Victoria’s Secret-ի նոր, ինքնատիպ «հրեշտակը» (Photo)

Victoria’s Secret Show 2018 -ը խոստանում է լինել ոչ պակաս շքեղ ու նրբագեղ: Այս սեզոն տարվա գլխավոր շոուներից մեկն առանձնանում է diversity սկզբունքով: Մոդելների 50%-ից ավելի աֆրոամերիկուհիներ են, Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ և ասիացիներ, մինչդեռ նախորդ տարի նրանց թիվը կազմում էր  30%:  «Հրեշտակի թևեր» ստացած ամենաքննարկվող մոդելն այս սեզոն Վիննի Հարլոն է:

24-ամյա մոդելը միանգամից գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը` մասնակցելով «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» նախագծի 21-րդ եթերաշրջանին: Իսկ ուշադրություն գրավելը նրա դեպքում դժվար բան չէ:  Մոդելն իր գործընկերուհիներից տարբերվում է մաշկի յուրահատուկ երանգով: Վիտիլիգո` մաշկային հիվանդությունը սկզբում դատավճիռ էր հնչում աղջկա համար, սակայն, հետագայում  օգնեց նրան հասնել բարձունքների մոդելային ասպարեզում:

Մոդելն արդեն հասցրել է համագործակցել ամենահայտնի դիզայներների հետ, մասնակցել Marc Jacobs. Fendi, Christian Dior և այլ հեղինակավոր նորաձևության տների ցուցադրություներին, հայտնվել ամենատարբեր ամսագրերի շապիկներին և փայլել կարմիր գորգի վրա: Նա հադիսանում է  Desigual ապրանքնաիշի դեմքը:

Շուտով Վիննի Հարլոնին կտեսնենք նաև «հրեշտակի թևերով»:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...