Վարչապետի օգնական-ոճաբանը. 7 փաստ Սոֆյա Նավասարդյանի մասին

Երեկվա քննարկման գլխավոր թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր օգնականի պաշտոնում Սոֆյա Նավասարդյանի նշանակումն էր։

«Աննա Հակոբյանի վարսավիրը՝ Նիկոլ Փաշինյանի օգնական». նման վերնագրով հրապարակումները կարելի էր հանդիպել բոլոր լրատվական կայքերում, շատերի ֆեյսբուքյան էջին։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նոր նշանակման վերաբերյալ ասել էր, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն գործով:

«Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասել էր խոսնակը:

Քանի դեռ համացանցում չկա Սոֆյա Նավասարդյանի կենսագրականի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն, ֆեյսբուքյան օգտատեր Անուշ Հարությունյանն  իր էջում  Սոֆյա Նավասարդյանի վերաբերյալ հետեւյալ ինֆորմացիան էր տեղադրել.

«Սոֆյա Նավասարդյանը, (էն վարսավիր աղջիկն, էլի) ՀՀ վարչապետի օգնականն է արարողակարգային և քաղաքական իմիջի ձևավորման հարցերով:
Ունի ռուսական մի շարք լրատվամիջոցների և պետական կառավարման մարմինների հետ խորհրդատվական համագործակցության ավելի քան 8 տարվա փորձ:
Կերպարի (իմիջի) ստեղծման վերաբերյալ նրա հեղինակային ծրագիրը, որպես առանձին առարկա, շուրջ 9 տարի դասավանդվում է Մոսկվայի արվեստի և մշակույթի համալսարանում:
Որպես հրավիրյալ մասնագետ, դասախոսական աշխատանք է իրականացրել Ռուսաստանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ռուսաստանում և Ֆրանսիայում որակավորվել է ոլորտի հեղինակավոր մասնագետների և կազմակերպությունների կողմից, ստացել է իրավունք աշխատելու տվյալ ոլորտում»:

Wnews.am-ը Սոֆյա Նավասարդյանի վերաբերյալ հետեւյալ ինֆորմացիան գտավ.

. Վերջինս ղեկավարում է «Sofya Navasardyan’s Image Studio»-ն, որի պաշտոնական էջը ֆեյսբուքյում ունի 1500 հետեւորդ։

.Նրա ստուդիայում զգեստ կարելի է պատվիրել սկսած 8000 դրամից։

.Ի դեպ, վերջինիս ստուդիայում իմիջ-խորհրդատվությունն անվճար է։

.Սոֆյա Նավասարդյանի իմիջ ստուդիայում կարելի է ձեւափոխել անգամ հին հագուստը.

«Ուզում եք լինել ոճային՝ միաժամանակ թաքցնելով կազմվածքի թերությունները? – հոգ չէ!!!! Դիմեք իմիջմեյքերի անվճար օգնությանը❗️❗️❗️

Այստեղ կարող եք պատվիրել ցանկացած հագուստ, ձևափոխել հինը…
Փոխել սանրվածքը (գույնը, ձևը…) և խմել անենահամեղ սուրճը!!! էլ չեմ ասում՝ խոսել ամեն ինչից)))))»,- գրված է վերջինիս պաշտոնական էջում։

Ինչ վերաբերում է նրա դասախոսությանը, ապա մենք կարողացանք գտնել հետեւյալ լուսանկարը.

Սոֆյա Նավասարդյանի եւս մեկ ֆեյսբուքյան ուշագրավ գրառում.

Երիտասարդ մոդնիցա ես դու, թե գործարար կին…. միևնույնն է՝ հագնվել մտածված՝ անհրաժեշտ է!!!!
Մի դեպքում ակտուալ է գույների և պրինտերի ակտիվ առկայությունը, մյուս դեպքում՝ հագուստն ու կարերան ձեռք-ձեռքի առաջ են գնում…..
Կարևոր է չդառնալ.
📍ձանձրալի
📍միանման
📍հոգնեցնող
📍չափից ավել խայտաբղետ
📍անիմաստ համարձակ
……………………………………..
Միշտ կարող եք դիմել իմիջմեյքերի օգնությանը.
❗️վերլուծենք ձեր զգեստապահարանը միասին
(նոր ուժ ու թարմություն տանք ունեցած հագուստին)
❗️գնանք միասին շոփինգի
(ստեղծենք ռացիոնալ զգեստապահարան)
❗️պատվիրենք նոր հագուստ կամ ձևափոխենք հինը!

Մենք առաջիկայում կփորձենք մեր ընթերցողներին ներկայացնել Սոֆյա Նավասարդյանի հետ հարցազրույցը, իսկ մինչ այդ ներկայացնում ենք վերջինիս լուսանկարները.


 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...