«Հայբիզնեսբանկ»-ի և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի ամանորյա անակնկալը բազմազավակ ընտանիքին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն Ամանորին ընդառաջ իր հերթական ու ավանդական դարձած անակնկալը մատուցեց ևս մեկ բազմազավակ ընտանիքի:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը իր որդու, Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ միասին դեկտեմբերի 27-ին բազմաթիվ անակնկալներով, նվերներով և տոնական տրամադրությամբ բազմազավակ ընտանիքին հանձնեցին Չարենցավան քաղաքում երեք սենյականոց բնակարանի բանալիները և սեփականության վկայականը:

Երկար տարիներ Չարենցավան քաղաքի հանրակացարանում ծանր պայմաններում բնակվող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մեծահոգության և մարդասիրության:

Ընտանիքի մայրը երեխաներին ցերեկները հատուկ խմբակ չի ուղարկի, որպեսզի տան մյուս բնակիչների համար իրենց տանը տեղ լինի, քանի որ նոր ընդարձակ բնակարանում երեխաների և տան մյուս անդամների համար տեղաշարժվելու խնդիր այսուհետ չի լինի:

Արսեն Միքայելյանը պատմեց, որ ընտանիքի ծանր կացության մասին տեղեկացել է news.am լրատվական կայքից, և որոշել է «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է բազմազավակ ընտանիքի երջանկությունը, ովքեր իրենց վեց զավակների հետ այսուհետ կապրեն սեփական ընդարձակ և հարմարավետ բնակարանում: Ամանորն այս տարի ընտանիքի և երեխաների համար իսկական տոն և անմոռանալի կդառնա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ:

Հիշեցնենք, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից այլ բազմազավակ հայ ընտանիքներին ևս նվիրվել են բնակարաններ՝ որպես մեծ անակնկալ:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...