Ամենաոճային առաջին տիկնայք՝ Արգենտինայում G20 գագաթնաժողովին (Photo)

G20 երկրների առաջնորդների կանայք կարող են համարձակորեն իրենց ակումբը ստեղծել՝ ժամանակակից աշխարհի ամենանորաձեւ առաջին տիկնանց ակումբը։

2018 թվականի ամենավերջին միջազգային կարեւոր իրադարձությունը՝ G20 գագաթնաժողովը տեղի է ունենում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որտեղ ամենախոշոր տնտեսություն ունեցող պետությունների առաջնորդների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հանդիպումներ ունենան, քննարկեն եւ ստորագրեն կարեւոր համաձայնագրեր ու պայմանագրեր։

Երբ երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովին ներկայանում են նաեւ առաջին տիկնայք, ապա հանրության մի ստվար զանգված էլ սկսում է քննարկել ոչ միայն քաղաքական իրադարձությունները, այլ այն, թե ով ինչ տեսք ուներ։

 

Այսպիսով Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան հերթական անգամ հաստատել է այն ենթադրությունը, որ հենց ինքն է դառնալու գագաթնաժողովի գլխավոր աստղը՝ ընտրելով մարմնագույն զգեստ, որը հոյակապ ընդգծում է իրանը։

Ընդհանուր առմամբ իրենց կերպարներում բաց երանգի զգեստներ են օգտագործել նաեւ այլ մյուս առաջին տիկնայք, օրինակ՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը՝ ընտրելով Chanel-ի զգեստը։

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն ընտրել է սպիտակը ծաղկային պրինտով։

Օկամպոյի վիլլայի ընդունելությունից հետո առաջին տիկնայք իրենց ամուսինների հետ ներկայացել են մշակութային ծրագրին։ Այս անգամ Արգենտինան հյուրերին առաջարկել է վայելել «Կոլոն» օպերային թատրոնի ներկայացումը, որից հետո ուղեւորվել բանկետի։

Այս իրադարձությանը բացի առաջին տիկնանցից, ներկա էին նաեւ այլ կարեւոր հյուրեր.  ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը, Արգենտինայի թագուհի Մաքսիման։ Այսպիսով, Իվանկան ներկայացել էր բաց ուսերով օրիգինալ սպիտակ կոստյումով Gabriela Hearst ապրանքանիշից։

Մելանիա Թրամփը երեկոյան ընդունելությանը կրում էր Reem Acra-ի զգեստը, իսկ Արգենտինայի թագուհին չէր հրաժարվել սպիտակ գույնից նաեւ երեկոյան՝ ընտրելով շատ նրբագեղ զգեստ։

Գագաթնաժողովի հաջորդ օրը առաջին տիկնայք ուղեւորվել են լատինաամերիկյան արվեստի թանգարան, որտեղ նրանց սպասում էր ոչ միայն էքսկուրսիա, այլ նաեւ լանչ։

Այսպիսով ԱՄՆ առաջին տիկինը կրում էր Christian Dior-ի  9800 դոլարանոց զգեստ։

Мелания Трамп и Хулиана Авада

Համաձայնեք, որ առաջին տիկնայք շատ էլեգանտ ու գեղեցիկ տեսք ունեն։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...