Մի քանի պատճառ՝ այցելելու Panatsea՝ մեր ամենասիրելի վայրերից մեկը Երեւանում

Panatsea սրճարան-ռեստորան Wnews.am-ն առաջին անգամ այցելել էր մոտ մեկ ամիս առաջ, երբ հրավիրված էինք մի շատ գեղեցիկ beauty բրանչի։ Ամիսներ առաջ մայրաքաղաքի կենտրոնում՝ Զաքյան 8 հասցեում բացված այս վայրը մեզ միանգամից գրավեց իր լուսավոր, նրբաճաշակ ինտերիերով, համեղ, ախորժելի ու գեղեցիկ մատուցվող ուտեստներով, սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, հաճելի երաժշտությամբ։

Միջոցառումից հետո Panatsea-ն դարձել է երեւանյան մեր ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ հաճախ ենք վայելում առողջարար ու համեղ նախաճաշը, թեյում, սրճում մեր ընկերների ու մտերիմների հետ. մի խոսքով՝ լիցքավորվում դրականով։

Այս անգամ Wnews.am-ի թիմը Panatsea սրճարան-ռեստորան էր այցելել՝ զրուցելու երիտասարդ հիմնադիր Անի Թորոսյանի եւ շեֆ-խոհարար Տիգրան Օհանյանի հետ։

-Անի, ե՞րբ եւ ինչպե՞ս ծագեց նման կոնցեպտով սրճարան-ռեստորան հիմնելու գաղափարը։

-Սրճարան-ռեստորան հիմնելու գաղափարը վաղուց ունեինք, իսկ կոնկրետ քայլեր սկսեցինք ձեռնարկել մեկ տարի առաջ։ Արդեն 20 տարուց ավել մենք շուկայում ենք մեր էկոլոգիապես մաքուր կաթնամթերքով, մոտ 3 տարի գործում է Panatsea գաստրոնոմ բուտիկը՝ թարմ թխվածքներով, հացերով, մեր կողմից արտադրված պանրի տեսականիով, կարագով եւ իհարկե հենց մեր կաթնամթերքով։ Հետագայում ընդլայնվեցինք եւ հիմա մեծ սիրով հյուրընկալում ենք ձեզ մեր Panatsea ռեստորան-սրճարանում։

-Ինչո՞վ է Panatsea-ն գրավում հաճախորդներին։

Անի. Panatsea-ն գտնվում է քաղաքի սրտում, բայց միեւնույն ժամանակ հեռու է աղմուկից ու եռուզեռից։ Մենք ստեղծել ենք հյուրընկալ եւ հաճելի մթնոլորտ, ինչն էլ թույլ է տալիս մեր հյուրերին լիարժեք վայելել հանգիստը։ Բացի այդ, մենք ունենք շատ համեղ մսային եւ ձկնային ուտեստներ, պաստաներ, աղցաններ, որոնցից շատերը մեր հյուրերի ամենասիրելի ուտեստներն են դարձել։

-Ամեն շաբաթ-կիրակի  Panatsea-ն մատուցում է համեղ, ախորժելի նախաճաշ՝ բուֆե տարբերակով։ Կպատմե՞ք այդ մասին։

Տիգրան. The perfect breakfast-ը՝ այդպես է կոչվում մեր նախաճաշը, դարձել է հետաքրքիր ավանդույթ Երեւանում։ Հյուրերը սիրով վայելում են մեր համեղ, գեղեցիկ բուֆեն եւ ջերմ մթնոլորտը։

Անի. Մեր հյուրերը սիրում են կիսել իրենց ժամանցը սիրելիների եւ ընկերների հետ հենց Panatsea-ում։ Իդեալական նախաճաշը իր սեղանի շուրջ է հավաքում ընտանիքի անդամներին, մոտ մարդկանց եւ հնարավորություն է տալիս հանգստյան օրերը սկսել ավելի համեղ եւ գեղեցիկ։

Նախաճաշին եւ երեկոյան մեզ մոտ պարբերաբար կարելի է լսել live երաժշտություն՝ դաշնամուր, սաքսոֆոն, կիթառ եւ հիթերի սոլո կատարումներ։

Տիգրան. Նշեմ, որ Panatsea սրճարան-ռեստորանում նաեւ բազմաթիվ միջոցառումներ ենք ունենում՝ ծննդյան տոներ, նշանադրություն, փոքրիկ հարսանիքներ եւ այլն։

-Ինչո՞վ է առանձնանում Panatsea-ի խոհանոցը։

Տիգրան. Մեր բոլոր ուտեստների հիմքում Panatsea անարատ կարագն է, բոլոր համեմունքներն ու ձեթերը բերվում են արտերկրից, օգտագործում ենք միայն թարմ ու բարձրորակ հումք եւ, իհարկե, ջանք ու եռանդ չենք խնայում ուտեստներին գեղարվեստական տեսք ապահովելու համար։

Անի. Մենք դրել ենք դասականի հիմքը, կարծում եմ՝ այն ամենակայունն է։ Նույն սկզբունքը պահել ենք նաեւ խոհանոցում՝ Տիգրանի ձեռագրով։ Panatsea-ի մենյուն բազմազան է, ուստի յուրաքանչյուր հյուր գտնում է իր համար իդեալական ուտեստը։

-Ո՞րն է Panatsea-ում մատուցվող Ձեր ամենասիրելի ճաշատեսակը։

Անի. Սիրելի ուտեստները շատ են, բայց կառանձնացնեմ «Բլեք»-ը՝ սեւ ռիզոտոն եւ «Մառե»-ն. երկուսն էլ պատրաստվում են ծովամթերքով։

-Անի, Դուք երիտասարդ աղջիկ եք, ով բիզնես է ղեկավարում։ Ձեզ այդ ամենը հե՞շտ է տրվում։

-Կարծում եմ, ամեն ինչ կախված է թիմից, եթե ձեւավորվում է ճիշտ, բարի, դրական թիմ, ամեն ինչ հեշտ է ստացվում։

-Ի՞նչ պլաններ ունեք հետագայում։

Անի. Պլանները շատ են. մենք անընդհատ նորություններ ունենք մեր հյուրերի համար։ Գալիք ամանորյա  օրերին պատրաստրվում ենք ստեղծել շատ ջերմ եւ տոնական մթնոլորտ՝ հետաքրքիր ինտերիերով, բուն ամանորյա երաժշտական ծրագրով։

Տիգրան. Իհարկե տոն օրերը մեզ մոտ լինելու են շատ հագեցած. կունենանք կորպորատիվ երեկոներ, որոնց շրջանակներում պատրաստելու ենք հետաքրքիր անակնկալներ եւ ավանդական ամանորյա ուտեստներ։  Այնպես որ, սիրով սպասում ենք բոլորին  Panatsea-ում։

Panatsea cafe & restaurant

Երեւան, Զաքյան 8 փողոց

Հեռ. (091)540501

https://www.facebook.com/Panatsea.Cafe.Restaurant/

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...