Կանացի զգեստապահարանի 5 իր, որոնք դուր չեն գալիս տղամարդկանց (Photo)

Նորաձեւությունը նորաձեւություն, բայց եթե ցանկանում եք ձեր հագուստով դուր գալ տղամարդկանց, ապա պետք է նկատի ունենաք, թե զգեստապահարանի որ իրերը նրանց դուր չեն գալիս։

Այսպիսով, Wnews.am-ը ներկայացնում է կնոջ զգեստապահարանի 5 իր, որոնք ըստ հարցումների, դուր չեն գալիս տղամարդկանց մեծ մասին։
Կոմբինիզոններ.
Շատ կանանց սիրելի կոմբինիզոնները տղամարդկանց համար գրավիչ չեն։ Բանն այն է, որ այս հագուստը տղամարդկանց մոտ ասոցացվում է աշխատող՝ բանվորական դասի հետ։ Բացի այս, կոմբինիզոնն ունի կազմվածքը կոծկելու հատկություն, իսկ տղամարդիկ նախընտրում են կնոջ մարմինն ընդգրկող հագուստ։
Տանկետկա.
Կանացի ոտքերն այս կոշիկների մեջ կոպիտ եւ ծանր են թվում։Բացի այս, հաճախ տանկետկաներն ընտրում են տարիքով կանայք, ուստի տղամարդկանց թվում է, թե նման կոշիկը տարիք է ավելացնում։
Չափազանց բարձ կրունկով կոշիկներ.
Նրբագեղ բարձրակրունկներ հագած կանայք միշտ էլ գրավում են տղամարդկանց, սակայն չափազանց բարձր կրունկով, առջեւից պլատֆորմայով կոշիկները վանում են նրանց։ Նման կոշիկները տղամարդկանց մոտ ասոցացվում են մերկապարուհու կոշիկների հետ։
Պարկանման զգեստներ.
Պարկանման զգեստները, որոնք լայն են, տղամարդկանց մոտ մի շարք հարցեր են առաջացնում։ Այս ոճի զգեստները թաքցնում են կազմվածքի առավելությունները։ Իրավիճակը կարող է փրկել միայն գոտին։
Մեծ պայուսակ.

Կանայք շատ են սիրում մեծ պայուսակներ, որոնց մեջ շատ բան կարելի է տեղադրել, սակայն տղամարդկանցմեծ պայուսակները դուր չեն գալիս։ Նրանք գտնում են, որ կինը չպետք է ծանր իրեր կրի, դա կանացի չէ։

Իսկ դուք համաձա՞յն եք մեր նշած իրերի հետ, ի՞նչը կավելացնեիք…

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...