Ամանորը եւ հետտոնական հանգիստը Ծաղկաձորի «Էլեգանտ»-ում. գները, պայմաններն ու տոնական անակնկալները (Photo, Video)

Շատերն Ամանորը նախընտրում են դիմավորել ոչ թե տանը, այլ ձյունառատ, հեքիաթային Ծաղկաձորում՝ մի քանի օր կտրվելով հոգսերից եւ վայելելով լիարժեք հանգիստը։

Ծաղկաձորում Wnews.am-ի ամենասիրելի հանգստի գոտում՝ «Էլեգանտ» հյուրանոցում գիտեն՝ ինչպես սովորական օրը տոն դարձնել, դե իսկ Ամանորին այստեղ իսկական հեքիաթային մթնոլորտ է։ Ամանորի եւ ձմեռային հանսգտի մասին Wnews.am-ը զրուցել է «Էլեգանտ»  հյուրանոցային համալիրի PR բաժնի ղեկավար Մարիաննա Վարդանյանի հետ։

-Ի՞նչ է նախատեսել «Էլեգանտը» այս տարի Ամանորին. ինչո՞վ է այս տարին տարբերվելու նախորդ տարիներից:
-Այս տարի Elegant-ում ամանորյա տրամադրությունը բավականին շուտ էր սկսվել: Իսկապես այս տարի մենք հասկացանք, որ մարդկանց` հանգստի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. մարդիկ իրենց ձմռան հանգիստը կազմակերպում են դեռևս ամառվանից, իսկ ամռան հանգիստն էլ ձմեռվանից: Ամանորին սենյակներ գրեթե չունեինք դեռևս հոկտեմբերից, որովհետև բացի մեր լոյալ հաճախորդներից այս տարի ընդգրկել ենք նաև բազում զբոսաշրջիկների: Ամանորին նախատեսում ենք հետաքրքիր շոու-ծրագիր, երգ, պար, նվերներ և իհարկե բարձր տրամադրություն:
-Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է գնային քաղաքականությունը Ամանորին և դրանից հետո:
-Քանի որ Ծաղկաձորի գների մասին մշտապես շշուկներ են շրջանառվում, թե շատ բարձր են, հասանալի չեն, կցանկանայի կոտրել այդ կարծրատիպը և իրազեկել մարդկանց, որ արժեքը առաջարկվող ծառայություններին, սննդին համապատասխան է: Այստեղ արդեն հարցն այն է, թե մարդիկ ինչի ետևից են Ծաղկաձոր գալիս` սպորտով զբաղվելու, համեղ սնվելու, կոմֆորտ պայմանների, թե այլ բանի համար: Եթե միայն գիշերակաց է հարկավոր որևէ մեկին, ապա այո, մենք “թանկ” ենք :))) Մենք առաջարկում ենք ծառայությունների կոմպլեքս, մաքրություն, հարմարավետություն, թարմ և համեղ սնունդ, ինչի դիմաց առաջարկում ենք մի գին, որը բավականին ցածր է թվարկվածների գումարից: Ամանորին, իհարկե, գործում են այլ գներ, ինչպես բոլոր տեղերում, բայց դրանք աստղաբաշխական չեն 🙂։ Բացի այդ մեզ մոտ գործում է ճկուն զեղչային համակարգ, որի վերաբերյալ ընթացիկ նորություններին մարդիկ մշտապես տեղեկանում են մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից: Մեզ մոտ բարձր սեզոնի գները հայտարարվում են միայն տարվա 12 ամիսներից 4-ի ժամանակ, մնացած բոլոր ամիսներին ունենում ենք զեղչեր, ակցիաներ, և գներն իջնում են ընդհուպ մինչև 22.000 դր օրական` 2 անձի համար:
Հետտոնական հանգստի մասին. ե՞րբ ակնկալել զեղչեր…
-Հունվար ամսին մեզ մոտ բավականին մեծ է լինում մարդկանց հոսքը, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս ամրագրումները կատարել ավելի վաղ: Ինչքան էլ, որ հաճելի, ուրախ և հեքիաթային է Ամանորը, այնուամենայնիվ մարդիկ գերհոգնում են տոներից հետո և առավել շատ են ունենում հոգնածությունը թոթափելու կարիք: Բացի դրանից, լեռնադահուկային սպորտով զբաղվողների թվաքանակը Ծաղկաձորում տարեց տարի ավելանում է այս սեզոնին, և բացի տուրիստներից ունենում ենք նաև մեծ թվով տեղացի դահուկորդներ:
Զեղչեր կլինեն փետրվարին: Հետևեք մեզ սոցցանցերում, որպեսզի որսաք ակցիաներն ու զեղչերը 🙂
Elegant հյուրանոցի ողջ անձնակազմի կողմից շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը:

Տոներն են մոտենում…🎄🎄🎄🎄 Elegant-ում արդեն մանդարինի հոտն է բուրում🍊 կախարդական մեղեդի է հնչում և զարդարվում են բոլոր անկյունները տոնական, գունավոր զարդերով❄️🌲🎄Իսկ Դուք արդեն զարդարե՞լ եք Ձեր տոնածառը🌲🎄#eleganthotel #eleganthotelandresort #elegant

Опубликовано Elegant Hotel & Resort Понедельник, 3 декабря 2018 г.

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...