Դեկտեմբերի 8-ին միացեք Armenian GAME Changers ակումբին` մի քիչ բարություն անելու (Photo)

Դեկտեմբերի 8 -ին 17:00-ից 21:00  Armenian GAME Changers ակումբում տեղի կունենա կավե աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու երեխաների ձեռագործ աշխատանքներ: Ցուցահանդեսի նպատակն է օգնել 1 տարեկան Թարվերդյան Աննային հաղթահարելու առողջական խնդիրները: Բուժման նպատակով ընտանիքին հարկավոր է գումար Գերմանիա մեկնելու և բուժումն այնտեղ շարունակելու համար: Հրավիրում ենք ներկա գտնվել այս  բարի միջոցառմանը: Կապուտաչյա,ժպտերես Աննան շատ է սիրում խաղալ հատկապես գունավոր խաղալիքներով։ Սակայն մայրիկի բնութագրելով՝ ցնցումների պատճառով հիմնականում քնում է և իր տարիքին համապատասխան  չի մեծանում և չի ընկալում աշխարհը՝իր բոլոր  երանգներով։ Կրիստարտ և Կերեմեա ստուդիայի սաները,իրենց գունեղ աշխատանքները ցուցադրելով,ուզում են  աջակցել Աննային հաղթահարել հիվանդությունը: Այցելելով Աննայի համար կազմակերպված բարեգործական ցուցահանդես, դուք նույնպես կարող եք օգնել նրան, նաև  հնարավորություն կունենաք ծանոթանալ կավի հետ աշխատելու հմտություններին,պատրաստել հետաքրքիր արձանիկներ,հուշանվերներ։ Ցուցահանդեսի ընթացքում կնվագի Հարութ Խաչատրյանը, ցուցահանդեսին աջակցում է Armenian GAME Changers ակումբը, որը գտնվում է Սունդուկյան 64 ա հասցեում: 
Սպասում ենք ձեզ` դեկտեմբերի 8-ին` մի քիչ բարություն անելու:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...