Argentea. ինքնատիպ ու չկրկնվող զարդեր Աննա Հակոբյանից (Photo)

Օրեր առաջ Wnews.am-ն իր համար բացահայտեց հայկական արծաթյա զարդերի նոր ապրանքանիշ՝ Argentea, որի հիմնադիրը Աննա Հակոբյանն է, ով ոչ միայն զբաղվում է  զարդերի դիզայնով, նաև պատրաստում է դրանք:

Ականջօղեր, թեւնոցներ, մատանիներ, վզնոցներ՝ պատրաստված արծաթից, պղնձից եւ այլ բնական մետաղներից, փայտի եւ բնական քարերի համադրությամբ. Argentea-ն  Wnews.am–ին իսկապես հիացրեց:

«Գարուն» սրճարանում տեղի ունեցած Argentea ապրանքանիշի բրանչին, որին հրավիրված էինք նաեւ մենք, Աննա Հակոբյանը պատմեց, որ իր պատրաստած բոլոր զարդերը ձեռագործ են եւ պատրաստվում են մեկ օրինակով։

«Ես միշտ նկատում էի, որ բոլոր կանայք կրում են նույնանման զարդեր, բայց չէ որ յուրաքանչյուր կին ունիկալ է, ուստի որոշեցի ստեղծել զարդեր, որոնք կլինեն մեկ օրինակով եւ կբնորոշեն այն կրողի խառնվածքը»,- նշեց Argentea-ի հիմնադիրը։

Ի դեպ, թեպետ ապրանքանիշը շուրջ մեկ տարի է, ինչ  գործում է, սակայն արդեն հասցրել է ներկայացվել արտասահմանյան ցուցասրահներում, իսկ վերջերս էլ մասնակցել Թբիլիսիի  Mercedes Benz Fashion Week-ին։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...