Մազերի 5 երանգ, որոնք նորաձեւ կլինեն 2019-ին (Photo)

«Dirty brunette»

2019-ի թրենդը. իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր չեն ուզում մեծ փոփոխություններ, սակայն ձգտում են խորացնել իրենց մազերի բնական երանգը։ Այս գույնը իդեալական է դիտվում մաշկի ցանկացած տոնի հետ։

Refinery29-ի հայտարարած արդյունքներով «dirty brunette»-ը  տարվա թրենդային գույնն է։ Այն ունի ավելի նեյտրալ երանգ, ծխային  էֆեկտ։ Գույնը գտնվում է սառը եւ պլատինե  երանգների արանքում տաք տոների համադրությամբ։ Մի խոսքով այն տաք եւ սառը երանգների իդեալական համադրություն է։ Այս երանգը ստանալու համար մազերին ստեղծվում է արեւի ճառագայթների էֆեկտ, որից հետո դրանք ծածկում են բաց շագանակագույնով կամ շատ մուգ բլոնդով՝ կախված մաշկի գույնից։

Կենդանի կորալ.

Pantone-ի հայտարարած  2019-ի գույնն այս ցանկում պարտադիր է։ Պետք չէ վարսերը ներկել շատ հագեցած երանգով. նախապատվությունը տվեք բնական պաստելայինին։ Կենդանի կորալն ընդգծում է աչքերի գույնն ու դիմագծերն ավելի է նրբացնում։ Գույնը կարելի է «կարգավորել». ավելացնելով վարդագույնը՝ կերպարը սառը կդարձնեք, իսկ խորացնելով նարնջագույնը՝ կտաքացնեք։

Մեղրային փայլ.

Սեւահերների համար հատկապես ակտուալ են ոսկեգույն եւ մեղրային ստվերները։ Շագանակագույն երանգի մազերն ավելի ճիշտ է ներկել բարակ փնջերով՝ ստանալով ցանկալի փայլ։ Այդպիսով անցումը շատ ավելի բնական կդիտվի։

Ձյունաճերմակ բլոնդ.

Այս գույնը հիշեցնում է պլատինը, սակայն ավելի նուրբ անցումներով։ Այն իր մեջ ունի նաեւ երկնագույնի էլեմենտներ։ Այս երանգը գեղեցիկ է դիտվում սպիտակ կամ վարդագույն տոնով մաշկի հետ։

Սեւ.

Հագեցած սեւը կարճ ժամանակով էր հեռացել թրենդերի շարքից, սակայն գալիք տարվա համար այն փոխվել է։ Այս գույնով ձեր մազերը պետք է ունենան հայելային փայլ, ինչը շատ ակտուալ է։ Սեւը բոլորին է սազում՝ ընդգծելով դիմագծերը։

Եթե որոշել եք մազերը սեւ ներկել, ապա բրոնզերի միջոցով մաշկին ավելի տաք երանգ հաղորդեք՝ հակառակ դեպքում մազերի եւ մաշկի միջեւ մեծ կոնտրաստ կլինի։

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...