Tom Ford-ի օծանելիքի բույրերը, գեղեցիկ կանայք. Rouge-ում ներկայացվեց Fabulous օծանելիքը (Photo)

Ով-ով, բայց Թոմ Ֆորդը հաստատ գիտի, թե ինչ է նշանակում fabulous , այնպես որ մենք չզարմացանք, երբ  Rouge օծանելիքի և կոսմետիկայի խանութ-սրահից հրավեր ստացանք մասնակցելու լեգենդար Tom Ford ապրանքանիշի նոր՝ Fabulous բույրի շնորհանդեսին:  Rouge-ի հրավերով հատուկ շնորհանդեսին մասնակցելու համար Երևան ժամանած մոդել, պարֆյումերային բլոգեր  Թերեզա Դիուրոն Wnews.am-ի հետ զրույցում  ևս փաստեց  «Թոմ Ֆորդն առաջին հերթին  ասոցացվում է անհավանական շքեղության հետ և   Tom Ford Private Blend հավաքածուն, հատկապես Fabulous բույրը հենց դրա մասին է»:

Tom Ford Beauty բրենդի ներկայացուցիչ Վիկտորիան էլ հավելեց. « Հայուհիներն արդեն ծանոթ են Tom Ford  ապրանքանիշի հետ, Rouge -ում վաղուց ներկայացված են Թոմ Ֆորդի լեգենդար օծանելիքները` Velvet Orchid,  Black Orchid, Noir , իսկ Fabulous -ը հավակնում է դառնալ պարֆյումերի գլուխգործոցներից մեկը»:

Fabulous բույրն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է սեպտեմբերին,  Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում : Եթե խոսենք բույրի մասին, որին ծանոթացան  Wnews.am-ի բյութի խմբագիրները , ապա այն չափազանց անսովոր է, միևնույն ժամանակ թարմ ու սեքսուալ:  Բույրն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհում. «Մենք ստեղծել ենք համարձակ բույր , Թոմ Ֆորդի ոճով»,-ասում են ապրանքանիշի ներկայացուցիչները :

Rio Mall-ի Rouge սրահում  Թոմ Ֆորդի օծանելիքի բույրերն էին, գեղեցիկ կանայք և զրույցներ  fabulous թեմաների շուրջ, այնպես, ինչպես սիրում է պարոն Ֆորդը:

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան և Հրաչյա Ոսկանյան

                             

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...