Մարդիկ նայում են ինձ ու Բարաքին, ինչպես իդեալական զույգի, բայց եկեք անկեղծ լինենք. ամուսնությունը բարդ բան է. Միշել Օբամա

Բարաք եւ Միշել Օբամաները, թվում էր թե աշխարհի ամենաիդեալական զույգերից են եւ ընտանեկան խնդիրներ չունեն, բայց…ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման իր մեմուարների Becoming  գրքում, ինչպես նաեւ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում պատմել է ամուսնու հետ ունեցած հարաբերությունների բարդությունների մասին:

Միշել Օբամայի մեմուարներում գրված է. «Ես հասկացա, որ նա լավագույն մղումներով էր ասում «Ես արդեն ճանապարհին եմ» կամ «գրեթե տանն եմ» եւ հավատում էի. երեկոյան լողացնում էի աղջիկներիս եւ հետաձգում նրանց քնելու ժամը, որպեսզի հասցնեն տեսնել իրենց հորն ու գրկեն նրան։ Նա ասում է՝ «արդեն ճանապարհին եմ», բայց չի գալիս։ Ես անջատում եմ ննջասենյակիս լույսն ու …սպասում եմ նրան»։

Мишель Обама

Միշել Օբաման մեկնաբանելով իր մեմուարները՝ պատմում է.

«Ես շատ էի զայրանում…  երբ երեխաներ կան, պլաններն անընդհատ փոխվում են՝ հատկապես, եթե ամուսնացած ես մեկի հետ, ով ամբողջությամբ զբաղված է իր կարիերայով, իսկ քաղաքականության մեջ միշտ է այդպես։ Բարակն ինձ սովորեցրեց շեղվել պլաններից, բայց դա անելու իր ձևը, հասկանում եք… նա լավատեսորեն էր տրամադրված ժամանակին ՝ մտածելով, թե օրն ավելի շատ ժամեր ունի»։

Օփրա Ունֆրիին տված հարցազրույցում Միշելն անկեղծանալով ասում է.

«Մեր հարաբերությունները պահպանելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, այդ պատճառով էլ մենք դիմեցինք ընտանեկան խորհրդատուի:

Պարզվեց, որ խորհրդատուի կարիք չունենք։ Ես պետք է գտնեի այն, ինչն ինձ կերջանկացներ։ Ես անսպասելիորեն հասկացա, որ իր կողմից աջակցության կարիք ունեմ, բայց պիտի հասկանայի՝ ինչպես կառուցեմ սեփական կյանքս, որ ինձ երջանիկ զգամ»։

Картинки по запросу barack obama michelle

Օփրա Ուինֆրիի հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել ծանր պահերին ամուսնուն հենարան լինել, Միշելը պատասխանել է.

«Ես փորձում էի փոթորկի մեջ հանգստության կղզի լինել։ Ընտանեկան ընթրիքներ. սա այն ավանդույթներից է, որը ես բերեցի Սպիտակ տուն։ Բարաքի առջեւ դրածս չոր պահանջներից էր. դու պետք է ընթրես մեզ հետ, այո՛, դու նախագահ ես, բայց կարող ես Օվալ կաբինետից գալ, նստել սեղանի շուրջ եւ շփվել երեխաների հետ»։

«Գիտեք, մարդիկ նայում են ինձ ու Բարաքին, ինչպես իդեալական զույգի, բայց եկեք անկեղծ լինենք.  ամուսնությունը բարդ բան է»,-ասել է նա:

Картинки по запросу barack obama michelle

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...