Օրվա look-ը. Աննա Հակոբյանը Գերմանիայում շարունակում է պրոպագանդել հայ դիզայներներին (Photo)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է պրոպագանդել հայ արտադրողներին, իսկ Wnews.am-ը շարունակում է ներկայացնել նրա կերպարները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է  Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, նրան ուղեկցում է տիկին Հակոբյանը: Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից, որտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներից հետո, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 1248-1437 թվականները և 1842-1880-ական թվականները: Կառուցումից հետո տաճարը ունեցել է 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։ Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։

Գերմանիայի այցի առաջին օրը տիկին Հակոբյանն ընտրել է հայկական ZGEST  ապրանքանիշի երկնագույն զգեստ և վանդակավոր վերարկու, ինչպես նաև, Bebetta Shoes ապրանքանիշի երկարաճիտ կոշիկներ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...