Կնոջ 6 հատկանիշ, որոնք վանում են տղամարդուն

Երբեւէ հայտնվե՞լ եք մի իրավիճակում, երբ ձեզ դուր եկած տղամարդը մի քանի ժամադրությունից հետո անսպասելի անհետանում է ձեր կյանքից։ Իհարկե, ոչ բոլոր ծանոթություններն են ավարտվում ամուսնությամբ, եւ դա նորմալ է։ Մյուս կողմից, եթե ծանոթությունից ծանոթություն նույն պատմությունը կրկնվում է, ապա ակնհայտորեն ժամանակն է վերլուծել շփման ձեր ոճը հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Wnews.am-ը ներկայացնում է կնոջ վարքագծի 6 սխալները, որոնք վանում են արական սեռի ներկայացուցիչներին։

Սխալ 1. Առաջին ժամադրությանը պատմել ձեր բոլոր անձնական խնդիրների մասին.

Անկեղծությունը հիանալի գիծ է եւ հարաբերությունները պետք է կառուցվեն դրա հիմքի վրա, սակայն չարժե նոր կառուցվող հարաբերությունների ժամանակ միանգամից տղամարդուն պատմել ձեր նախկին հարաբերությունների մասին։ Առաջին մի քանի ժամադրությունները պետք է լինեն անհոգ ու ռոմանտիկ։ Նրան մի վերաբերվեք ասես հոգեբանի, որովհետեւ նա կարող է մտածել, թե դուք պրոբլեմատիկ եք։

Սխալ 2. Շատ ակտիվորեն հետաքրքրվում եք նրա նախկին հարաբերություններով.

Երբ դուք համառորեն հարցուփորձ եք անում նրան իր նախկին ընկերուհիների մասին, կարող եք աներես թվալ։ Տրամաբանական է նրան հարցնելը, թե որքան ժամանակ է միայնակ եղել եւ որքան են տեւել իր նախորդ հարաբերությունները, սակայն այլ մանրամասներին չարժե տրվել։

Բացի այդ, նրան կարող է թվալ, որ դուք համեմատում եք ձեզ իր նախկին ընկերուհու հետ, ինչը ձեր կողմից գեղեցիկ չէ։

Սխալ 3. Սպասում եք, որ նա կարդալու է ձեր մտքերը.

Կապ չունի, թե նա որքանով է տարված ձեզնով. պետք չէ սպասել, որ նա կախարդական կերպով իմանա՝ ինչ եք ցանկանում եւ ինչի կարիք ունեք։

Նա հիասթափություն կապրի, եթե առաջին ժամադրությանը նյարդային կամ անտրամադիր լինեք։ Ամեն ինչ ավելի հաճելի կդաասավորվի, եթե ընտրեք շփման ուղիղ տարբերակն ու ասեք՝ ինչ եք ուզում։

Սխալ 4. Չափազանց հաճախ ասել «այո» կամ «ինչպես կուզես».

Տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս սեփական կարծիքն ունեցող կանայք։ Եթե դուք անընդհատ համաձայնում եք նրա բոլոր առաջարկների եւ մտքերի հետ, նրան կարող եք ձանձրալի թվալ։Երբեմն կարող եք թույլ տալ, որ իրավիճակը նա վերահսկի, սակայն ժամանակ առ ժամանակ փորձեք ինքներդ էլ նախաձեռնող լինել։ Պատմեք ձեր նախասիրությունների եւ հետաքրքրությունների մասին, թող նա հասկանա, որ հագեցած կյանք ունեք՝ անկախ իր հետ ունեցած հարաբերություններից։

Սխալ 5. Լինել կպչուն, պնդերես.

Ոչ ոք չի սիրում կպչուն կամ խանդոտ զուգընկերոջ։ Եթե ամբողջ օրը գրեք ու զանգեք նրան, շուտով կգա այն եզրահանգման, որ դուք, բացի իրենից, այլ անելիք չունեք։ Պաթոլոգիկ խանդը եւս վատ հատկանիշ է։ Պետք չէ նրան անընդհատ հարցնել, թե որտեղ է։ Ոչ ոքի հաճելի չէ լինել «կասկածյալի» դերում։

Սխալ 6. Քննադատել նրա ճաշակը.

Երբ նա պատմում է իր սիրած երաժշտության, ֆիլմի, շոուի, գրքերի մասին, ավելի խոցելի է դառնում։ Ցուցադրելով իր նախասիրությունները՝ նա ռիսկի է դիմում քննադատվել ձեր կողմից։ Մի չարաշահեք նրա վստահությունը՝ ծաղրելով նախասիրություններն ու ճաշակը։ Բացի այն, որ դա կվկայի ձեր վատ դաստիարակության մասին, այդպիսով նա կրկին չի ցանկանա կիսվել ձեզ հետ իր նախասիրություններով, ուստի ձեր մտերմությունն անհնար կդառնա։

Ինչ են ուզում տղամարդիկ.

Բոլորս ենք լսել՝ «տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» արտահայտությունը։

Իրականում, տղամարդիկ եւ կանայք նմանվում են, երբ խոսքը գնում է ծանոթության ժամանակ շփման մասին։ Մենք բոլորս ցանկանում ենք հանդիպել մի զուգընկերոջ, ով հաճելի է շփման մեջ, ազատ, խելացի, դաստիարակված։

Յուրաքանչյուրն ուզում է հարաբերություններ ձեւավորել մեկի հետ, ով պատրաստ է իր սրտում տեղ ազատել յուրահատուկ մեկի համար՝ միեւնույն ժամանակ պահելով ազատության տարածություն։

Ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչ եք պատրաստ ներդնել հարաբերություններում։Պետք չէ իդեալական լինել. իդեալական մարդիկ չկան, սակայն անհրաժեշտ է պոտենցիալ զուգընկերոջն առաջարկել այն ամենը, ինչը կուզեիք ինքներդ ստանալ նրանից։

 

 

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...