Մեզոթերապիա, բիոռեվիտալիզացիա.իդեալական մաշկ՝ մի քանի ներարկումով. բյութի խորհուրդներ՝ Անի Վարդանյանից (Photo)

Եթե դուք էլ  մաշկի խնդիրների լուծման համար գրեթե ամեն ինչ փորձել եք, բայց ցանկալի արդյունք այդպես էլ  չեք ստացել, ապա այս գրառումը ձեզ համար  է: Ժամանակակից էսթետիկ բժշկությունն  առաջարկում է գեղեցկության ներարկումների նոր, արդյունավետ միջոց՝ մեզոթերապիա, բոտուլինոթերապիա, բիոռեվիտալիզացիա:  Այս պրոցեդուրաները լուծում եմ  մաշկի ամենատարբեր խնդիրներ՝ կնճիռներից մինչև ակնե: Ձեզ մնում է  լավ մասնագետ գտնել, ով  կհասկանա, թե հենց ձեր մաշկին ինչ պրոցեդուրա է անհրաժեշտ: Այս նպատակով մենք զրուցել ենք ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ,  դեղագետ-կոսմետոլոգ  Անի Վարդանյանի  հետ:
-Անի, որքա՞ն ժամանակ է զբաղվում եք  կոսմետոլոգիայով, ինչո՞ւ ընտրեցիք այս ոլորտը:
-Ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը  ունեմ դեղագետի կրթություն, բայց ինձ  միշտ հետաքրքրել է կանանց էսթետիկ գեղեցկության բնագավառը և այդ հետաքրքրությունը ինձ մղեց ստանալ երկրորդ կրթություն:  Լինելով դեղագետ՝ գիտեմ յուրաքանչյուր դեղի ազդեցությունը օրգանիզմի և մաշկի վրա և դա ինձ օգնեց արագ հասկանալու շատ նրբություններ: Վերջնական որոշում կայացնելուց հետո մասնագիտական որակավորում ստացա Հայաստանում, ապա՝ Ռուսաստանում:  Գերագույն հաճույք եմ ստանում, երբ կարողանում եմ օգնել կանանց, բարձրացնել նրանց կյանքի որակը և գոհունակություն պարգևել: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և հավատում եմ, որ սիրով կատարված ցանկացած գործ պսակվում է հաջողությամբ: Ես ինձ համարում եմ հաջողակ մարդ, քանի որ շրջապատված եմ լավ մարդկանցով և սիրում եմ իմ այցելուներին: Նրանց ժպիտը և գոհունակությունը իմ հաջողության գաղտնիքն է:
Ո՞րն է մաշկի հետ կապված ամենապահանջված պրոցեդուրան հայուհիների շրջանում:
 –Դե, իհարկե ֆիլլերներով պրոցեդուրաները ,մասնավորապես՝ շուրթերի և քթի ձևի շտկումը , ինչպես նաև բոտուլինոթերապիայի միջոցով կնճիռների վերացումը , որը մեր շրջանում հայտնի է բոտոքս անունով: Ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ կանայք ներկայումս կարևորում են ոչ միայն լավ հագնված ու հարդարված լինելը, այլ նաև առողջ և երիտասարդ մաշկ ունենալը: Իհարկե, այստեղ կարևոր է նաև հաշվի առնել կանանց տարիքը.:Կանայք, ովքեր ապրել են Սովետական Միությունում , դժվարությամբ են ընդունում մաշկի հետ կապված լուրջ միջամտությունները, իսկ այ իմ տարեկիցներն ու ավելի երիտասարդ սերունդը լիովին գիտակցում են մաշկը ժամանակին խնամելու կարևորությունը:
-Խոսենք մաշկի խնամքի հետ կապված պրոցեդուրաների մասին ավելի մանրամասն:
 -Շատ լավ, պատմեմ մի  քանի պահանջված պրոցեդուրաների մասին:
Ֆիլլերներով դեմքի կորրեկցիա– մեր շրջանում ամենապահանջված պրոցեդուրան է, որն օգնում է վերացնել շատ էսթետիկ խնդիրներ և ձերբազատվել դրանց հետ կապված բարդույթներից: Օրինակ, ավելի հյութալի տեսք տալ բարակ շուրթերին, ուղղել լնդային ժպիտը և ասսիմետրիկ շուրթերը, փոխել քթի ձևը և այլն: Ֆիլլերները լինում են տարբեր երկրների արտադրության ևտարբեր խտության: Ուզում եմ կարևորել ճիշտ և որակյալ ֆիլլերի ընտրությունը՝ ցանկալի արդյունք ստանալու համար: Ֆիլլերի բաղադրության 90% հիալուրոնաթթուն է, որը մեր մաշկի անփոխարինելի բաղադրիչ մասն է:
Բոտուլինոթերապիա– հիանալի միջոց ձերբազատվելու ճակատի կնճիռներից և աչքերի շուրջ կնճիռներից՝ այսպես ասած սագաթաթիկներից: Սա տարիքից անկախ պրոցեդուրա է, չեմ ընդունում այն տարածված կարծիքը, որ « եթե այս տարիքից բոտոքս անեմ, բա հետո…»: Ավելի հեշտ և ճիշտ է, վերացնել մեկ կնճիռը և թույլ չտալ մեկին դառնալ երկու կամ երեք, քան հետո նույն խնդիրը լուծելու համար ծախսել շատ ավելի մեծ գումար և օգտագործել ավելի մեծ քանակով բոտուլոտոքսին: Բոտուլինային նյութերը ևս լինում են տարբեր երկրների արտադրության, ես նախընտրում եմ հարավ -կորեական նյութերը, քանի որ որակյալ են և համեմատաբար մատչելի ու հասանելի մեր հասարակությանը:
Բիոռեվիտալիզացիա– իմ ամենասիրած պրոցեդուրաներից մեկը, որը թույլ է տալիս ունենալ երիտասարդ, խոնավեցված և առանց կնճիռների ու ծակոտիների մաշկ: Հատկապես ցուցված է 35 տարեկան և բարձր կանանց՝ մաշկի ծերացումը կանխելու և խնամված տեսք ունենալու համար: Նյութը ներմուծվում է մաշկի տակ փոքրիկ, բայց շատ ներարկումների ձևով, ասեղը այնքան փոքրիկ է, որ անգամ «ասեղից վախեցողները» պատրաստակամ գալիս են այս պրոցեդուրային:Բիոռեվիտալիզանտը պարունակում է խիտ հիալուրոնաթթու, ամինաթթուներ, պեպտիդներ և այլ օգտակար նյութեր:
Մեզոթերապիա– բիոռեվիտալիզացիային շատ նման պրոցեդուրա է: Ցուցված է ավելի երիտասարդներին և մաշկային խնդիրներ ունեցողներին, օրինակ , ռոզացեա, կուպերոզ, հիպերպիգմենտացիա. Մեզոթերապիայի առավելությունն այն է, որ մասնագետը կարողանում է պատրաստել «մեզոկոկտեյլ» ՝ համապատասխան մաշկի խնդիրներին:
 
