Համեղ սնվում ու նիհարում ենք «Գարուն»-ում. սրճարանում կազմակերպված բրանչն ու հյուրերը (Photo)

Բոլորն են սիրում համեղ ու ախորժելի ուտեստներ, բայց հաճախ ստիպված իրենց զրկում են այդ հաճույքից՝ վախենալով գիրանալ։ «Գարուն»-ում դա խնդիր չէ. մայրաքաղաքի կենտրոնում՝ Թումանյան 30 հասցեում գործող «Գարուն» սրճարանում երկու երնեկը մեկտեղված են. այստեղ կարելի է շատ համեղ ուտեստներ ճաշակել եւ չմտածել գիրանալու մասին,  քանի որ մատուցվող բոլոր ուտեստները դիետիկ են եւ առողջարար։

Շատերը դիետիկ սնունդ ասելով պատկերացնում են ոչ այնքան ախորժելի սննդամթերք.  «Գարուն»-ում կոտրվում է այդ կարծրատիպը. գեղեցիկ ձեւով մատուցվող բուրգերներ, բրաունի, էկլերներ… մի խոսքով ուտեստները բազմազան են, մնում է միայն կողմնորոշվել։

Օրերս Wnews.am-ն այս սրճարանում բրանչի էր հրավիրված, որի ժամանակ էլ համտեսեցինք «Գարուն»-ի համեղ ուտետները, ծանոթացանք հիմնադիրներ Լիլիթ Մարգարյանի ու  Անահիտ Յուզբաշյանի հետ, բրանչի մասնակիցների հետ շատ հաճելի ժամանակ անցկացրինք։

Ի դեպ, սրճարանի հիմնադիրները դեռ 2013 թվականին Հայաստանում հիմնել են շատերին հայտնի «Առողջ սնունդ»  ընկերությունը։ Կարծում ենք մեր ընթերցողներից շատերն անգամ հասցրել են ազատվել իրենց ավելորդ կիլոգրամներից հենց այս ընկերության կողմից առաքվող համեղ, դիետիկ սննդի միջոցով։

Ներկայացնում ենք բրանչի լուսանկարները.    

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...