Ինչ նվիրել Ամանորին. լավագույն առաջարկը հայկական Esthe Nature-ից (Photo)

Տոներին հաշված օրեր են մնացել, իսկ նախատոնական հաճելի խառնաշփոթի մեկնարկը տրված է։ Ինչ նվիրել Ամանորին իգական սեռի ներկայացուցիչներին. ըստ Wnews.am-ի, ցանկալի նվերների ցանկում են խնամքի միջոցներն ու կոսմետիկան։

Հայկական արտադրության «Էստե Նատյուր» պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցների մասին շատերն են լսել։ Wnews.am-ն այս ապրանքանիշի հետ առաջին անգամ առնչվեց դեղատներից մեկում, երբ հետաքրքրվեցինք, թե պրոֆեիոնալ կոսմետիկայից ինչ խորհուրդ կտան որպես լավագույնը, մեզ հորդորեցին գնել հենց «Էստե Նատյուր»-ի արտադրանքը։ Ի դեպ, այս ընկերության արտադրանքից օգտվելու խորհուրդ են տալիս ոչ միայն դեղատան աշխատակիցները, այլեւ մի շարք բժիշկ-մաշկաբաններ։ Պատճառը կոսմետիկ միջոցների բուժիչ հատկությունն է։ Դե իսկ «Էստե Նատյուր»-ի գովազդային քաղաքականությունը ոչ թե իր մասին տարբեր գովազդային պաստառներով կամ հոլովակներով բարձրաձայնելն է, այլ  արտադրանքից մշտապես օգտվող եւ դրանից գոհ մնացած հաճախորդների միջոցով մեկը մյուսին պատմելը։

На данном изображении может находиться: на улице и вода

«Էստե Նատյուր» ընկերությունն ունի 15 տարվա պատմություն։  Ընկերությունը հումքը ներկրում է Եվրոպայից, արտադրանքը պատրաստվում և շշալցվում է Հայաստանում,  մշակվում միջազգային ընկերություններում որակավորում ստացած մասնագետների կողմից, պարտադիր թեստավորվում բժշիկ մաշկաբանների և կոսմետոլոգների կողմից:

Автоматический альтернативный текст отсутствует.

Wnews.am-ին եւ ընկերության հազարավոր սպառողներին գրավում է նաեւ պրոֆեսիոնալ կոսմետիկայի խնամքի միջոցների տեսականու առատությունը.«Էստե Նատյուր»-ն առաջարկում է ավելի քան 100 տեսականի՝ որոնց թվում՝ տոնային քսուկ, մարմնի, վարսերի, մաշկի տարբեր խնդիրների դեմ ուղղված խնամքի միջոցներ եւ այլն։ Մի խոսքով՝ մաշկի ցանկացած խնդրի լուծումը կարող եք գտնել՝ օգտագործելով հենց «Էստե Նատյուր»-ի արտադրանքը։

Автоматический альтернативный текст отсутствует.

Այն հոյակապ է ազդում հայուհիների մաշկին, որովհետեւ խնամքի միջոցները ստեղծելիս՝ հատուկ ուշադրություն են դարձնում տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին, և արտադրանքը, համապատասխանաբար, մշակում՝ ելնելով մեր մաշկի առանձնահատկություններից:

Автоматический альтернативный текст отсутствует.Автоматический альтернативный текст отсутствует.

Ինչ վերաբերում է ընկերության գնային քաղաքականությանը, ապա չնայած բարձր որակին՝ այն բոլորին է հասանելի։ «Էստե Նատյուր»-ի արտադրանքը վաճառվում է դեղատներում եւ «Տաշիր» առևտրի կենտրոնի, 6-րդ հարկում, որտեղ էլ տեղակայված է գրասենյակը։

Ի դեպ, Ամանորին ընդառաջ ընկերությունն առաջարկում է հատուկ նվեր փաթեթներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

 

«Էստե Նատյուր»-ի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով նրանց կայք՝ esthenature.am , ֆեյսբուքյան պաշտոնական էջ կամ Instagram հետեւյալ հղումով՝ https://www.instagram.com/esthenature/

Մանրամասների համար կարող եք զանգահարել նաեւ (010) 58-81-10 հեռախոսահամարով։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...