-Ի՞նչ հակացուցումներ կան նշված պրոցեդուրաների համար: 
-Այս պրոցեդուրաները թույլատրվում են 18 տարեկանից բարձր անձանց: Հակացուցումներից են հղիությունը, կրծքով կերակրումը և ուռուցքային հիվանդությունները:
 –Էսթետիկ կոսմետոլոգիայով հիմա շատերն են զբաղվում, ինչպե՞ս հասկանալ, որ կարելի է վստահել տվյալ մասնագետին:
Այո, ցավոք սրտի, այսօր «շուրթ լցնելը» կամ « բոտոքս անելը» համատարած կատարվող պրոցեդուրաներ են: Խորհուրդ կտամ մասնագետի ծառայություններից օգտվելուց առաջ նախ ինֆորմացիա հավաքել մասնագետի մասին և նրանից խնդրել ցույց տալ աշխատելու թույլտվությունը, լիցենզիան :
Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք մաշկի ճիշտ խնամքի համար:
-Տարբեր տարիքում մաշկի խնամքը տարբեր է: Եթե երիտասարդ տարիքում աղջիկները կարող են իրենց թույլ տալ բավարարվել միայն խոնավեցնող քսուքով և երբեմն «քնել շպարը երեսին», ապա ավելի հասուն տարիքում պետք է չափազանց ուշադիր լինել մաշկի նկատմամբ, մաշկը խոնավեցնելու և ավելի երկար երիտասարդ պահելու համար կատարել ներարկումային պրոցեդուրաներ և պիլլինգներ: Անփոխարինելի և շատ կարևոր ամենամսյա պրոցեդուրա է դեմքի մաքրումը, որը օգնում է կանանց ունենալ մաքուր և խնամված մաշկ: Խորհուրդ կտամ մեր կանանց ամենայն ուշադրությամբ ընտրել մասնագետին և աչալուրջ հետևել նրա խորհուրդներին: Եվ ,ամենակարևորը, հիշենք, որ ավելի հեշտ է պահպանել երիտասարդութունն և գեղեցկությունը, քան փորձել վերականգնել այն:
Բժշկուհու հետ կապ հաստատելու համար.
Հեռ. +374 93050105
Ինստագրամ. @a.v_esthetics

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...