Լիլիթ Մակունցի ոճը` պաշտոնավարման ընթացքում (Photo)

«Չի կարող այդպես լինել, որ ես, օրինակ,  ժամանակի պակասի պատճառով չխնամված դուրս գամ տանից:  Ժամանակը ինձ համար  արդարացում չէ վատ տեսք ունենալու համար» , –Wnews.am-ի հետ հարցազրույցում նշել  է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Կարևորում եմ նորաձեւությունը և կարծում եմ, որ այն մշակույթի բաղկացուցիչ  մասն է: Կարևոր է, թե ինչպես ենք ընդգծում մեր յուրօրինակությունը, ինչ  տարրեր ենք առանձնացնում մեր հագուկապի, արտաքինի մեջ: » ,-մեզ հետ զրույցում ասել էր նա:

Մենք որոշեցինք ուսումնասիրել Մշակույթի նախարարի զգեստապահարանը. որոնք են նրա իմիջի բաղկացուցիչ տարերրը, ինչ է նա սիրում կրել, ինչով է առանձնանում: Համաձայնեք,   արտաքին տեսքը  քաղաքական գործչի իմիջի բավական կարևոր մասն է:

Լիլիթ Մակունցը սիրում է միատոն, չեզոք գույներ: Նրա զգեստապահարանում շատ են   սև, սպիտակ, մոխրագույն գույները: Հաճախ է այս գույները համադրում միմյանց հետ կամ կրում սև , սպիտակ , մոխրագույն համադրությամբ պրինտեր:

Երբեմն այս գույները ՀՀ մշակույթի նախարարը կրում է  total եղանակով:

Բայց մեզ  դուր են գալիս Լիլիթ Մակունցի ոչ հաճախ հանդիպող, բայց վառ կերպարները : Հաճախ նույն սև ու սպիտակին կարելի է ավելացնել որևէ վառ աքսեսուար:  Համաձայնեք, որ նախարարին  սազում է վառ կարմիրը կամ նուրբ վարդագույնը:

Ինչպես նկատեցիք Լիլիթ Մակունցը սիրում է պիջականեր , բացի այդ սիրում է կրել փոքրիկ զարդեր` փոքրիկ, աննշան վզոց, մատանիներ: Նման զարդերը նախընտրում են թեթեւ եւ ակտիվ մարդիկ։ Նրանք լի են էներգիայով եւ կյանքին լավատեսորեն են նայում։ Նրանց համար դժվար չէ հինգ րոպեում հավաքվելն ու հանդիպման գնալը կամ անսպասելի որոշումներ կայացնելը։ Հաճախ նման մարդիկ համեստ են, սակայն դրա հետ մեկտեղ շփվող, բարի շրջապատի հանդեպ։

Իդեալական ժամադրությունը տանիքում է. Լիլիթ Մակունցի բացառիկ հարցազրույցը Wnews.am-ին (Photo)

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...