Սուրճը հետդ վերցրու . The coffee 23.5 նոր վայր Երևանում սուրճի սիրահարների համար (Photo)

Հաճախ լինում է առավոտյան չենք հասցնում սրճել: Արթնանում ենք և արագ դուրս գալիս. մեր անթիվ անհամար գործերը մեզ են սպասում: Wnews.am-ում այդպես հաճախ է պատահում, բայց մենք տարբերակը գտել ենք:  Սարյան 1 հասցեում բոլորովին վերջերս բացվել է սուրճի մասնագիտացված խանութ-սրճարան, որտեղ կարելի է գնել ոչ միայն ամենատարբեր սուրճի տեսականի , այլև coffee to go տարբերակով վերցնել արդեն պատրաստի  սուրճը ձեզ  հետ:

The coffee 23.5 – ը հավակնում է դառնալ Երևանում լավ սուրճից իսկապես գլուխ հանող,  սուրճի իրական երկրպագուների ամենասիրելի վայրերից մեկը և դա պատահական չէ: The coffee 23.5 -ի հիմնադիրը գիտի սուրճի մասին ամեն ինչ: Սուրեն Դավթայնը ոչ միայն  The coffee 23.5-ի համահիմնադիրն ու տնօրենն է, այլև   2010թ-ից Բարիստաների հայկական ասոցացիայի համահիմնադիրն ու  նախագահը, նա ոլորտում է արդեն տաս տարի:

-Սուրեն, ի՞նչ է նշանակում սրճարանի անվանումը:

-Շատ են տալիս այդ հարցը: 23.5 այն գոտին է աշխարհագրական քարտեզի վրա, որտեղ աճում է սուրճը:

-Որպես մարդ, ով գիտի սուրճի մասին ամեն ինչ, ինքդ ո՞ր սուրճն ես ամենաշատը խմում:

-Մեր կողմից պատրաստվող Espresso mix N1, որը ստեղծել ենք մեր թիմով:

-Ի՞նչ սուրճ խորհուրդ կտաս  The coffee 23.5 -ում անպայման փորձել;

-Brazil Sul de Minas  սուճը: Շատ յուրահատուկ համ ունի:

Լուսանկարիչ Հրաչյա Ոսկանյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...