Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության «Ալեքս տեքստիլ» հագուստով

66 ձայն

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, պրոպագանդում են հայկական արտադրանքը։ Նրանք  հաճախ են ներկայանում հայկական արտադրության հագուստներով։

Վերջերս Աննա Հակոբյանը հանդիպել էր հայ դիզայներների հետ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց՝ կրելով նրանց հագուստները թե´ տեղական,  թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:

«Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Այսօր Աննա Հակոբյանն իր աշխատանքային առօրյայում ներկայացել է հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերության հագուստով։

Wnews.am-ն այսուհետ պարբերաբար կներկայացնի Աննա Հակոբյանի կերպարները՝ հայկական հագուստով։

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...