Ինչպես լինել գեղեցիկ ու խնամված. պրոֆեսիոնալ խորհուրդներ «Տաթեւա»-ի հիմնադիր Լիանա Մարկոսյանից

Այս շրջանում, երբ Ամանորին հաշված օրեր են մնացել, բոլոր կանայք էլ ցանկանում են լինել էլ ավելի գեղեցիկ ու խնամված։ Մայրաղաքաքի կենտրոնում՝ Զարուբյան 18 հասցեում տեղակայված «Տաթեւա» խնամքի կենտրոնում իրականացվում են մաշկի, մարմնի խնամքի տարբեր տեսակի պրոցեդուրաներ, որոնց մասին էլ Wnews.am-ը զրուցել է «Տաթեւա»  էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոնի հիմնադիր,  բուժ կոսմետոլոգ, նատուրոլոգ Լիանա Մարկոսյանի հետ։

-Լիանա, մաշկի խնամքի ո՞ր պրոցեդուրաներն են ակտուալ այս շրջանում։

-Այս ժամանակահատվածը մաշկի առավել պրոֆեսիոնալ խնամքի իդեալական շրջան է համարվում։ Հենց այս ժամանակահատվածում էլ կարելի է իրականացնել պիլինգներ՝ մաշկի էպիդերմիսի եղջերաշերտի հեռացում, որը նպաստում է մաշկի երիտասարդացմանը, պիգմենտային հետքերի, լաքաների, սպիների հեռացմանը, պոստակնեի բուժմանը։

-Ո՞ր տարիքից են թույլատրվում պիլինգները եւ ինչո՞վ են դրանք օգտակար մաշկին։

-Պիլինգներն անհրաժեշտ է իրականացնել սկսած 25 տարեկանից, երբ մաշկում արդեն իսկ սկսում են ծերացման գործընթացները։ Պիլինգների միջոցով թարմացնելով մաշկի վերին շերտը՝ նպաստում ենք մաշկում նոր բջիջների համալրմանը՝ խթանելով երիտասարդացման պրոցեսները։  Յուրաքանչյուր պիլինգ ուղղված է մաշկի այս կամ այն խնդրի լուծմանը։ Օրինակ՝ Ջեսների պիլինգը պայքարում է խորը միմիկայի կնճիռների, աչքի շուրջ գտնվող (гусиные лапки) կնճիռների դեմ, այն շատ արդյունավետորեն հարթեցնում է մաշկը։ Այս պիլինգը կարելի է իրականացնել 3-4 ամիսը մեկ եւ ստանալ ձգված, երիտասարդացած, խոնավեցված մաշկ։ Պրոբլեմատիկ մաշկի դեպքում պիլինգները թույլատրվում է իրականացնել սկսած 18 տարեկանից։

-Ինչպե՞ս պետք է մաշկը նախապատրաստել պիլինգներին։

-Պիլինգներին նախապատրաստվել պետք չէ, պարզապես արգելվում է ունենալ արեւայրուք, 2 շաբաթ առաջ եւ պրոցեդուրայից հետո չայցելել սոլյարի։ Միայն դեղին ռետինոլային պիլինգի դեպքում է պարտադիր լրացնել պացիենտի անամնեզը ՝ պարզելու լյարդի վիճակը, քանի որ այդ պիլինգը ունի թափանցելիություն դեպի ներքին օրգաններ։

-Որքա՞ն է տեւում պիլինգների հետբուժական ընթացքը եւ ինչպիսի՞ խնամք է պահանջվում։

-Պիլինգների հետբուժական ընթացքն իսկապես մաշկի խնամք է պահանջում, սա էլ, իհարկե կախված է պիլինգի տեսակից։ Մի շարք միջին խորության պիլինգների վերականգնողական շրջանը տեւում է շուրջ տաս օր. այդ շրջանում մաշկը թեփոտում է։ Կարեւոր է այդ օրերին տանից դուրս գալիս օգտագործել բարձր SPF պաշտպանությամբ քսուկ, չլինել արեւի ուղիղ ճառագայթների տակ, չշպարվել, երեկոյան քնելուց խոնավեցնել մաշկը։ Պիլինգներից հետո մաշկի  խնամքի համար շատ արդյունավետ են գործում «Տաթեւա» ապրանքանիշի խոնավեցնող քսուկները, որոնք բնական յուղերից են եւ նպաստում են մաշկի արագ վերականգնմանը։

-Կարելի՞ է պիլինգի միջոցով բուժել մաշկի ցանավորումները։

-Իհարկե, կան պիլինգներ, որոնք նախատեսված են հենց ակնեի, ռոզացեայի, դեմոդեկոզի, ճարպոտ, լայն ծակոտիներով մաշկային խնդիրների բուժման համար։ Բուժական նպատակներով արվող պիլինգները խորհուրդ է տրվում պարբերաբար կրկնել՝ զուգակցելով մաշկի բուժման կուրսերի հետ։

-Ճի՞շտ է արդյոք, որ պիլինգները կարող են նպաստել դեմքի մաշկի մազակալմանը։

-Ոչ, ընդհակառակը, մազերը սկսում են ակտիվ աճել ճարպոտ մաշկի դեպքում, իսկ պիլինգներն ունեն ճարպազերծող հատկություն, ուստի նպաստում են դեմքի առավել հարթ մաշկ ունենալուն։

