«Ոսկե գլոբուս»-ի լավագույն կերպարները (Photo)

Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են արևմտյան կինոաշխարհի մի շարք տաղանդավոր ներկայացուցիչներ:

«Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմյան ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղ է ծնվել», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:

Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել «Բոհեմյան ռապսոդիա»-ում ռոք երաժիշտ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորած Ռամի Մալեքը:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի համար:

Գլեն Քլոուզը ճանաչվել է լավագույն դրամատիկ դերասանուհի («Կինը» ֆիլմ): Տվյալ անվանակարգում նրա մրցակիցներն էին Նիքոլ Քիդմանը, Լեդի Գագան, Մելիսա Մաքքարտին, Ռոզամունդ Փայքը:
Իսկ ահա լավագույն կերպարներն առանձնացրել ենք մենք: Ինչ էին կրում սելեբրիթիները  կարմիր գորգի վրա:

Ralph & Russo

Valentino Couture

Versace

Dior Haute Couture

Monique Lhuillier

Elie Saab 

Michael Kors Collection

Stella McCartney

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...