Այսօր Աննա Հակոբյանի ծննդյան օրն է. 5 փաստ վարչապետի կնոջ մասին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան օրն է։ Նա այս պահին գտնվում է Գերմանիայում,  ամուսնուն ուղեկցում է Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում եւիր ծննդյան տոնն էլ նշելու է այնտեղ։

Wnews.am-ը շնորհավորում է Աննա Հակոբյանին եւ ներկայացնում 5 փաստ նրա մասին.

1. Լրագրող առաջին տիկին

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Այնուհետև նա թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ փաշինյան

2. Սիրո պատմությունը. 

Վարչապետի եւ նրա տիկնոջ առաջին ծանոթությունը եղել է խմբագրությունում. Աննան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր ընդունվել այն թվականին, երբ վարչապետին հեռացրեցին: Բոլոր դասախոսներն առաջին դասերի ժամանակ ուսանողներին բացատրում էին, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողը պետք է չլինի Նիկոլ Փաշինյանի նման: Երբ այս անունը շատ է շոշափվել, հետաքրքրություն է առաջացել, թե ով է այդ հակահերոսը եւ «հրեշը», որն այսպես իրարանցում է առաջացրել: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Լրագիր» թերթում պատրաստում էր «Եմ, ես, է» երիտասարդական ներդիրը, որին թղթակցում էին ուսանողները: Աննա Հակոբյանն այդ շրջանակներում մի քանի անգամ այցելել էր խմբագրություն ու գրել այդ ներդիրի համար, այդպես էլ ծանոթացել են:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մինչեւ օրս եկեղեցում պաշտոնապես չեն ամուսնացել։ Վարչապետն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մի օր իմ ընտանիքն եկել է իրենց տուն, եւ հայրս Աննայի հորից պաշտոնապես խնդրել է դստեր ձեռքը, որի ժամանակ էլ փոխանակվել են ամուսնական մատանիները:

Չեմ բացառում, որ Հայ առաքելական եկեղեցում երբեւէ կլինի մեր պսակադրության արձանագրումը: Ցանկացած զգեստի, որ կինս ցանկանա կրել, ես համաձայն կլինեմ»:

Картинки по запросу աննա հակոբյանը որդու հետ

3. Բազմազավակ մայր, զինվորի մայր.

 

Աննա Հակոբյանն ունի երեք դուստր և մեկ որդի։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), ով այժմ ծառայում է Հայոց բանակում, Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։

4. Բարեգործություն.

Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը։ 2018 թվականի հուլիսին նա հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Առաջին տիկինը նաև հանդիսանում է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հեղինակը:

Картинки по запросу աննա հակոբյանը որդու հետ

5.  Ոճը.

Աննա Հակոբյանը, ով առաջին տիկնոջ դերում բավական ակտիվ մասնակցում է տարբեր միջոցառումների, պրոպագանդում է հայկական արտադրանքը՝ համագործակցելով մի շարք հայ դիզայներների հետ։ Առօրյայում տիկին Աննան նախապատվությունը տալիս է ջինսե տաբատներին,  Wnews.am-ի հետ հարցազրույցում նրա ոճաբանը նշել է.   «եթե չկա օֆիցիալ դիմավորման արարողություն, ապա որեւէ երկիր այցելելիս ինքնաթիռից իջնում է նույնպես ջինսե տաբատով»։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...