-Նրանք, ովքեր մազահեռացում են իրականացնում, կարո՞ղ են զուգահեռ նաեւ պիլինգ անել։

-Այո, թույլատրվում է մազահեռացում իրականացնել 3-7 օր ընդմիջումից հետո։

-Բացի պիլինգներից, մաշկի երիտասարդացման է՞լ որ պրոցեդուրաներն են արդյունավետ։

-Որպես արդյունավետ մեկ այլ պրոցեդուրա կարող եմ նշել RF – լիֆթինգը նորագույն սարքավորման միջոցով, որը 3-5 կրկնելուց հետո ստանում ենք ձիգ ու հարթ մաշկ։ Պրոցեդուրայի միջոցով նպաստում ենք թուլացած մկանների ձգմանը, կարծես տեղի է ունենում ուրվագծային պլաստիկա՝ կախված կզակը, այտոսկրերի մկանները վերականգնվում են։

-Տեղյակ եմ, որ «Տաթեւա» կենտրոնում իրականացվում է նաեւ մեզոթերապիա։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ո՞ր դեպքերում է ցուցված։

-Մեզոթերապիան նուրբ ասեղիկներով մաշկի ներարկումային պրոցեդուրա է։ Նախքան պրոցեդուրան իրականացվում է տեղային ցավազրկում։ Մեզոթերապիայի միջոցով կարելի է բուժել ակնեն, երիտասարդացնել մաշկը, հեռացնել պիգմենտացիան, ազատվել ավելորդ ճարպակալված հատվածներից, նպաստել մազերի ակտիվ աճին։ Պրոբլեմային մաշկի դեպքում բուժումը թույլատրվում է 18 տարեկանից։ Բուժման կուրսն անհատական է, պետք է յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել համակցված մոտեցում։ Նշեմ, որ մեզոթերապիան բուժական պրոցեդուրա է, որը տալիս է հիմնավորված արդյունք։

Մեզոթերապիայի ամպուլաները բազմազան են, օրինակ՝ լիպոլիտիկները նպաստում են տարբեր հատվածներում ճարպային շերտի հեռացմանը։Լիպոլիտիկները պայթեցնելով ճարպային գնդերը՝ ցրում են ճարպը եւ այդ հատվածներում այն այլեւս չի վերականգնվում։ Օրինակ՝ երկրորդ կզակից կարելի է ազատվել մեզոթերապիայի այս տարբերակով։ Որովայնի, ազդրերի հատվածում այս մեթոդով ճարպազատման դեպքում պետք է պահպանել կայուն քաշ, որպեսզի այն կրկին չվերականագնվի։

Նշեմ, որ մեզոթերապիայի համար նախատեսված որոշ ամպուլաներ նպաստում են մազերի աճին՝ անգամ տղամարդկանց մազաթափության դեպքում։ Բուժումը կուրսային է, կիրառվում է տարվա մեջ առնվազն վեց անգամ, պրոցեդուրայի արդյունքում մազերը վերականգնվում են։

-Որպես նատուրոլոգ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այս շրջանում տնային պայմաններում խնամել մաշկը։

-Խորհուրդ կտամ տնային բնական դիմակներ օգտագործել։ Օրինակ՝  մեկ ձվի դեղնուցին ավելացնել մեկ թեյի գդալ մեղր, մի քանի կաթիլ կիտրոնահյութ եւ քուրքումա։ Այս դիմակը խորհուրդ կտամ դեմքին քսել որեւէ կարեւոր միջոցառման ներկայանալուց երեք օր առաջ, որովհետեւ մաշկը փոքր-ինչ դեղնավուն երանգ է ստանում։Այս շրջանում կարելի է պատրաստել տարբեր գույնի կավերից դիմակներ՝ դրանք բացելով հանքային ջրով կամ խնձորի քացախով։

Իսկ ի՞նչ դիմակ խորհուրդ կտաք գլխամաշկի եւ մազերի համար։

-Մազերի խնամքի համար խորհուրդ կտամ դրանք լվանալուց հետո գլխամաշկին հանքային ջրով բացաց սպիտակ կավ քսել, թողնել 30 րոպե եւ ջրով լվանալ։ Այս դիմակն օգնում է նվազեցնել գլխամաշկի ճարպոտությունը, փարթամեցնում եւ մազերին փայլ է հաղորդում։

-Տեղյակ եմ, որ «Տաթեւա»-ն Ամանորին ընդառաջ կանանց անակնկալ է մատուցում։

-Այո, քանի որ մոտենում են տոները, մենք որոշեցինք բոլոր հաճախորդներին նվեր ակցիա մատուցել։  Դեկտեմբեր ամսվա ընթացքում երկու պրոցեդուրայից օգտվելու դեպքում բոլոր այցելուները կստանան մեկ պրոցեդուրա նվեր, որը կարող են իրականացնել մեկ տարվա ընթացքում։

-Լիանա, Դուք ունեք շատ խնամված եւ երիտասարդ արտաքին։ Որո՞նք են գեղեցկության Ձեր գաղտինքները։

-Համարում եմ, որ յուրաքանչյուրի էսթետիկ տեսքը նաեւ փոխում է մարդու ներաշխարհն ու ինքնավստահություն է հաղորդում։ Կինը պիտի սիրի իրեն, չզլանա խնամքին ժամանակ հատկացնել։ Ավելի լավ է քնել մեկ ժամ ուշ, բայց այդ մեկ ժամում հասցնել դեմքին, մազերին դիմակ քսել, ոտքերը  ծովային աղով լոգանք դնել եւ այդ ընթացքում հաճելի երաժշտություն լսել։ Չմոռանանք նաեւ, որ կնոջը գեղեցկացնում են լավ էմոցիաները, այնպես որ եղեք սիրված եւ որքան հնարավոր է շրջապատված դրական մարդկանցով։

 

«Տաթեւա» կենտրոն կարող եք այցելել նախապես զանգահարելով (094)834014 կամ (043)113889 հեռախոսահամարին։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...