն արտերկրում, պարբերաբար օգնում է արվեստագետներին իրենց ցուցահանդեսները կազմակերպել Եվրոպայում։ Բացի այս, նա հովանավորում է մի շարք ուսուցողական ծրագրեր, զբաղվում նոր մանկապարտեզների եւ դպրոցների կառուցապատման ծրագրով եւ այլն։ Կարելի է ասել, որ Արգենտինան ներկայումս ողջ աշխարհին հայտնի է երեք մարդկանց անունով. Դիեգո Մարադոնա, Լեոնել Մեսի եւ Խուլիանա Ավադա։

Ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում, Խուլիանային հաճախ անվանում են «լատինաամերիկյան Ժակլին Քենեդի» ՝ նրան համարելով ոճի իկոնա։

Նախագահական ընտրություններում ամուսնու հաղթանակը Խուլիանայի առօրյան շատ չի փոխել. նա նախկինի պես գնումներ է կատարում շուկայից կամ առեւտրի կենտրոնից, իսկ սուր քաղաքական հարցերից միշտ խուսափում է։ «Ես Խուլիանան եմ, Վալենտինայի եւ Անտոնիայի մայրիկը, Մաուրիսիոյի կինը։ Դիզայներ եմ։ Վիզուալ անհանգիստ եմ թվում»,- այսպես է նա իրեն նկարագրում սոցցանցերում։

Նրա խոսքերով, իր համար ընտանիքն առաջնային է ցանկացած պաշտոնական տիտղոսներից կամ պաշտոններից։

Խուլիանայի եւ արգենտինացիների սերն արդեն չորս տարվա պատմություն ունի, սակայն հաշվի առնելով երկրի անբարենպաստ տնտեսական վիճակը, Մակրին դժվար թե երկրորդ անգամ նախագահ ընտրվի  2019-ին։ Չնայած դրան, արգենտինացիները դժվար թե մոռանան իրենց առաջին տիկին Խուլիանային, ով իր գեղեցկությամբ եւ բարեսրտությամբ գրավել է երկիրը։

Хулиана Авада и Маурисио Макри

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...