Պատրաստվում ենք Ամանորին Maggo Deluxe գեղեցկության սրահի հետ (Photo)

Մենք արդեն սկսել ենք պատրաստվել Ամանորին,  դա   չի ենթադրում միայն տոնական սեղան, կերակրատեսակներ : Ամանորի գիշերը գեղեցիկ ու խնամված լինելը պակաս կարևոր չէ: Իրենց մասին հոգ տանող կանայք գիտեն, որ կան գեղեցկության պրոցեդուրաներ, որոնք անհրաժեշտ է անել արդեն հիմա: Մենք այցելել ենք Maggo Deluxe գեղեցկության սրահ,  մասնագետների օգնությամբ  փորձել ենք պարզել , թե ինչից  սկսել,  նաև ծանոթացել ենք ծառայությունների արժեքներին: Այստեղ Ամանորին ընդառաջ ՝ հաճելի   զեղչեր են:

Գեղեցիկ, հարթ մաշկը գեղեցկության գլխավոր նախապայմանն է : Ամանորից առաջ կարելի է կարբոնային պիլինգ կատարել :  Պրոցեդուրան իրականացվում է ածխի, նանոգելի եւ լազերի համադրությամբ։ Այն հարթեցնում է մաշկի փոսիկները, մանր կնճիռները, պիգմենտացիան, պայքարում կորյակների, մաշկի կարմրության դեմ. մի խոսքով էապես կարող է փոխել մաշկի որակը։ Արդյունքը զգալի է առաջին պրոցեդուրայից հետո, սակայն առավել լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է այցելել  3-4 անգամ։ Կարբոնային պիլինգը կարելի է իրականացնել երկու շաբաթը մեկ։ Պրոցեդուրան տեւում է շուրջ մեկ ժամ։

Նախկին 20.000-ի փոխարեն կարբոնային պիլինգը Maggo Deluxe գեղեցկության սրահում կարելի է անել 15.000 դրամով:

Ժամանակակից աշխարհում անցանկալի մազերից ազատվում են էլոս ապարատի օգնությամբ, որն ամենաարդյունավետ եւ անվնաս մեթոդներից է։ Սարքի միջոցով մազահեռացումն իրականացվում է IPS եւ SHR գլխիկների միջոցով։ Մազահեռացումը կատարվում է անցավ, ճառագայթներն ազդում են մազարմատի ֆոլեկուլի վրա։ Կուրսն իր մեջ ընդգրկում է 5-6 այցելություն՝ կախված մազի տեսակից։ Բացի մազահեռացումից, սարքը կատարում է RF գործառույթը. այն իրենից ներկայացնում է մաշկի ձգում, կնճիռների վերացում։ Սարքի միջոցով կարելի է ազատվել  նաեւ անցանկալի դաջվածքներից. կուրսը 8-10 այցելությամբ է։

Maggo Deluxe գեղեցկության սրահում  այս ծառայությունից կարելի է օգտվել 7% զեղչով:

Համաձայնեք, որ տոն օրերին, երբ շատ հյուրեր եք ունենում կամ ինքներդ եք հյուր գնում, ժամանակը սուղ է, իսկ գեղեցիկ արտաքին ունենալու ցանկությունը մեծ։ Որպեսզի երկար ժամանակ չծախսեք դիմահարդարման վրա, ամենահարմար տարբերակը թարթիչների լիցքն է։Փարթամ թարթիչներն արդեն մի քանի սեզոն է ամենաթրենդայինն են։ Միշտ ունենալ երկար, գեղեցիկ ու բնական թարթիչներ եւ չօգտվել թարթչաներկից. լավ է չէ:  Թարթիչների լիցքը մեր բնական թարթիչների սերտաճեցումն է. այսինքն՝ մեր բնական յուրաքանչյուր թարթչի վրա ավելացվում է եւս մեկը, որը պատրաստված է սիլիկոնե եւ բնական մետաքսից։ Մազի հաստությունը պետք է լինի բարակ, որպեսզի մեր բնական թարթիչը չծանրաբեռնվի եւ չթափվի։

Maggo Deluxe գեղեցկության սրահում այն կարելի է կատարել ընդամենը 7000 դրամով:

Բացի այս պրոցեդուրաները , գեղեցկության սրահն առաջարկում է վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, կոսմետոլոգիա, մերսում և մի շարք այլ ծառայություններ տոնական զեղջերով:

Maggo Deluxe գեղեցկության սրահը գտնվում է Ազատության 4 հասցեում։ Մանրամասների համար այցելեք ֆեյսբուքյան էջ կամ զանգեք՝ (010) 203302 համարին։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...