Աշնանային look-եր White Store-ից. Ինչ է առաջարկում երևանյան ամենաոճային խանութներից մեկը (Photo)

Հենց հիմա դուք կարդում եք Wnews.am-ի նոր, թարմ, fashion նախագծի առաջին նյութը: Մեր նորաձևության բաժնի խմբագիր Գայանե Շահինյանը, ով արդեն 8 տարի է գրում է նորաձևության մասին,  պարբերաբար շրջելու է Երևանի ամենաոճային խանութներում, ներկա է լինելու ամենաֆեշիոն իրադարձություններին, զրուցելու է մայրաքաղաքի ամենանորաձև կերպարների հետ և  այդ ամենը ուղիղ եթերում ներկայացնելու է ձեզ :
  Առաջին եթերի համար նա ընտրել էր աղջիկների ամենասիրելի, ինքնատիպ խանութներից մեկը` Իսահակյան 22/10 հասցեում գտնվող  White Store-ը: Ինստագրամում չափազանց ոճային կերպարներով աչքի ընկնող խանութում  միշտ առկա են տվյալ պահին ակտուալ գրթե բոլոր թրենդները: Այստեղ կարելի է գտնել թե’ սուպերնորաձև հագուստ, թե’ կոշիկներ, պայուսակներ և զարդեր: Ի՞նչ տեսականի է առկա այս պահին  White Store-ում, ի՞նչ արժեք ունեն դրանք և ինչպե՞ս համադրել` այս ամենի մասին  մեր ուղիղ եթերը կարող եք դիտել այստեղ: 
 Գայանեն զրուցել է նաև  White Store-ի մուսա, Երևանի նորաձև աղջիկներից մեկի, ոճաբան, հաղորդավարուհի  Մադոննա Հարությունյանի հետ, ով նաև խանութների ցանցի գլխավոր տնօրենն է:
-Մադոննա, ի՞նչ է առաջարկում White Store-ը նոր սեզոնի համար:
-Թրենդային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ, մասնավորապես` կենդանական պրինտով բլուզներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ,  80-ականների ոճից ոգեշնչված հագուստ և աքսեսուարներ, ինչպես նաև այս ամենի հետ գեղեցիկ համադրվող կոշիկներ`  ինչպես աշնան, այնպես էլ ձմռան համար նախատեսված:
-Ի՞նչ must have կնշես աշուն-ձմեռ 2018-2019 սեզոնի համար:
-Աքսեսուարներից ինձ համար միանշանակ must have  է բերետը , այն կարող է լինել կաշվից և կտորից: Քանի որ կենդանական պրինտի մասին խոսեցի, կնշեմ հագուստի հետ կապված այլ must have, օրինակ վինիլային հագուստը: Վստահ եմ, որ այն այս սեզոնի հիթերից է: Ես նախընտրում եմ վինիլային կիսաշրջազգեստ:
-Ինչի՞ն ես առաջինը ուշադրություն դարձնում look-եր ստեղծելիս:
-Այն մարդուն, ում համար հավաքում եմ լուքը: Կերպարը կարող է շատ նորաձև լինել, բայց ոչ տեղին եթե մարդու կառուցվածքին կամ դեմքին չի սազում:
 Wnews.am-ի առաջարկով Մադոննա Հարությունյանը նաև  աշնանային նորաձև  լուքեր է  հավաքել White Store-ի հագուստներով:

Մոդել Գայանե Շահինյան

Ոճաբան Մադոննա Հարությունյան 

Լուսանկարիչ Հրաչյա Ոսկանյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...