Այն ամենը, ինչ պետք է իմանալ SHR եղանակով մազահեռացման մասին

Կոմիտաս 1 հասցեում գործող «BeautyBlossom» մազահեռացման սրահն իր գործունեությունը սկսել է 2017թ. ապրիլին։ Այստեղ իրականացվում է SHR էպիլյացիա, իսկ ապագայում պլանավորում են ծառայություններում ավելացնել նաեւ մեզոթերապիան եւ մատնահարդարումը։ Տվյալ կենտրոն կատարած այցի ժամանակ մեզ զարմացրեց հաճախորդների անդադար հոսքը, ինչն էլ պայմանավորված է կենտրոնում առաջարկվող ցածր գներով եւ հաճախորդների համար շահավետ ակցիաներով։

Ի դեպ, «BeautyBlossom»-ն ունի 2 կոսմետոլոգ (Սաթենիկը և Լուսինեն), 2 սարք և կարողանում է օրվա ընթացքում ապահովել հաճախորդների 2 հոսք։

Մազահեռացման վերաբերյալ Wnews.am-ի հարցերին պատասխանել են «BeautyBlossom» կենտրոնի հիմնադիր Դոռա Պապայանը եւ որակավորված կոսմետոլոգ Սաթենիկ Խաչատրյանը։

-Ինչո՞վ է SHR սարքավորմամբ մազահեռացումը տարբերվում Elos  մազահեռացումից։

Սաթենիկ Խաչատրյան. SHR էպիլյացիան Elos-ի կատարելագործված տարբերակն է. այն ավելի քիչ ցավոտ է եւ ի տարբերություն Elos մազահեռացման, ազդում է նաեւ բարակ եւ բաց գույնի մազերի վրա։

-Ի՞նչ պարբերականությամբ պետք է իրականացնել էպիլյացիան։

Սաթենիկ Խաչատրյան. Սկզբնական պրոցեդուրաները կրկնվում են 21-օրը մեկ պարբերականությամբ։ Մաքսիմալ ժամանակահատվածը 40 օրն է։ Այս ժամանակահատվածը չպահպանելու դեպքում մազարմատը կրկին հաստանում ու վերականգնվում է, ուստի մեր բոլոր հաճախորդներին խորհուրդ կտանք պահպանել ժամկետները։

-Գիտեմ, որ էպիլյացիայի ազդեցությունը յուրաքանչյուրի դեպքում անհատական է։ Այնուամենայնիվ, մոտավոր քանի՞ պրոցեդուրայից հետո կարելի է մեկընդմիշտ ազատվել անցանկալի մազերից։

Սաթենիկ Խաչատրյան. Այո, իսկապես սա դժվար հարց է, որը մեզ հաճախ են ուղղում։ Կարող եմ ասել, որ մինիմալը 8-12 պրոցեդուրան է։ Պրոցեդուրաների քանակը պայմանավորված է նաեւ մարմնի հատվածից՝ մազի խորությունից ու պնդությունից։ Նախկինում որքան շատ են տվյալ մարմնի հատվածում մազահեռացման այլ միջամտություններ եղել, այնքան էպիլյացիայի ազդեցությունն ավելի ուշ կնկատվի։

-Ո՞ր դեպքում եք խորհուրդ տալիս իրականացնել SHR սարքով մազահեռացում եւ ո՞ր դեպքում Elos։

Սաթենիկ Խաչատրյան. Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ որ սարքով հեռացնի անցանկալի մազերը։ Մենք խորհուրդ ենք տալիս նույն հատվածում մազահեռացումն իրականացնել միեւնույն սարքով, չփոխել SHR-ը, Elos-ով։

-Ինչո՞վ եք գրավում ձեր հաճախորդներին։

Դոռա Պապայան. Մատչելի գնային քաղաքականությամբ եւ սպասարկման բարձր որակով։ Սարքավորումները գերմանական եւ բրիտանական են։ Բացի այդ, մենք մեր հաճախորդներին փաթեթներ ենք առաջարկում. միաժամանակ մի քանի հատվածի մազահեռացումը շատ ավելի մատչելի է ստացվում։ Շուկայի համեմատ մեր առաջարկվող փաթեթները գնային առումով շատ ճկուն են։ Մենք ունենք որոշակի ստատիկ ակցիաներ, որոնք հաճախորդի համար պահպանվում են ողջ կուրսի ընթացքում։

Ունենք հատուկ քարտեր, որոնք տրամադրվում են 15000դր և ավել ծառայություններից օգտվող հաճախորդներին, որը թույլ է տալիս հաճախորդին 6 այցելությունից հետո 7-րդի ժամանակ ստանալ 10% զեղչ։
Ունենք Նվեր Քարտ տարբերակ ՝ «Beauty Card»-եր, որոնք կարող են ձեռք բերել մեզ մոտ՝ սրահում։

-Տեղյակ ենք, որ մազահեռացման սարքերի արդյունավետությունը կախված է լամպերից, որոնք անհրաժեշտ է հաճախ փոխել։ Հետեւու՞մ եք այդ կանոնին։

Դոռա Պապայան. Այո։ Մենք շատ հաճախ ենք փոխում սարքերի լամպերը, որոնք բրիտանական են եւ բարձր որակի։

-Քանի՞ տարեկանից է թույլատրվում մազահեռացումը։

Սաթենիկ Խաչատրյան. Ցանկալի է իրականացնել 15 տարեկանը լրանալուց հետո, երբ մենստրուացիոն ցիկլն արդեն կարգավորված է լինում։ Ավելի փոքր տարիքի դեռահասներին թույլատրվում է իրականացնել միայն շուրթերի վերին հատվածի մազահեռացում։

Շատերը, ովքեր իրականացնում են դեմքի մազահեռացում, նախքան պրոցեդուրան սափրում են հաճախորդի դեմքը։ Արդյո՞ք դա թույլատրելի է։

Սաթենիկ Խաչատրյան. Ոչ։ Դեմքը չի կարելի սափրել, մենք հատուկ կտրող սարքով կտրում ենք տվյալ հատվածի մազերն ու նոր իրականացնում պրոցեդուրան։ Ինչ վերաբերում է մարմնի այլ հատվածներին, ապա դրանք ցանկալի է սափրել պրոցեդուրայից 1-2 օր առաջ։

«BeautyBlossom» մազահեռացման կենտրոնի հասցեն՝ Կոմիտասի 1 (Մերգելյան այգու հարեւանությամբ):

Այցից առաջ պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով (055)308100 (091)308100 (094) 308138 հեռախոսահամարներին:

Ստորեւ ներկայացնում ենք կենտրոնի ակցիաներն ու փաթեթները.

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...