Չափից դուրս փքված շուրթերն անցյալում են. պլաստիկ վիրաբուժության 7 թրենդ, որոնք ակտուալ են 2019-ին

 Իդեալական արտաքին ունենալու ցանկությունը երբեք այսքան ուժգին չի եղել, որքան այժմ՝ «սելֆիամոլության դարաշրջանում»։ Եկեք միասին դիտարկենք պլաստիկ վիրաբուժության  եւ խնամքի ոլորտում 2019-ի ակտուալ թրենդները։ 

Ներարկումները ավելի քան երբեւէ հասանելի են

«Սա իսկապես ոչ ինվազիվ էսթետիկ պրոցեդուրաների դարաշրջան է»,- ասում է Նյու Յորքի հայտնի պլաստիկ վիրաբույժ Լարա Դեւգանը։  Հայտնի վիրաբույժը գտնում է, որ ներարկումները պահանջված են ոչ միայն վերականգնողական շրջանի բացակայության, այլեւ համեմատաբար ոչ թանկ լինելու պատճառով։ Բացի այս, հասարակությունը դրանց հանդեպ այդքան վերապահորեն տրամադրված չէ, որքան պլաստիկ վիրահատությունների դեպքում է։
Ներարկումները, լազերները շատ արագ են արվում եւ տալիս են տեսանելի արդյունք, հենց սա էլ նպաստում է դրանց՝ այդքան պոպուլյար լինելուն։

Ուղղումներ անելու ժամանակն է.

Անհամաչափ մեծացրած կուրծքը, չափից դուրս փքված շուրթերը, կոսմետիկ պրոցեդուրաների հանդեպ չափազանց տարվածությունն այլեւս անցյալում են։ Այժմ հաջող պլաստիկ վիրահատությունը կամ կոսմետիկ պրոցեդուրան չպետք է ակնհայտ լինեն եւ աչք զարնեն։ Այցելուներն այժմ ավելի հաճախ ցանկանում են պահպանել սեփական դիմագծերը, չկորցնեն իրենց ինքնատիպությունը, իսկ պրոցեդուրաներն արվում են փոքրիկ ուղղումների, շտկումների տեսքով։

«Այժմ մարդիկ շտկումներ են մտցնում իրենց արտաքինում եւ սա տարբերվում է  10 տարի առաջվա միտումից, երբ շատերը պլաստիկ վիրաբույժի էին այցելում ամսագրի լուսանկարով՝ ասելով, որ ուզում են նմանվել այս կամ այն մոդելին»,- նշում է պլաստիկ վիրաբույժը։

Ոչ մեծ փոփոխություն.

Գնալով պոպուլյար են դառնում ոչ մեծ, սուպեր-սպեցիֆիկ պրոցեդուրաները։

«Միկրոոպտիմալացում»-ը ենթադրում է ֆիլերների ոչ ստանդարտ կիրառում։ Օրինակ՝ ոչ թե այտոսկրերին կամ շուրթերին, այլ ականջին՝ փիրսինգի կամ ծանր ականջօղերի հետքերը վերացնելու համար։
«Վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի վերին շրթունքի եւ քթի միջեւ մեծ տարածության շտկման պրոցեդուրան։ Ժամանակի հետ այդ տարածությունը մեծանում է, այդ պատճառով էլ մենք քթի տակ կտրվածք ենք անում եւ բարձրացնում շրթունքը։ Սա միկրոսկոպիկ միջամտություն է, սակայն փոխում է արտաքինը եւ շուրթերը հաստացնելու համար ֆիլերների կարիք չի լինում»,- ասում է պլաստիկ վիրաբույժը։
Մարմնի կոնտուրինգ.
«EmSculpt-ը նոր է հայտնվել ԱՄՆ-ում, սա առաջին եւ միակ ոչ ինվազիվ պրոցեդուրան է, որը նպաստում է ճարպի այրմանն ու մկանի զարգացմանը»,- պատմում է նյույորքցի հայտնի մաշկաբան Դենդի Էնգելմանը։
Սարքն ազդում է մկանի կրճատմանը, ինչն բերում է ճարպազատման, օգնում զարգացնել մկանային զանգվածը։ Պրոցեդուրան մարմնին ստիպում է մտածել, որ այն ֆիզիկական աշխատանք է կատարում, ինչի շնորհիվ արագանում է նյութափոխանակությունը, իսկ ճարպն էլ սկսում է այրվել։ «Պրոցեդուրան անցավ է, հինգ կլինիկական հետազոտություն է անցել, զգալի արդյունքներ գրանցել։ Վստահ ենք, որ 2019-ին այս պրոցեդուրան մեծ մասսայականություն է վայելելու»,- ասում է Էնգելմանը։
Կավելանան պրոֆիլակտիկ պրոցեդուրաները.
Եթե  2018-ը պլաստիկ վիրաբուժության եւ կոսմետիկ եղանակով բարելավումների տարի էր, ապա  2019-ը կլինի փոփոխությունների, մարմնի եւ դեմքի ոչ մեծ շտկումների տարի։ Փորձագետների կարծիքով, այցելուների մեծ մասը կլինեն երիտասարդներ, ովքեր մասնագետին կդիմեն պրոֆիլակտիկ նպատակով։
«Սկսած երիտասարդ տարիքից այցելուներն ունենում են կանոնավոր հետազոտություններ եւ պրոցեդուրաներ, ինչն էլ կանխարգելում է ինվազիվ պրոցեդուրաները։ Սա ավելի ողջամիտ է, քան անտեսել պրոբլեմն այնքան, մինչեւ որոշակի լուրջ միջոցների դիմելու կարիք լինի»,- ասում է Էնգելմանը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...