Կոնստանտին Օրբելյանը, «Օրրանի» սաներն ու «Չիպոլինո» մանկական բալետի պրեմիերան (Photo)

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացման հայաստանյան պրեմիերան: Ներկայացումից առաջ մեծ անակնկալ էր սպասվում փոքրիկ օրրանցիներին, ովքեր հրավիրված էին պրեմիերային: Ներկայացման պրեմիերայից առաջ թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը մեծ ջերմությամբ դիմավորեց երեխաներին: Նրանք հետաքրքիր զրույց ունեցան իրենց սիրելի ներկայացումների և հերոսների մասին: Այնուհետև Մաեստրոն և Օրրանի ամենափոքր սան Դիանան միասին կտրեցին տոնական տորթը, որն ամբողջապես պատրաստված էր սիրելի հերոս Չիպոլինոյի մոտիվներով: Այս օրը իրապես հիշարժան էր: Ներկայացումը իսկական նվեր է հայ մանուկների համար: Կարելի է փաստել, որ նոյեմբերի 4-ը մեծ տոն է ր թե երեխաների, թե նրանց ծնողների համար, քանի որ հայ փոքրիկ հանդիսատեսը նման շքեղ ներկայացման շատ երկար էր սպասել:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...