Ինչ նվիրել սիրո տոներին. հայկական «Balini jewelry»-ի տեսականին (Photo)

Սիրո տոներին հաշված օրեր են մնացել, եւ շատերին է հուզում՝ ինչ նվիրել սիրելիին. Wnews.am-ի կարծիքով ցանկալի նվերների ցանկում են զարդերը։

Երկու տարի առաջ հիմնադրված հայկական «Balini» ապրանքանիշն առաջարկում է յուրօրինակ, մեկ օրինակից պատրատված տարատեսակ զարդեր տարբեր տարիքի եւ ճաշակի կանանց եւ տղամարդկանց համար, ուստի այստեղ հաստատ կգտնեք ձեզ անհրաժեշտ նվերը։ Եթե սիրահարված էլ չեք, ապա կարող եք ինքներդ ձեզ նվեր գնել՝ հատկապես, որ փետրվարի 14-ին՝ ապրանքանիշի հիմնադրման 2-ամյակին, այստեղ գործելու է մինչեւ 30  տոկոս զեղչ նշված տեսականու համար, բացի այդ, մեկ զարդ գնելիս երկրորդը կստանաք նվեր։

Wnews.am-ին տված հարցազրույցում «Balini jewelry»-ի հիմնադիր Նելլի Գեւորգյանը պատմել է ապրանքանիշի մասին։

-Երբ եւ ինչպես որոշեցիք հիմնադրել «Balini»-ն, ի՞նչ տեսականի է ներկայացված։

-Ապրանքանիշը  հիմնադրվել է 2017թ. փետրվարի 14-ին։ Գաղափարն էր՝ մատուցել գեղեցիկը, բավարարել թե’ Հայաստանի, թե’ արտերկրի բնակչության ճաշակն ու պահանջարկը։ Մեզ մոտ ներկայացված տեսականին ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար է։ Ներկայացված են բնական, կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր, swarovski  բյուրեղներից արձանիկներ, հիմնական տեսականին ԱՄՆ-ում բնակվող ոսկերիչների աշխատանքն է, համագործակցում ենք նաեւ հայ ոսկերչի հետ, ով ընդունում է հիմնականում անվանական զարդերի պատվերներ։ «Balini» զարդերը հիմնականում ոսկով պատված պողպատից են, որն ազնիվ մետաղ է, ուշ է գունաթափվում, կարող են երկար տարիներ ծառայել։ Ունենք նաեւ հուշանվերների տեսականի՝ պատրաստված ավստրիական եւ Swarovski բյուրեղներից։ Մեզ մոտ ներկայացված են նաեւ  ոսկու ծածկույթով պողպատյա ժամացույցներ, տարբեր ապրանքանիշերի զարդերի եւ ժամացույցների luxe copy տարբերակները։ Վերջին շրջանում շատ նորաձեւ են  գլխազարդերը, ուստի «Balini»-ն «Ռիո մոլ»-ի սրահում առաջարկում է նաեւ գլխազարդերի տեսականի։

-Ինչպե՞ս  ընտրվեց ապրանքանիշի անվանումը։

-Բալինին բալին քարն է՝ բնական բյուրեղ, որի  մոխրագույնից մինչեւ վառ կարմիր գույնի է, որպես բյուրեղ այն բարդ տարրեր պարունակող քար է եւ բնության մեջ հազվադեպ է հանդիպում։ Քարը հայտնաբերվել է Մոնղոլիայում, Բայաին շրջակայքում։ Ապրանքանիշի լոգոտիպը թիթեռնիկն է, որն ընտրել ենք որպես գեղեցկության, կանացիության խորհրդանիշ։

-Ինչո՞վ են առանձնանում «Balini»-ի զարդերը։

-Մեզ մոտ ներկայացված յուրաքանչյուր զարդ մեկ օրինակով է, ուստի այն չեք կարող գտնել որեւէ այլ վայրում, այսինքն՝ աշխատում ենք լինել յուրահատուկ։

