Սքարլեթ Յոհանսոնի գեղեցկության գաղտնիքները

Սքարլեթ Յոհանսոնը՝ հոլիվուդյան ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, գիտի, որ գեղեցկությունն ամենօրյա աշխատանք է։ Նրա կերպարում ամեն ինչ մտածված է մինչեւ մանրուք՝ սկսած ճոխ լոքոններից մինչեւ իդեալական մանիկյուր։ Հոլիվուդյան դերասանուհու ծննդյան օրը Wnews.am-ը ներկայացնում է նրա գեղեցկության գաղտնիքները։

1. Վերջերս սկսեցի մաշկի խնամքում օգտագործել բնական մթերքներ եւ եկա այն եզրահանգման, որ դրանք ավելի էֆեկտիվ են, քան բոլոր ագրեսիվ քիմիկատները, որոնք խորհուրդ կտար մաշկաբանը։
2. Ես շուրթերս ներկում եմ բացառապես շրթներկով, իսկ վրձինն օգտագործում միայն եզրագծի համար, այդպիսով շուրթերն ավելի սեքսուալ եւ ուռուցիկ են երեւում։
3. Երբ հոգնած տեսք եմ ունենում, իսկ դեմքիս կարմիր հետքեր են առաջանում, կիտրոնի հյութ եմ օգտագործում։ Եթե այն չափազանց թթու է ստացվում, ապա կարող եք խառնել ջրի հետ եւ դեմքին քսել։ Նման 5-6 պրոցեդուրայից հետո մաշկն ավելի թարմ ու շողացող է դառնում։
4. Եթե մաշկը խնդիրներ ունի, բորբոքված է, խնձորի քացախ քսեք, այն իսկապես արդյունավետ է։

5. Պաշտում եմ երկար լոգանք ընդունելը, երբեմն ջրին լավանդայի յուղ եմ ավելացնում, ինչն օգնում է լիարժեք թուլանալ ու հանգստանալ։

 

6. Օծանելիքն իմ տարերքն է։ Երբ ես չեմ օգտագործում Dolce & Gabbana Rose The One բուրյը, սիրում եմ խառնել մի քանի բույրեր՝ օրինակ The Bourbon Street Perfume-ինը։
7. Իմ եւս մի կիրքը մանիկյուրն ու պեդիկյուրն է։ Մարդիկ միշտ նկատում են, թե ինչ վիճակում են եղունգներդ՝ հատկապես, երբ ձեռքիդ օրիգինալ փոքրիկ պայուսակ կամ շամպայնի գավաթ է։ Սիրում եմ եղունգներս ներկել կարմիր, վարդագույն գույներով։

 

Scarlett Johansson
8. Մաշկի խոնավեցման եւ մաքրման համար վերջերս ինձ համար բացահայտեցի  Manuka-ի մեղրով դիմակը, որը դեմիքս թողնում եմ 10-15 րոպե։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...