Ֆրանսիայի առաջին տիկնոջ երիտասարդացնող դիետան. մթերքներ, որոնք նա օգտագործում է ամեն օր

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը չի տարվում  առողջ ապրելակերպի նոր թրենդներով՝ նախընտրելով հին, բայց հավաստի միջոցները։

Մակրոնն իր տարեկիցներից 10-15 տարով երիտասարդ տեսք ունի եւ միշտ ընտրում է հագուստի բավականին համարձակ մոդելներ, սակայն երբ խոսքը գնում է սննդի մասին, որոշ սննդաբաններ  Բրիջիտին կարող են հնաոճ համարել։ Նա չի տարվում ժամանակակից դիետաներով, այլ հետեւում է, որ ամենօրյա սննդակարգում ընդգրկված լինեն  առնվազն 10 սեզոնային միրգ եւ բանջարեղեն եւ ոչ մի դեպքում չի ցանկանում սեղանին տեսնել ֆասթ-ֆուդ։

Հայտնի դիետոլոգ Ֆրենկի Ֆիլիփսը նշում է, որ նրանց մոտ, ովքեր օրվա մեջ օգտագործում են հինգ չափաբաժին միրգ եւ բանջարեղեն, նվազում է մի քանի խրոնիկ հիվանդությունների զարգացումը՝ այդ թվում քաղցկեղը եւ սրտի հիվանդությունները։

Նկատենք, որ գոյություն ունի երիտասարդացնող մրգերի եւ բանջարեղենի ցանկ, որոնք գլխավորում են հետեւյալ մթերքները եւ որոնք Մակրոնի ամենօրյա սննդակարգում են։

Սպանախ. խոչընդոտում է կատարախտի զարգացմանը եւ դրական ազդում տեսողությաւն վրա։

Կարմիր պղպեղ. Իր մեջ մեծ քանակ վիտամին  С եւ կարոտին է պարունակում, որոնք էլ ուժեղ հակաօքսիդանտներ են։ С վիտամինը ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում մաշկի ծերացումը եւ կնճիռների առաջացումը։
Խնձոր. Այն ամենահայտնի anti-age մրգերից է, որը թույլ է տալիս օրգանիզմից հանել տոքսիններն ու պահպանել մաշկի առաձգականությունը։
Ավոկադո. Այն իր մեջ մեծ քանակի E վիտամին է պարունակում, ինչն էլ հզոր հակաօքսիդանտ է։ Սննդաբաններն այն խորհուրդ են տալիս հատկապես չոր եւ գրգռվող մաշկ ունեցողներին։
Բրոկոլի. Այն եւս հզոր հակաօքսիդանտ է եւ ունի հակաբորբոքային էֆեկտ։ Բրոկոլին արտրիտի դեպքում պրոֆիլակտիկ հիանալի միջոց է։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...