-Որքանո՞վ են զարդերը հասանելի գնային առումով։

-Մեզ մոտ գործում է գնային ճկուն քաղաքականություն՝ սկսած 1500-ից մինչեւ 300.000 դրամ. այսինքն՝ յուրաքանչյուրը, ով որոշել է զարդ գնել, «Balini» այցելելով՝ կգտնի իրենը։ Կարող եմ փաստել, որ յուրաքանչյուր զարդ իր որակով համապատասխանում է գնին։

-Ինչպիսի՞ զարդեր են հիմնականում նախընտրում հայուհիները։

-Նախընտրությունները տարբեր են։ Մեզ մոտ ներկայացված են աշխարհահռչակ ապրանքանիշերի զարդերի պողպատյա կրկնօրինակները, որովհետեւ շատերը, դիտելով նորաձեւության ցուցադրությունը, ոգեշնչվում եւ ցանկանում են ունենալ նույնատիպ զարդ։ Երիտասարդները հիմնականում նախընտրում են նուրբ, փոքր զարդեր, իսկ տարեց կանայք՝ համեմատաբար խոշոր զարդեր։ Նշեմ նաեւ, որ մեր հաճախորդները կարող են պատվիրել իրենց դիզայնով զարդ կամ անվանական վզնոցներ, թեւնոցներ եւ այլն։

Ասում են՝ զարդերը շատ բան կարող են պատմել մարդու մասին։ Արդյո՞ք հաճախորդներին խորհուրդ տալիս եք՝ որ  զարդն ընտրել, ինչ նշանակություն ունի այս կամ այն քարը։

-Այո, օրինակ՝ունենք  վարդագույն կվարցով զարդարված մատանի, որը նրբության խորհրդանիշն է, այն համարում են նաեւ Վեներայի քար, ավանտյուրինը (ավազե քար) սիրո խորհրդանիշն է,  օփսիդիանը, որը բնական բյուրեղ է (Հայաստանում ասում ենք՝ սատանի եղունգ), մեզ մոտ ներկայացված է իր տարբեր գունավորումներով, ինքնավստահություն է հաղորդում։ «Balini»-ում ունենք բաց մանուշակագույն ամետիստ, որն իր երկրորդ կեսին փնտրող մարդու քար է համարվում, յանտարը (սաթ) հաջողություն բերող  է համարվում, ցիրկոնը, որը շատ տարածված է, համարվում է առեւտրականների քար եւ նրանք, ովքեր ուզում են հաջող գործարքներ կնքել, այս քարն են ընտրում։

Ինչպե՞ս պետք է պահպանել զարդերը, որպեսզի դրանք երկար ծառայեն։

-Յուրաքանչյուր մետաղ՝ լինի ոսկի, արծաթ, թե պողպատ, յուրահատուկ խնամքի կարիք ունի։ Մենք զարդերը վաճառում ենք իրենց վկայականով, որի վրա գրված է այն  պահպանելու կանոնները։ Եթե պողպատի վրա ոսկի կամ արծաթ է նստեցված, պետք է խուսափել օծանելիքի հետ շփումից։ Կան զարդեր, որոնք վաճառում ենք  թավշյա մաքրող կտորներով։ Քարերը եւս իրենց նկատմամբ խնամք են պարտադրում։ Մեր զարդերը վաճառվում են թավշյա տուփերով, ուստի հաճախորդներին խորհուրդ ենք տալիս դրանք միշտ այդպես պահել։

Նկատենք, որ Balini-ն ունի նաեւ  10.000, 20.000, 30.000 դրամի նվեր քարտեր, որոնք շահավետ գնում կարող են լինել նրանց համար, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել նվեր զարդ ընտրելու հարցում։

«Balini jewelry»-ն ներկայացված է Հյուսիսային պողոտայում գտնվող «Tashir street»  եւ Փափազյան 8 հասցեում տեղակայված «Rio mall» առեւտրի կենտրոններում։

Տեսականուն կարող եք ծանոթանալ facebook-յան էջում, instagram-ում, ինչպես նաեւ balinijew.com պաշտոնական կայքում։

Եղե’ք յուրահատուկ եւ գեղեցիկ Balini-ի հետ։

 

        

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...