Վագրային պրինտն այլևս մովետոն չէ. ինչպես կրել տարվա ամենանորաձև պրինտը (Photo)

Պաշտոնապես հայտարարում ենք վագրային պրինտն այլևս մովետոն չէ:  Կենդանական պրինտի հետ կապված բոլոր ստերիոտիպերը իրար հաջորդելով կոտրեցին գրեթե բոլոր հեղինակավոր դիզայներները : Նախ  Tom Ford-ն իր  Ա/Ձ 2018-2019  հավաքածուում ներկայացրեց ամենատարբեր գույների վագրային պրինտ, նրան հաջորդեցին  Christian Dior-ը, Givenchy, Versace, Roberto Cavalli, անգամ  ն  Elie Saab-ն այս սեզոն չկարողացավ շրջանցել վագրային պրինտը:  Saint Laurent ավելի առաջ անցավ` ներկայացնելով վագրային պրինտով շքեղ լողազգեստներ:

Դե իսկ նորաձևության մայրաքաղաքներում , նորաձևության շաբաթների streetstyle լուսանկարներում այս պրինտն ամենաշատն էր  հանդիպում:

Ի դեպ` մենք Wnews.am-ում նույնպես սիրեցինք այս պրինտը:

Բայց, համաձայնեք, որ վագրային  պրինտը միանշանակ չի ընդունվում, շատ հեշտ է սխալվել, չափն անցնլ այս պրինտով: Wnews.am-ը կպատմի, թե ինչպես կրել վագրային պրինտը, ինչին ուշադրություն դարձնել այն ընտրելիս և ինչպես ճիշտ համադրել:

Ընդհանրապես,  վագրային պրինտը միանգամից ուշադրություն է գրավում և ցանկալի է այն կրել մարմնի այն հատվածում, որն ուզում  եք ընդգծել և հակառակը, եթե ունեք ավելորդ կիլոգրամներ, որոնք ցանկանում եք թաքցնել վագրային պրինտը լավ օգնական չէ: Կարծիք կա, որ այն  հակացուցված է ավելորդ քաշ ունեցող կանանց, բայց օրինակ  Dolce & Gabbana-ի 2018-2019 գարնանային հավաքածուում պոդիում էր բարձրացրել վագրային ընդգծող զգեստով պլյուս սայզ մոդել Էշլի Գրեմը: Այնպես որ, խուսափում ենք  հակացուցումներից:  Կրել, թե ոչ որոշում եք ինքներդ:

Եթե խոսենք լավագույն համադրության մասին, ապա  վագրային պրինտը իդեալական է համադրվում միատոն, զուսպ բազային հագուստի հետ:

Այս սեզոն, սակայն, դիզայներներն առաջարկում են կրել վագրային պրինտ ոտքից գլուխ: Իհարկե, վտանգներն այստեղ ավելի շատ են: Ամբողջությամբ վագրային պրինտ կրելու դեպքում   խուսափեք վառ, մեծ, դոմինանտ   աքսեսուարներից, համադրեք  հետ գրեթե  աննկատ , էլեգանտ աքսեսուարներ:

Ի դեպ` այս սեզոն բավական ակտուալ են նաև վագրային պրինտի ամենատարբեր երանգները` վարդագույն, կարմիր, սև ու սպիտակ, դեղին: Դրանք ոչ միայն մեգաակտուալ են, այլև ավելի հեշտ են համադրվում այլ գույների հետ:

Վագրային պրինտը կրելու ևս մեկ, թարմ օրինակ է այն համադրելը սպորտային կոշիկների, կոպիտ կիսաճտքավոր կոշիկների հետ: Այսպիսով այն ավելի առօրեական ու հարմարավետ է դառնում:

Իդեալական, երբեք չսխալվող տարբերակ է վագրային պրինտն օգտագործել որպես աքսեսուար` կոշիկի կամ պայուսակի տեսքով:

Բոլոր գույների վագրային պրինտ՝ Tom Ford-ի Ա/Ձ 2018-2019 հավաքածուում (Photo)

Կանացիության նոր գովք Elie Saab-ից (Photo)

Մոնիկա Բելուչչի, Կարլա Բրունի…Dolce&Gabbana-ի աստղային ցուցադրությունը Միլանում (Photo)

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...