Կորեացի կանայք՝ ֆրանսուհիների դեմ. նրանց ծայրահեղ տարբեր խնամքն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը

Ինչով են նման եւ ինչով են տարբերվում ֆրանսուհիների եւ կորեացիների մոտեցումները խնամքի հարցում։

Տարիքի հանդեպ վերաբերմունքը.

Կորեայում երիտասարդությունը կուլտային է։ Յուրաքանչյուր կորեացու նպատակն է հնարավորինս երիտասարդ երեւալը։ Կորեայում երիտասարդությունն ասես սոցիալական վերելակ լինի. արտաքինը մեծ ազդեցություն ունի մասնագիտական աճի, հեռանկարների, ինչպես նաեւ նրանց շրջապատի ընտրության հարցում։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում երիտասարդ տեսք ունենալու վրա՝ գործի դնելով կոսմետիկ միջոցները, ներարկումները, պլաստիկ վիրահատությունները, մի խոսքով ամենը՝ ծերացումը կանխելու համար։

50-ամյա Լի Յելինը

Ֆրանսուհիները չեն ձգտում երիտասարդ տեսք ունենալ. նրանք հանգիստ են ընդունում տարիքային փոփոխությունները։ «Պետք չէ փորձել երիտասարդ տեսք ունենալ, ձգտեք լավ տեսքի»,- այսպիսին է նրանց կարգախոսը։ Ֆրանսուհիները հետեւում են սննդակարգին, առողջությանը, փորձում ակտիվ կյանք վարել, սակայն այս ամենն արվում է ոչ թե երիտասարդ արտաքինի, այլ կյանքի որակը բարձրացնելու համար։ Նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում հետեւում են մաշկին. գնում տարբեր քսուկներ, լոսյոններ, դիմահարդարվում։

Ապրելակերպը.

Կորեայում գործում է «Լավ է կանխել, քան հետո բուժել» սկզբունքը եւ սա առաջին հերթին վերաբերում է արտաքինին։ Նրանք հատուկ դիմակներով փակում են դեմքը, որպեսզի փոշի չշնչեն, պաշտպանվեն արեւից։ Կորեայում ամոթալի է գեր լինելը, չէ որ դու քանդում ես առողջությունդ, մարմինդ։ Կորեացիների զուսպ են ալկոհոլի հարցում, հետեւում սննդակարգին, որպեսզի շատ չուտեն եւ ավելորդ քաշ չհավաքեն, իսկ եթե խոստովանես, որ չես այցելում մարզասրահ, շատերին տարօրինակ կթվաս։

Ֆրանսուհիները չեն սիրում մարզասրահ այցելել։ Առավոտյան վազք, յոգա տանը՝ այո, բայց ինչ իմաստ ունի տանջվել մարզասրահում։ Նրանք սիրում են գինի, պանիր, թխվածքաբլիթներ. մի խոսքով չեն կենտրոնանում առողջության վրա։ Պետք է ապրել հաճույքի համար, իսկ հաճույքը հետաձգելը սեփական անձի հանդեպ հանցագործություն է։Նրանք սիրում են արեւայրուքը, սիրում են իրենց կնճիռները, չէ որ դրանք խոսում են կնոջ փորձի, իմաստուն լինելու մասին եւ ընդհանրապես՝ ֆրանսուհիները միշտ վստահ են, որ իրենք հիասքանչ են՝ անկախ քաշից, տարիքից։

 

Սեփական անձի հանդեպ խնամքը.

Ինչ է նշանակում կորեուհու համար ամբողջ օրն իրեն տրամադրելը.ամենայն հավանականությամբ նա կգնա վազելու, հետո՝ լողավազան, որից հետո եւս մեկ ակտիվ մարզաձեւով կզբաղվի, կճաշի որեւէ բուսակերների ռեստորանում, իսկ երեկոյան ընթրիք կպատրաստի ընտանիքի անդամների համար։

Ֆրանսուհիների համար օրն իրենց նվիրելը նշանակում է այցելել սպա, մերսման, գեղեցկության սրահ,  իսկ երեկոյան անսովոր խոհանոցով որեւէ ռեստորանում ընթրիք։

Բոտոքսի հանդեպ վերաբերմունքը.

Սովորաբար կորեացիները սկսում են բոտոքիս մասին մտածել 25 տարեկանից, իսկ 30 տարեկանում նրանցից շատերն արդեն ներարկումների փորձ ունեն։ Որպես կանոն բոտոքսի դիմելուց հետո նրանք տարվա մեջ երեք անգամ կրկնում են պրոցեդուրան, որպեսզի ողջ կյանքում ունենան երիտասարդ տեսք։

Ֆրանսուհիների շրջանում բոտոքսը ծայրահեղ ոչ պոպուլյար է։ Նրանք գտնում են, որ այն մաքրում է մարդու անհատականությունը, դեմքը դիմակի վերածում։

Ինչն է կարեւոր մաշկի խնամքի հարցում.

Կորեացիները հազվադեպ են ռիսկի դիմում առանց կոսմետոլոգի հետ խորհրդակցելու խնամքի միջոցներ գնելու հարցում։ Նրանց համար սովորական է ամեն շաբաթ դեմքի մերսման, խնամքի հաճախելը։

Ֆրանսուհիները դեմքի քսուկների սիրահար են։ Որքան շատ քսուկ, այնքան լավ։ Խոնավեցնող, սնուցող, պաշտպանիչ, բուսական էքստրակտներով, թանկարժեք մետաղներով. մի խոսքով դեմքին քսուկ քսելն ասես հրաշագործություն լինի։

Լավագույն կոմպլիմենտը.

Կորեացիների համար՝ դու շատ երիտասարդ տեսք ունես։

Ֆրանսուհիների համար՝ դու հրաշալի տեսք ունես։

 

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...