Հատապտղային երանգներ. ինչպես ենք դիմահարդարելու շրթունքները հաջորդ սեզոնին

Բարձր Նորաձեւության շաբաթների ընթացքում դիզայներները դիմահարդարում էին մոդելների ականջները, ինչպես օրինակ Off-White-ի ցուցադրությանը, կոպերին փայլեր էին ամրացնում, ինչպես Valentino-ի շոուի ժամանակ էր, իսկ  Acne Studios եւ Guy Laroche նորաձեւության տան դիզայներները մոդելների հոնքերը ծիածանի գույնորվ էին ներկում։ Չնայած այսքան ոչ ստանդարտ դիմահարդարման լուծումներին, ընդգծված շուրթերը դարձել են ամենագլխավոր թրենդներից մեկը։

Հատապտղային երանգները՝ բալագույնը, ազնվամորու գույնը, բոսորագույնը ամենաթրենդայինն են։ Հյութեղ շուրթեր կարելի էր տեսնել Chanel-ի եւ Burberry-ի ցուցադրությանը, իսկ ահա մոդելների աչքերի դիմահարդարումը մինիմալ էր։

Armani եւ Ryan Lo նորաձեւության տները նախապատվությունը տվել էին փայլուն տեքստուրաներին։ Իսկ ահա Բոբի Բրաունը շրթներկի փոխարեն շուրթերը զարդարել էր ոսկեգույն թիթեղներով։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...