Հայ դիզայներների անակնկալը՝ «Մեր տուն» ՀԿ-ի աղջիկներին (Photo)

ArmMod Fashion-ը , հայ դիզայներներն ու  մոդելները որոշեցին տարին ամփոփել ավանդական  բարի ու դրական նախաձեռնությամբ, որին  մեծ պատրաստակամությամբ միացավ Wnews.am-ը։  Այս անգամ գաղափարը հետևյալն էր՝ ամանորյա ժպիտներ պարգևել մեր տարեկից աղջիկներին:

Էջմիածնի  «Մեր տուն» ՀԿ-ն օրրան է մանկատան չափահաս աղջիկների համար, որտեղ նրանք մանկատնից հետո  ստանում են ընտանեկան ջերմություն,կրթություն, մասնագիտական հմտություններ , ամուսնանում ու կազմում են նոր ընտանիքներ:

Հենց այնտեղ էլ ուղևորվեցինք հայ դիզայներների ու մոդելների մեծ խմբով: ArmMod Fashion-ի հիմնադիր  Ռուբինա Գրիգորյանը նշում է . «Աշխատելով ողջ տարին, ստեղծագործելով, հիանալի է , որ տարեվերջում  աշխատանքդ ծառայում է դիմացինին ժպիտ և ուրախություն պարգևելուն։ Հիանալի էր, որ մեր հետ համակարծիք էին բազմաթիվ շնորհաշատ հայ դիզայներներ :  2 օրում արձագանքեց 18 դիզայներներ, ինչպես նաև մոդելներ և արագ կազմակերպվեց այցը»:

Մեզ դիմավորեց ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը,  ծանոթացանք  աղջիկների հետ:
Հայ  դիզայներներ Նարե Բաբայան #Narre, Ալիսա Հարությունյան #AlisaHarutyunyan, Արփինե Կոշտոյան #Koshtoyan, Ժենյա Ասատրյան #JenA, Դարյա Տեր֊ Ավետիքյան #Urbanista, Ամալյա Մելքոնյան #Urbanista, Գայկա Մանուկյան #JustBlack, Անահիտ Բավեյան #AnahitBaveyan, Տաթևիկ Մանուկյան #Mavita, Աստղիկ Դավթյան #BelleAnge, Միլլա Կարապետյան #JustMila, Նարինե Բադալյան #Badalyan, Մարինե Բալասանյան #BalMari, Սամվել Մալոյան #Maloyan, Անի Չիչոյան #Chichoyan, Արաքս Պապիկյան ##Araqsa, Անուշիկ Սարոյան #Anes , Երանուհի Ավետիսյան #ՆայNay, Erika Van Geenhuizen, ինչպես նաև Մարիկա Թունյանը, Նարե Զաքարյանը, Հայկուհի Բալբաբյանը, Կարմեն Ղազարյանը և Գայանե Շահինյանը աղջիկների համար պատրաստել էին ամանորյա տոնական զգեստներ։  «Մեր տան» գեղեցկուհիները  Ամանորը կդիմավորեն գեղեցիկ, ինքնատիպ և ամենակարևորը հայկական զգեստներով։

Այցի ընթացքում պարզվեց, որ աղջիկներից 2ի ծնունդն է,  պարեցինք, ուրախացանք, ընկերացանք և խոստացանք, որ հաճախ կայցելենք ։ Թեմատիկ այցեր կանենք ՝ դիմահարդարվելու, քայլվածքի, լուսանկարվելու, ճիշտ հագուստ կրելու և ներկայացնելու դասեր իրականացնելու համար։ Ի դեպ՝ աղջիկներից Արփինեն ավարտել էր մոդելավորման բաժինը և հիանալի հավաքածու ուներ, որը կտեսնեք ArmMod Fashion-ի հաջորդ տարվա ցուցադրությանը։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...