Բլոգերներն ու գործարար կանայք՝ «Nail Spa»-ի փակ միջոցառմանը (Photo)

Շուրջ մեկ տարի է՝ Երեւանի կենտրոնում՝ Տերյան 50 հասցեում գործում է «Nail Spa» մասնագիտացված կենտրոնը։ Այստեղ մատուցվում են ձեռքերի եւ ոտքերի հարդարման, հոնքերի շտկման, դիմահարդարման, ինչպես նաեւ մաշկի պրոֆեսիոնալ խնամքի ծառայություններ։

«Nail Spa»-ն Հայաստանում առաջին նմանատիպ կոնցեպտն է, որտեղ համակցված են nail bar, beauty bar, և spa խնամքները: Ի դեպ, սպա բոլոր պրոցեդուրաներն իրականացվում են մեռյալ ծովի օրգանիկ Rivage ապրանքանիշով, որը ներկայացված է նաեւ սրահի վաճառասեղանին։

Օրերս Wnews.am-ն ու սրահի հիմնադիր Մարիամ Հովհաննիսյանը «Nail Spa»-ում կազմակերպել էին փակ միջոցառում, որին ներկա էին իրենց արտաքին տեսքին եւ խնամքին մեծ ուշադրություն դարձնող բլոգերներն ու գործարար կանայք։

Հաճելի ու անմիջական միջավայրում «Nail Spa»-ի հիմնադիր Մարիամ Հովհաննիսյանը պատմեց սրահում մատուցվող ծառայությունների, մանիկյուրի տարվա թրենդների, սրահում ներկայացված Rivage ապրանքանիշի, ինչպես նաեւ իրենց հետագա ծրագրերի մասին։

Մարիամ Հովհաննիսյանը նշեց, որ «Nail Spa»-ում ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որ հաճախորդն իրեն լիարժեք հանգիստ ու լիցքաթափված զգա։

Ինչ վերաբերում է «Rivage» ապրանքանիշին, ապա սրահի դիմահարդար եւ դեմքի սպա ծառայություններ մատուցող մասնագետ Աննան նշեց, որ «Nail Spa»-ում մատուցվում են մաշկի պրոֆեսիոնալ խնամքի այնպիսի սպա ծառայություններ, որոնք անցավ են եւ ռելաքսացիոն։

Ի դեպ, Մարիամն ու Աննան օրերս են վերադարձել Սոչիից, որտեղ մասնակցում էին հայտնի ոճաբան Գեորգի Կոտի փառատոնին։ Աննան մասնակցել է նաեւ փառատոնի շրջանակներում անցկացվող դիմահարդարման վարպետության դասերին, որոնք դասավանդում են համաշխարհային հայտնի դիմահարդարներ։ Իր ստացած գիտելիքներն Աննան արդեն իսկ կիրառում է «Nail Spa»-ում, որտեղ վերջերս է ավելացվել դիմահարդարման ծառայությունը։

Նշենք, որ սրահի մասնագետները պարբերաբար մասնակցում են վարպետության դասերի, որոնք  հաճախ անցկացվում են նաեւ «Nail Spa»-ում։

Խոսելով մատնահարդարման ներկայիս տենդենցներից,  սրահի մատնահարդար Մարինան նշեց, որ այս տարի մանիկյուրում նորաձեւ գույներն են խակի կանաչը՝ իր բոլոր երանգներով, սեւը որեւէ այլ երանգի համադրությամբ, անփայլ կարմիրը։

Միջոցառման վերջում «Nail Spa»-ի հիմնադիրը մասնակիցներին նվիրեց «Rivage» ապրանքանիշի խնամքի միջոցներ։

Ներկայացնում ենք Wnews.am-ի ֆոտոշարքը միջոցառումից.

 

 

«Nail Spa» մատնահարդարման մասնագիտացված սրահը գտնվում է Տերյան 50 հասցեում։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 
(010) 588388  կամ այցելել մատնահարդարման կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջ։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...