Մենք նախաճաշում ենք առավոտյան. ես` իմ կնճիռներով, նա` իր թարմությամբ. Բրիջիթ Մակրոնի 15 մտքերը (Photo)

Երոպայում իսկական  Բրիջիթամանիա է: Ֆրանսիայի 64-ամյա առաջին տիկինը , ով ամուսնուց մեծ է 24 տարով գրավել է եվրոպացիների սրտերը: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի դպրոցական ուսուցչուհին , հիմա արդեն կինը ‘Բրիջիթ Մակրոնը , ոճային է, ինքնատիպ և անկեղծ: Նրա հարցազրույցով Elle  ամսագրի  համարն ամենաշատն է վաճառվել վերջին 10 տարիների ընթացքում: Ինչ է ասել այս յուրահատուկ կինը սիրո, ամունության, ընտանիքի մասին , ներկայացնում ենք Բրիջիթ Մակրոնի մտքերը.

1.Եթե ես մերժեի իմ ապագա ամուսնուն միայն  տարիքի տարեբության պատճառով, համարեք, որ իմ կյանքը  կողքովս կանցներ:

2.Ես ինձ առաջին լեդի չեմ զգում, ընդհանրապես այդ արտահայտությունը ամերիկացիներն են հորինել և ինձ հետ ոչ մի կապ չունի: Ես ինձ չեմ զգում ոչ առաջին, ոչ երկրորդ և ոչ էլ երրորդ լեդի: Ես Բրիջիթ Մակրոնն եմ:

3.Երբ ես կարդում եմ մեր զույգի մասին, տպավորություն է, թե ուրիշի մասին եմ կարդում: Ըստ իս մեր պատմությունը չափազանց պարզ է:

4.Միակ բանը, որում կարելի է մեղադրել ամուսնուս այն է, որ նա ինձնից երիտասարդ է։

5. Երբ Էմմանուլեը 17 տարեկն էր,  ասաց. «Ինչ էլ անես, ամուսնանալու եմ հետդ»:

6. Նա զանգում էր և մենք ժամերով խոսում էինք հեռախոսով: Իր համբերությամբ նա հաղթեց իմ դիմադրությանը:

7.Սերն ամեն ինչ ջնջեց իմ ճանապարհին և հանգեցրեց առաջին ամուսնալուծությանը: Սիրուն հնարավոր չէ դիմադրել:

8. Մենք նախաճաշում ենք առավոտյան ես` իմ կնճիռներով, նա` իր թարմությամբ: Այո դա այդպես է:

9.Ես պետք է ուշադրություն դարձնեմ ամեն ինչին և մաքսիմալ խնայեմ նրան:

10. Ես շատ եմ  ջանք թափում, որպեսզի ինձ ճիշտ ներկայացնեմ: Ես երբեք տանից դուրս չեմ գա առանց համապատասխան սանրվածքի և կերպարի:

11.Ես կրում եմ զգեստներ ծնկից վերև, բայց ոչ մինի: Մինի ես կրում էի, երբ ավելի երիտասարդ էի:  Ես դրանք թաքցնում էի պայուսակիս մեջ, հետո կրում էի ռոք ընդ ռոլլ պարելուց առաջ:

12. Տարիքի մասին հարցերը սկզբում ես ցավոտ էի ընդունում, իսկ հետո ասացի ինքս ինձ. բերանդ փակիր և սպասիր, թե երբ դրանք կավարտվեն:

13. Ես կարծում եմ 21-րդ դարը կանանցն է լինելու: Հենց կանայք են կարողանալու ելք գտնել այս աշխարհի համար:

14. Ամուսնուս հետ հարաբերություններում ես սովորել եմ ոչ տրամաբանական բաների։ Օրինակ՝ կնոջից վերածվել առաջին տիկնոջ։ Ամուսնուս հետ անցկացրած վերջին քսան տարիները մեծագույն արկածներ են։

15.Ես չեմ ուզում առաջին տիկին լինելու համար աշխատավարձ ստանալ։ Ֆրանսիացիները պետք է իմանան, թե ինչով եմ ես կոնկրետ զբաղվում։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...