Հայկական Petoor ապրանքանիշը ներկայացնում է արծաթյա զարդերի նոր հավաքածու (Photo)

Petoor Silver արծաթյա զարդերի շարքը նորույթ է պատրաստել:

Նոր շարքը ոգեշնչված է երկրաչափական ֆորմաներից, եռանկյունն ու շրջանը իրենց տիեզերական զարգացումներն են ապրում նոր հավաքածուի մեջ՝ դառնալով բազմաշերտ, բայց մինիմալիստական համադրություն մի կողմից, և ելման կետ կամ ուղղություն ունեցող շեղված շրջան՝ մյուս կողմից:  Մինիմալիզմը՝ որպես այժմ նորաձևության և դիզայնի մեջ ընդհանրապես ամենատարածված միտում, դարձել է հավաքածուի առանցքը: Ուրվագիծ, ֆակտուրա, շերտավորումներ… Զարդերից յուրաքանչյուրում կարող եք գտնել էսթետիկայի ձեր ընկալումը, երկրաչափական ամեն ձև համապատասխանում է դիմագծի, դեմքի օվալի որևէ տեսակի, մնում է միայն գտնել ձերը:

Շարքի երկրաչափական էտյուդներից յուրաքանչյուրը ներկայացված է ամբողջական հավաքածուի տեսքով՝ մատանի, վզնոց կախազարդով, ականջօղեր, և այս բաղկացուցիչները կարելի է կրել և ձեռք բերել ինչպես միասին, այնպես էլ միմյանցից զատ, ևս մեկ անգամնշենք, որ զարդերը կարող են դառնալ լավագույն նվերը ձեր մտերիմների, ընկերների և հենց ձեզ համար:

Petoor  Silver նոր հավաքածուն արդեն ներկայացված է 5Concept  հայ դիզայներների մուլտիբրենդային խանութ սրահում Տերյան 65 հասցեով:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...